Category: Infocom

  • Գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրսևորա…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագիծը՝ համեմված վիրավորական, արտահայտություններով ու սպառնալիքներով:
    Ինչո՞ւ՝ իրավական կառույցը չի մանրամասնում: Սակայն իրավապահները նույնատիպ բառապաշարով իշխանությանը դիմած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում, մեղադրանքներ առաջադրում:
    📌 Քարոզարշավի մասնակցող Փաշինյանը երեկ մասնավորապես հետևյալ արտահայտություններն էր հնչեցրել ընդդիմադիրների հասցեին. «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, չոքցնելու եմ սաղիդ … Հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը, հատ-հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատի կոթը, կզելու եք»: |azatutyun.am|
    📹 «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:

  • Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:…

    Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

  • Ղարաբաղի հարցը՝ տարածքները բերելու առումով, փակված է: Այս մասին Հանրային ՀԸ եթե…

    💬 Ղարաբաղի հարցը՝ տարածքները բերելու առումով, փակված է: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀԱԿ ցուցակից Արամ Մանուկյանը՝ նշելով, որ իրենք ռեալիստ են, և նման հարց չկա:
    🗣 «Բայց մարդկանց վերադառնալու իրավունքը մնում է ուժի մեջ, թեպետ այսօրվա Ադրբեջանի դիկտատորական պայմաններով որևէ հայ այնտեղ գնալու ծրագիր չի ունենա, և դա ես չեմ էլ համարում ռեալ, ինչը խոստանում են շատ քաղաքական ուժեր»,- նշեց Մանուկյանը:

  • Վարորդական իրավունքը մեկ տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով, առանց քննության …

    📌 Վարորդական իրավունքը մեկ տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով, առանց քննության վերականգնելու առաջարկի ներկայացումը և դրա հնարավոր իրագործումը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում խիստ խնդրահարույց են վարչական ռեսուրսների չեզոք և ոչ խտրական օգտագործման սկզբունքի ապահովման տեսանկյունից։
    📌 Սա նաև կարող է ազդել քաղաքական մրցակցության հավասար պայմանների ընկալման վրա, առավել ևս, որ նշյալ նախաձեռնությունը նախապես նախատեսված չի եղել ՀՀ կառավարության կողմից, և դրա համար չի ներկայացվել որևէ իրավաչափ և մասնագիտական հիմնավորում:
    [«Ականատես» դիտորդական առաքելություն]
    Փաշինյանը հայտարարեց, որ այդ քաղաքացիները վարորդական իրավունքը վերականգնելիս նոր քննություն չեն հանձնի։

  • «Զուգարանում չծեծելը ադալժենի ե՞ք անում». «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ …

    💬 «Զուգարանում չծեծելը ադալժենի ե՞ք անում». «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը արձագանքել է Փաշինյանի և ՔՊ այլ ներկայացուցիչների հայտարարություններին, որ ներկայում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, մինչդեռ նախկինում դրա համար մարդկանց զուգարանում ծեծելով սպանում էին:
    ❗️ Քոչարյանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները իրենց քաղաքական գնահատականը արդեն տվել են նախկինում այդպես վարված քաղաքական ուժերին և գնահատական կտան նաև այս դեպքում:
    🗣 «Ոնց մնացած քաղաքական ուժերն են հայտնվել քաղաքական աղբանոցում նման վարքի համար, դուք էլ եք հայտնվելու նույն աղբանոցում: Հերիք է ադալժենիի ձևով խոսեք… (…) [Ժողովուրդը] Արթուր Օսիպյանի համար էլ է ձեզ այդ քաղաքական գնահատականը տալու: Ադալժենի եք անում քաղաքացուն, որ գոհ եղեք՝ ձեզ զուգարանում չենք ծեծում»,- ասել է նա՝ կոչ անելով իշխանությանը, որ եթե ստացվի այնպես, որ քաղաքական բանավեճի բռնվի նրանցից որևէ մեկի հետ, իրեն զուգարանում ծեծեն՝ «ադալժենի» չանեն։

  • Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանութ…

    👨‍⚖️ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը:
    📌 2025-ին Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարվա ազատազրկման: Վարչապետի շարասյան ուղեկցող մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով երկու կողմերն էլ բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի վճիռը: |azatutyun.am|
    Եթե նշված օրը որոշումը հրապարակվի, կողմերը, կախված որոշման բովանդակությունից, կարող են մեկամսյա ժամկետում բողոքարկել կամ չբողոքարկել այն։ Միայն թե այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականին։

  • «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության …

    ‼️ «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության սահմանափակումը:
    📣 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
    🗣 «Խիստ մտահոգիչ է, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել»,- գրել է Իոաննիսյանը:
    🔗 Կարդալ ավելին
    Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով:

  • Թրամփը հայտնում է՝ կանգնեցրել է Իրանի դեմ ծրագրված նոր հարվածները, քանի որ Թեհր…

    🇺🇸 Թրամփը հայտնում է՝ կանգնեցրել է Իրանի դեմ ծրագրված նոր հարվածները, քանի որ Թեհրանը Պակիստանի միջոցով խաղաղության նոր առաջարկ է ներկայացրել:
    🇮🇷 Իրանից հաստատել են, որ իրենց տեսակետները Պակիստանի միջոցով հանձնել են ԱՄՆ-ին, սակայն պակիստանցի անանուն աղբյուրը հայտնել է, որ «շատ ժամանակ չունենք»։
    🗣 «Մենք Իրանի դեմ նախատեսված հարձակումը չենք իրականացնելու, բայց ես զինվորականներին հանձնարարել եմ պատրաստ լինել ցանկացած պահի անցնել Իրանի դեմ ամբողջական, լայնածավալ հարձակման, եթե ընդունելի գործարք չկնքվի»,- գրել է Թրամփը Truth Social-ում։ |azatutyun.am|

  • Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեա…

    ⚖️ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով:
    🗣 Պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ, ըստ վարույթի, «Օսիպյանը խաթարել է ՔՊ քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանության մեջ մտել վարչապետի հետ և իրեն թույլ տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ ու բարձր տոնով է խոսել վարչապետի հետ»:
    📌 Օսիպյանն այս պահին ձերբակալվածների պահման վայրում է:
    Ձերբակալվել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

  • Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզար…

    🗳 Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 11-րդ օրն էր։
    🔸Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 11-րդ օրը