Category: Infocom

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանք…

    ‼️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց:
    ⚖️ Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: 📌 Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝…

  • Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքն…

    🍑🇫🇷 Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։
    [Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն]

  • Բյուրեղավանում խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերց…

    🦠 Բյուրեղավանում խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
    💧 «Կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:
    📌 ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»,- նշված է հաղորդագրությունում։

  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հյուրասիրությունը կազմակերպել է Երևանի «Արմեն…

    🇫🇷🏥 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հյուրասիրությունը կազմակերպել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։
    🗣 ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացիներ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Նրանք բոլորը հայտնել են, որ հուլիսի 14-ին մասնակցել են դեսպանատան ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով բրուսկետա սննդատեսակներից»։
    🔍 «Նկատի ունենալով, որ տեղեկությունը փոխանցվել է գրեթե 10 օր հետո, ակնհայտ է, որ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել: Այնուամենայնիվ, կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը՝ «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
    🇫🇷 Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ տեղեկություններ են ստացվել հուլիսի 14-ին երկրի ազգային օրվա առիթով կազմակերպված ընդունելությունից հետո հյուրերի սննդային թունավորման մասին: 📢 «Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը…

  • ՌԴ Կիրովի մարզում գտնվող գործարանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով վեց մարդ…

    🇷🇺🇺🇦 ՌԴ Կիրովի մարզում գտնվող գործարանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել։ Եվս 26 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը։
    📣 Ուկրաինական տելեգրամյան ալիքները գրել էին, որ Կիրովի պաշտպանական նշանակության «Ավիտեկ» գործարանի դեմ կիրառվել է ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռը։
    📌 «Ավիտեկ»-ը նաև ռազմական նշանակության արտադրանք՝ հակաօդային պաշտպանության միջոցներ և ավիացիոն բաղադրիչներ է արտադրում։ Ձեռնարկությունն ընդգրկված է Եվրամիության, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների ցանկում։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ գործարանը մասնագիտացած է «երկիր-օդ» դասի զենիթային հրթիռների, օդաչուների փրկության համար նախատեսված կատապուլտային նստատեղերի, ավիացիոն համակարգերի արտադրության մեջ։ |azatutyun.am|
    🇷🇺🇺🇦 ՌԴ-ում անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով դարձյալ հրդեհներ են բռնկվել Wildberries-ի պահեստներում։ Հարվածների մասին տեղեկություններ կան Լենինգրադի և Տվերի մարզերից, ինչպես նաև Ղրիմից։ 🔻 Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի…

  • Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աս…

    🌡 Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
    ☔️ Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🔥 Հուլիսի 24-29-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Իսպանիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել անտառային հրդեհների հետևանքով ստեղծ…

    🇪🇸 Իսպանիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով։
    ℹ️ Հրդեհի տարածման պատճառով տարհանվել է ավելի քան 10 000 մարդ։
    🔸 Ըստ իշխանությունների՝ հրդեհները դեռևս տեղայնացված և վերահսկողության տակ վերցված չեն։ Գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհային վտանգի ծայրահեղ բարձր մակարդակ: |tert.am|
    Լուսանկարը՝ AP

  • Ռոսսելխոզնադզորն արգելել է հայկական կաթնամթերքի ներմուծումը ՌԴ մի շարք ձեռնարկո…

    🇷🇺🥛 Ռոսսելխոզնադզորն արգելել է հայկական կաթնամթերքի ներմուծումը ՌԴ մի շարք ձեռնարկություններում կատարած ստուգումներից հետո։
    💬 «Միջոցներ են ձեռնարկվել կանխելու Ռուսաստան խիստ վտանգավոր վարակների ներթափանցումը և ներքին շուկայում անվտանգության պահանջներին չհամապատասխանող կաթնամթերքի իրացումը» ,- ասվում է գերատեսչության հայտարարությունում: |azatutyun.am|

  • Թրամփը սպառնում է իրանական սառեցված ակտիվներով փոխհատուցել թիրախավորված բեռնանա…

    🇺🇸 Թրամփը սպառնում է իրանական սառեցված ակտիվներով փոխհատուցել թիրախավորված բեռնանավերի վնասները՝ չհստակեցնելով, թե ինչպես է իրականացնելու դա։
    🇮🇷 Մեկնաբանելով Թրամփի մտադրությունը՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Նրանք, ովքեր տոնում են կամ շահույթ ստանում նման միջոցներից, պետք է հիշեն՝ այն պահից, երբ կառավարությունները բռնագրավումը սովորական դարձնեն, ոչ ոքի ակտիվներն այլևս ապահով չեն։ Հաջորդիվ քաոսը ո՛չ գեղեցիկ կլինի, ո՛չ խաղաղ»։ |azatutyun.am|

  • ՌԴ-ում անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով դարձյալ հրդ…

    🇷🇺🇺🇦 ՌԴ-ում անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով դարձյալ հրդեհներ են բռնկվել Wildberries-ի պահեստներում։ Հարվածների մասին տեղեկություններ կան Լենինգրադի և Տվերի մարզերից, ինչպես նաև Ղրիմից։
    🔻 Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով՝ երեք մարդ է տուժել, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։
    🔻 Ընկերությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող երկու լոգիստիկ համալիրների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ |azatutyun.am|