Category: Infocom

  • Արթուր Սարգսյանի խափաման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա տնային կալանքում:  Դատավո…

    👨‍⚖️ Արթուր Սարգսյանի խափաման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա տնային կալանքում:
     
    🗣 Դատավորը հայտարարեց, որ պատգամավորի անձեռնմխելիությունը նախկինում հաղթահարված էր, և կրկին հաղթահարելու անհրաժեշտություն առկա չէ:
    📌 Նշենք, որ Արթուր Սարգսյանը անձեռնմխելիությունից զրկվել է որպես 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր և 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով:

  • Առինջի 3.5 հա մակերեսով հողամասի ինքնակամ կառույցները բարձր լարման էլեկտրահաղոր…

    ‼️ Առինջի 3.5 հա մակերեսով հողամասի ինքնակամ կառույցները բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ են. ՔԿ
    🔸 «ՔԿ-ում նշանակված համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Առինջում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։
    🔸 Հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են»,- հայտնում են ՔԿ-ից:
    Առինջ մոլ»-ի աշխատակիցները խոսքով՝ իրենց ասել են, թե կապարակնքումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տաղավարները բարձր լարման գծի տակ են։

  • Կառավարությունը ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվո…

    🏠 Կառավարությունը ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա  խնդիրները կարգավորելու նպատակով։
    🧒 Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։
    🖇 Որոշմամբ կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի երկարացման հարցը (շուրջ 21 շահառու)։
    💵 Առաջարկվում է որոշման մեջ փոփոխել աջակցության գումարի չափը՝ 6.3 մլն դրամի փոխարեն սահմանել 8.7 մլն դրամ։ Որոշմամբ կարգավորվում են բնակարանի գնման վկայագրի միջոցով ՀՀ մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։ |armenpress.am|

  • Այսօրվանից սկսած՝ 0-ներով համարանիշները կարելի է գնել առանց աճուրդի: Գները սահմ…

    ‼️ Այսօրվանից սկսած՝ 0-ներով համարանիշները կարելի է գնել առանց աճուրդի:
    💴 Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։
    🔸 Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։
    [ՀՀ ՆԳՆ]
    🔗 Կարդալ ավելին

  • «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղ…

    «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։
    🔸 Դաշինքից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում: Քննարկվել են առաջիկա անելիքները։

  • Կալանավորվել են զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համ…

    👩‍⚖️ Կալանավորվել են զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները:
    🗣 Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
    [Ն.Թ.-ի] համածառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ […] զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը հոդվածով

  • ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը: «Մենք մեկ տարո…

    🇪🇺🇷🇺 ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը:
    🗣 «Մենք մեկ տարով սառեցնում ենք ռուսական նավթի գնի առավելագույն շեմի վերանայումը, որ ՌԴ ռազմական մեքենան չկարողանա օգտվել շուկայական ցնցումներից։ Առաջին անգամ մենք թիրախավորում ենք այն նավերը, որոնք աջակցում են ՌԴ «ստվերային նավատորմին»։ Մենք կարևոր քայլ ենք կատարել դեպի ռուսական մարտական գործողություններին մասնակցած անձանց՝ ԵՄ մուտքի պաշտոնական արգելքը»,- X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
    📌 Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է՝ նոր փաթեթը ներառում է բացառություն, որը թույլ է տալիս ռուսական հեղուկ բնական գազի մեկ տարով երրորդ երկրներ փոխադրումը՝ ավտոմատ երկարաձգմամբ։ |azatutyun.am|

  • Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի. հ…

    Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի. համապատասխան նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստին:
    🔸 Նոտարական վավերացում չի պահանջվի, եթե պայմանագիրը համապատասխանի Կառավարության հաստատած օրինակելի ձևին, այլ պայմաններ չպարունակի և կնքվի Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում կողմերի էլեկտրոնային թվային ստորագրություններով։
    Նոր կարգավորումը կգործարկվի Կադաստրի էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ գործիքակազմի ներդրումից հետո, բայց որոշման պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։ |armenpress.am|

  • Արարատ քաղաքում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք. համապատասխան որոշումն ընդունվեց…

    Արարատ քաղաքում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք. համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստին:
    ℹ️ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը մինչև 2030թ. Ս․ Շահումյան փողոցի 20 և 37/1 հասցեներում կկառուցի ընդհանուր առմամբ 198 բնակարան։ Դրանցից շուրջ 68 քմ մակերեսով 48 բնակարան անհատույց կփոխանցվի Արարատ համայնքին՝ նախկինում քանդված շենքերի բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու համար։ |armenpress.am|

  • «Առինջ մոլ»-ի աշխատակիցները ակցիա են իրականացնում տոնավաճառի դիմաց: Աշխատակիցնե…

    🗣 «Առինջ մոլ»-ի աշխատակիցները ակցիա են իրականացնում տոնավաճառի դիմաց:
    💬 Աշխատակիցներից մեկը «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրավապահները կապարակնքել են առաջին գոտու տաղավարները առանց իրենց տեղյակ պահելու: Նրա խոսքով՝ իրենք պատասխան չեն ստացել ո՛չ տոնավաճառի տնօրինությունից, ո՛չ ՔԿ-ից:
    Տեսանյութը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի