Category: Infocom

  • Լարսը բացվել է տրանսպորտային միջոցների համար. Վրաստանում գետի վարարման վտանգն ա…

    ‼️ Լարսը բացվել է տրանսպորտային միջոցների համար. Վրաստանում գետի վարարման վտանգն անցել է:
    🗣 Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ |arm.sputniknews.ru|
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

  • Կասպից ծովում որոնողական գործողության արդյունքում գտնվել են 14 զոհված ղազախստան…

    🇰🇿 Կասպից ծովում որոնողական գործողության արդյունքում գտնվել են 14 զոհված ղազախստանցի զինծառայողների դիերը։
    📌 Նշենք՝ երեկ Ղազախստանի Մանգիստաուի մարզում՝ Կասպից ծովի ափին, երկրի ռազմածովային ուժերի զորավարժությունների անցկացման ժամանակ եղանակի կտրուկ վատթարացման և ուժեղ քամու պատճառով բաց ծով էր քշվել 17 զինծառայող։ Նրանցից 14-ը զոհվել է:
    🇦🇲 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական ուղերձ են հղել Ղազախստանի նախագահին ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

  • Ռուսաստանը գիշերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարձակում է …

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանը գիշերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա։ Թիրախում են եղել Կիևը և Կիևի մարզը, նաև Օդեսան։ Կան զոհեր և վիրավորներ։
    📌 Ուկրաինայի մայրաքաղաքում անօդաչու թռչող սարքը բախվել է բազմահարկ շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել 7-ից 10-րդ հարկերում։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է 25-հարկանի շենքի 4-րդ հարկում գտնվող շենքին։ |azatutyun.am|
    🇺🇦🇷🇺 Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի միանգամից մի քանի շրջանների, այդ թվում՝ Ուլյանովսկի, Վորոնեժի, Ռոստովի մարզերի, ինչպես նաև Պերմի երկրամասի վրա։ 🔺 Ուլյանովսկում, ըստ նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխի…

  • Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռ…

    🇺🇦🇷🇺 Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի միանգամից մի քանի շրջանների, այդ թվում՝ Ուլյանովսկի, Վորոնեժի, Ռոստովի մարզերի, ինչպես նաև Պերմի երկրամասի վրա։
    🔺 Ուլյանովսկում, ըստ նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխի, հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Տուժել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
    ▪️ Պերմի երկրամասում մեկ մարդ զոհվել է։ |factor.am|

  • ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ…

    🇮🇱 ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ տարբեր երկրների մեծ թվով պատվիրակներ լքել են դահլիճը՝ ծափահարությունների և սուլոցների ներքո։
    🔹 Հանդարտության կոչերից հետո միայն նա հնարավորություն է ունեցել սկսել ելույթը։
    📌 Ելույթում նա անդրադարձել է Թուրքիային՝ նշելով, որ այդ երկրի առաջնորդը «սպանել է հազարավոր խաղաղ քուրդ բնակիչների, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բանտարկել է հազարավոր լրագրողների և, ըստ էության, այս հարցում համաշխարհային ռեկորդակիր է, ինչպես նաև ապօրինաբար օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը և պարբերաբար խախտում է ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային տարածքը»։ |factor.am|

  • Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն…

    🇦🇲🗳 Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում, և արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։
    📌 Բայց վերջին տարիներին մեր իրականացրած ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդարացրին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը և Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի իր ելույթում]

  • Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և սա …

    🇦🇲🇷🇺 Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և սա բնական գործընթաց է, որովհետև նախորդող ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։
    🔁 Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի իր ելույթում]

  • ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ։ Այս մասին հայտնում է WA…

    🇦🇪🇮🇷 ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ։ Այս մասին հայտնում է WAM լրատվական գործակալությունը։
    📌 Նշվում է, որ որոշումը կայացվել է Իրանի օդագնացության ոլորտին աջակցող կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով։
    ✈️ Վարչությունը հայտարարել է, որ կշարունակի հանրությանը տեղեկացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ փոփոխությունների մասին՝ կոչ անելով ուղևորներին պաշտոնական աղբյուրներում ճշտել չվերթների մասին թարմ տեղեկատվությունը։
    📌 Ավելի վաղ իրանական ISNA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի ավիաընկերությունները սեպտեմբերի 24-ի կեսգիշերից չեղարկել են դեպի ԱՄԷ բոլոր չվերթերը:

  • Արդեն շուրջ 24 ժամ է՝ Վեոլիա Ջրի մասնագետներն աշխատում են Արզական–Քանաքեռ–Զովու…

    ⚙️ Արդեն շուրջ 24 ժամ է՝ Վեոլիա Ջրի մասնագետներն աշխատում են Արզական–Քանաքեռ–Զովունի ջրատարի վթարված հատվածներում։
    🔸 Խողովակի քայքայման հետևանքով փլուզված վերին հատվածի վերականգնման համար Վեոլիա Ջրի պատրաստել է հատուկ մետաղական պատյան։ Անհրաժեշտ հողային աշխատանքներն արդեն կատարվել են, որից հետո պատյանը զոդման եղանակով կամրացվի խողովակին և հնարավոր կլինի վերականգնել խողովակի վթարված հատվածի ամբողջականությունը։
    [Վեոլիա Ջուր]

  • ALT SHIFT 14 | Ո՞ՒՄՆ Է ՀԱՄԱՅՆՔԸ․ տեղական ինքնակառավարում, համայնքային զարգացում …

    ALT SHIFT 14 | Ո՞ՒՄՆ Է ՀԱՄԱՅՆՔԸ․ տեղական ինքնակառավարում, համայնքային զարգացում և լոկալ ժողովրդավարություն
    ALT SHIFT-ի տասնչորսերորդ քննարկման թեման տեղական ինքնակառավարումն է։
    «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը և stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչ է տեղական ինքնակառավարումը, ինչ գործառությներ ունեն տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես են փոխկապակցված համայնքային ակտիվությունն ու ժողովրդավարությունը։

    ALTSHIFT 14 | Ո՞ՒՄՆ Է ՀԱՄԱՅՆՔԸ․ տեղական ինքնակառավարում և լոկալ ժողովրդավարություն

    #infocom #ինֆոքոմ
    ________________
    Website — https://infocom.am/
    Youtube — https://www.youtube.com/c/infocomam
    Facebook — https://www.facebook.com/infocomm
    Twitter — https://twitter.com/infocom_am
    Instagram — https://www.instagram.com/infocom.am/
    Telegram…