Category: Infocom

  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը՝ Արթուր Աբրահամյ…

    ⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը՝ Արթուր Աբրահամյանը, հայտնաբերվել է և կալանավորվել:
    🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ ՔԿ-ից:
    Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

  • ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը:…

    🏫 ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը:

  • ԱԺ փոխնախագահի պաշտոնին համար առաջադրվել է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս…

    📣 ԱԺ փոխնախագահի պաշտոնին համար առաջադրվել է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
    📌 ԱԺ փոխնախագահներից երկուսի քվոտան ՔՊ-ինն է, մյուսը՝ ընդդիմադիրներինը։ Փոխնախագահների թեկնածությունը հաստատելու է ՔՊ վարչությունը։ |factor.am|
    📣 Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

  • Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ին աստիճանաբար…

    🌡 Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
    ☔️ Այսօր կեսօրից հետո, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • ՍԴ-ն մերժեց ԲՀԿ ներկայացուցչի միջնորդությունը․ ԲՀԿ-ն միջնորդել էր քննությունը շ…

    ՍԴ-ն մերժեց ԲՀԿ ներկայացուցչի միջնորդությունը․ ԲՀԿ-ն միջնորդել էր քննությունը շարունակել ՍԴ ամբողջ կազմով, այլ ոչ թե յոթ հոգով, այսինքն՝ Արտակ Զեյնալյանին ու Վլադիմիր Վարդանյանին թույլ տալ մասնակցել նիստին։
    📣 «Սահմանադրական դատարանը ունի ինը դատավոր։ Ինը անդամի քանակի փոփոխությունը առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե Սահմանադրական դատարանի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կրճատված կազմի կողմից, ինչն առաջացնում է որոշակի խնդիր՝ որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված»,- ասել էր ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
    📌 «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանն էլ միջնորդել էր՝ կասկածի տակ դնելով դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրական վեճի քննությանը՝ հիմնավորելով դա նրա նախկին քաղաքական կապերով և փաստաբանական գործունեությամբ։ Միջնորդությանը միացավ նաև «Հայաստան» դաշինքը։ Դատավորներից որևէ մեկը Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը չբարձրացրեց, հետևաբար, նա կմասնակցի նիստին։
    ⚖️🗳 Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը: 📣 Քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում Սեդա Սաֆարյանը: ՍԴ-ն ավելի վաղ որոշել էր, որ դատավորներ Արտակ Զեյնալյանն…

  • Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող …

    ⚖️🗳 Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը:
    📣 Քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում Սեդա Սաֆարյանը: ՍԴ-ն ավելի վաղ որոշել էր, որ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
    ՍԴ-ն քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը՝ «Ազատությանը» հայտնել են ՍԴ-ից: 👩‍⚖️ Այսպիսով, ընտրությունների արդյունքների վիճարկման՝ ուրբաթ օրը կայանալիք քննությանը կմասնակցի ՍԴ 9 դատավորից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը:

  • Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի, 4300 մարդ վիրավո…

    ▪️ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի, 4300 մարդ վիրավորվել է։
    📣 Նշվում է, որ մայրաքաղաք Կարակասում և մոտակա Լա Գուայրա ծովափնյա քաղաքում շենքերի փլատակներում մնացած մարդիկ կան։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
    🗣️ Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վնասվել կամ փլուզվել է 250 շենք, որոնց մեծ մասը՝ Լա Գուայրայում։ Կարակասի մոտ գտնվող երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը փակ է մնում լուրջ վնասների պատճառով։
    📸 Լուսանկարը՝ AP-ի, Վենեսուելայի Լա Գուայրա քաղաքը երկրաշարժից հետո
    🇻🇪 Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 164-ի, ավելի քան 900 մարդ վիրավորվել է։ 🗣 Այս մասին հայտարարել է երկրի նախագահի լիազորությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը։ |arm.sputniknews.ru|

  • Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկա…

    🇹🇷🇦🇲 Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում ընտրվելու առիթով։
    🗣️ «…Ռուբեն Ռուբինյանի հետ չորս տարիների ընթացքում ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային համագործակցություն և անկեղծ բարեկամական հարաբերություններ։ Նրան մաղթում եմ հետագա հաջողություններ նաև նոր պաշտոնում», -նշել է Քըլըչը։ | factor.am|
    ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը՝ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում։ 📌 Այս մասին լրագրողներին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Էժան ծաղիկների թանկ գինը. ինչ է սպասում հայ արտադրողին2021-2025թթ․ Հայաստանից ծա…

    Էժան ծաղիկների թանկ գինը. ինչ է սպասում հայ արտադրողին

    2021-2025թթ․ Հայաստանից ծաղիկի արտահանման ծավալներն աճել են մոտ 7 անգամ։ Հիմնական ուղղությունը՝ Ռուսաստան, որը և ապահովում է ծաղիկների արտահանումից ստացված ընդհանուր եկամտի 90%-ը։
    Սակայն մայիսի 22-ից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների արտահանումը։ Տոննաներով ծաղիկները, որ արտադրողները նախատեսել էին արտահանման համար, այժմ մնացել են Հայաստանում և վաճառվում են սեզոնային արժեքից զգալիորեն ցածր։
    Ի՞նչ է սպասվում ծաղկի շուկայում, ի՞նչ  վնասներ են կրում արտահանողները, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունն իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է վիճակագրությունը։

  • «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է «Փաստինֆո»-ին հայտնել է կուս…

    ‼️ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է «Փաստինֆո»-ին հայտնել է կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։
    🗣 «Ի սկզբանե ասել էինք, որ մեր կուսակցությունն ինքնալուծարվող է։ Հայտարարել էինք, որ մենք տարբեր մարդիկ ենք՝ տարբեր գաղափարներով, և միավորվել ենք մեկ օրակարգի շուրջ՝ փոխելու ընտրական խաղի կանոնները։ Անկախ ընտրությունների արդյունքից՝ մենք չենք պատրաստվում «բոլորին դեմ» մարդկանց ձայներն ու այդ բրենդն օգտագործել մեր քաղաքական ամբիցիաների համար»,- ասել է նա։