Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնի անցկացմանը, ն…

    📣 Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնի անցկացմանը, նշեց՝ «դա ընդունելի չէ, բայց մյուս կողմից ինքը գիտի պատճառահետևանքային կապերը»։
    🗣 «Նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղյան շարժումը շարունակելու փորձերը Հայաստանում»։
    Հարցին, թե ինչ-որ քայլեր կձեռնարկե՞ն, Փաշինյանը պատասխանեց․ «Քայլը ռազմավարական գործարքն է․ ես ասում եմ՝ պետք է դադարեցվի երկկողմ։ Հայաստանում էլ պետք է դադարեցվի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը»։
    🇦🇿 Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը հայտարարել է՝ «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»։ 🗣️ «Վերադարձը Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր վկայեց, որ պատմական արդարությունը, թեկուզ և որոշ ժամանակ անց, բայց անխուսափելիորեն…

  • Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է Մոլդովայի հետ միավորման մասին օ…

    🇷🇴🇲🇩 Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է Մոլդովայի հետ միավորման մասին օրենքը։
    🗳 Նախաձեռնությունն անցել է այսպես կոչված «լռելյայն ընդունման» ընթացակարգով. ըստ կանոնակարգի՝ այն նախագծերը, որոնք 45 օրվա ընթացքում չեն քննարկվում կամ չեն մերժվում լիագումար նիստում, ավտոմատ կերպով համարվում են հաստատված։ Այդուհանդերձ, ստորին պալատի որոշումը վերջնական չէ. այժմ օրինագիծն ուղարկվել է Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի քննարկմանը։
    📣 Երկու երկրների միավորման գաղափարն աջակցություն է ստանում Քիշնևի ամենաբարձր մակարդակում։ 2026 թվականի հունվարին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ եթե հարցը դրվեր հանրաքվեի, ինքը կողմ կքվեարկեր Ռումինիայի հետ միավորմանը։ «Մոլդովայի պես փոքր երկրի համար գնալով ավելի է դժվարանում ժողովրդավարական, ինքնիշխան պետություն մնալը և Ռուսաստանին դիմակայելը»,- պարզաբանել էր նա իր դիրքորոշումը։ |news.am|

  • Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտ…

    🇷🇺 Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
    🗣 «Նրանք մնում են կազմակերպության մեջ, կամ նախընտրում են մեկ այլ սցենար. պետք է մեզ տեղեկացնեն այդ մասին»,- ասել է Վիկտոր Վասիլևը:
    🇦🇲🇷🇺 ՀՀ-ն ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարում, հայտարարել է Մարիա Զախարովան: 🗣 «ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից իր պարտավորությունները…

  • Իրավապահները խուզարկություն են իրականացնում Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խ…

    🔍 Իրավապահները խուզարկություն են իրականացնում Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը։
    ⚖️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ խուզարկությունն իրականացվում է «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ |arm.sputniknews.ru|

  • Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների հայտարարությ…

    📣 Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների հայտարարությանը և նշել՝ հարցեր ունի ԵԱՏՄ գործընկերներին իր բացակայության ընթացքում ընդունած հայտարարության վերաբերյալ։
    🗣 Նա նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք միության անդամ ցանկացած երկիր կարող է նման որոշում կայացնել մեկ այլ երկրի նկատմամբ։ Նրա խոսքով՝ եթե այս հարցի պատասխանը դրական է, նշանակում է, որ ԵԱՏՄ-ն հայտարարում է իր ինքնալուծարման մասին։
    📌 Անդրադառնալով ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանումների սահմանափակումներին, վարչապետը նշել է՝ չնայած դիվերսիֆիկացիային և արտահանման այլ ուղիներ ընտրելուն, Հայաստանը շարունակում է աշխատել ԵԱՏՄ-ի հետ։
    🔸 «Մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ մի այնպիսի անշրջելի բան է տեղի ունեցել և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայենք։ Աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն։ Եթե լուծումներ չլինեն դա ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ ԵԱՏՄ-ն պետք է հստակ ասի, ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք՝ կա», — նշել է Փաշինյանը։ |civilnet.am|
    ❗️Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ: 📌 ԵԱՏՄ երկրների ղեկավարները համակարծիք են ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ կապված կարճ ժամկետում հանրաքվե անցկացնելու…

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել։ Նշվում է, որ փաստա…

    🔈 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել։
    📌 Նշվում է, որ փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցչի կողմից ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։
    ⚖️ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

  • Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, մոտ 700-ը՝ վիրավո…

    📣 Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, մոտ 700-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են Վենեսուելայի կառավարությունից։
    👨‍🚒 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ անմիջապես որոնողա-փրկարարական խմբեր, բժշկական և մարդասիրական օգնություն են ուղարկում։
    📹📸 Տեսանյութում՝ Կարակասի միջազգային օդանավակայանը, լուսանկարները՝ Reuters-ի
    🇻🇪 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։ 📌 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հետո Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։ 🗣️ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է…

  • Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։ 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հ…

    🇻🇪 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։

    📌 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հետո Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։
    🗣️ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10,000-ից մինչև 100,000 մարդ:
    📣 Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրություն մտցնելու մասին: Նա նաև տեղեկացրել է, որ փակվել է Կարակասի միջազգային օդանավակայանը։ | hetq.am|

  • Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու մեր …

    🇮🇳🇦🇲 Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու մեր ջերմ և բազմակողմանի գործընկերությունը առանցքային ոլորտներում, ներառյալ առևտուրը, պաշտպանությունը, տեխնոլոգիաները և մարդկանց միջև կապերը:
    📌 Այս մասին X-ի իր էջում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։
    📣 «Ակնկալում ենք սերտ համագործակցություն՝ Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- նշել է նա։ |arm.sputniknews.ru|
    🇦🇲🇮🇳 Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել։ 📣 Փաշինյանն ու Նարենդրա Մոդին ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական…

  • CTRL Z՝ Արսեն Թորոսյանի հետ | Episode 17Ctrl Z-ի տասնյոթերորդ թողարկման հյուրը Հ…

    CTRL Z՝ Արսեն Թորոսյանի հետ | Episode 17
    Ctrl Z-ի տասնյոթերորդ թողարկման հյուրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է։

    CTRL Z` Արսեն Թորոսյանի հետ | Episode 17

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z
    CTRL Z` Արսեն Թորոսյանի հետ | Episode 17
    Ctrl Z-ի տասնյոթերորդ թողարկման հյուրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է։
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ htt…