Category: Infocom

  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է կարգապահական տարատեսակ խախտու…

    🔸 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված զինվորների հետ։
    📌 Նախարարը պահանջել և խնդրել է հետայսու լինել կարգապահ, օրինակելի զինծառայողներ։
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]

  • Մենք հրավիրեցինք նախագահ Պուտինին Մեծ քսանյակի գագաթնաժողովին, հայտարարել է ԱՄՆ…

    🇺🇸🇷🇺 Մենք հրավիրեցինք նախագահ Պուտինին Մեծ քսանյակի գագաթնաժողովին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որն այսօր Նյու Յորքում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
    🗣 «Կարծում ենք՝ սա նրա համար հնարավորություն է՝ քննարկումներ ունենալու ոչ միայն նախագահի [Դոնալդ Թրամփի], այլև համաշխարհային այլ առաջնորդների հետ: Հուսով ենք՝ սա հրավեր է, որ նա կընդունի», – ասել է Ռուբիոն:
    📌 Մեծ քսանյակի գագաթնաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում՝ Մայամիում: Շուրջ տասն օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրա շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել, Կրեմլն անմիջապես մերժել էր առաջարկը: |azatutyun.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտո…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանթա Չանդրակասանիի հետ:
    🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունները։
    📌 Անանթա Չանդրակասանին ողջունել է ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ կիսելով նաև ունեցած փորձն ու կարողությունները:
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը օլիմպիադայում ամեն…

    ♟ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ։
    📌 Այս խաղափուլում Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել Լևոն Արոնյանը։
    🏆 Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Շանթ Սարգսյանը՝ Հանս Մոկե Նիմանի հետ։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]
    🇦🇲♟ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ 2.5:1.5 հաշվով։ 🏆 Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի…

  • Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր …

    Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր | hetq.am
    🏘 2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքով օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ 2022 թվականին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ը հիմնադրեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն, որը ձեռք բերեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ -ի հողերի ու շենք-շինությունների մնացած մասը։ Իսկ ավելի քան 37 հա հողամասը վարձակալության հանձնվեց այդ նորաստեղծ ընկերությանը մինչև 2056 թվականը։ Այս գործարքների արդյունքում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի ընտանիքի սեփականությունը։
    🔗 Կարդալ ավելին

    Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր | hetq.am — Infocom

    hetq.am 2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու

  • 2025 թվականին արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. փա…

    ⚖️ 2025 թվականին արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. փաստաբան Արա Ղազարյան
    📌 Այս մասին Ղազարյանն ասաց ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկման ժամանակ։ Ղազարյանը համոզված է, որ արցախցիները վաղ թե ուշ ստանալու են ռեպարացիա` փոխհատուցում իրենց գույքի դիմաց` թեկուզ 10 կամ 20 տարի անց, և այդ մասին են վկայում միջազգային իրավունքում առկա բազմաթիվ օրինակները։
    📣 Քննարկման ժամանակ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ արցախցիների առաջնային խնդիրը կարգավիճակն է: Ըստ նրա՝ գործող կարգավորումները, որոնցով արցախցիները զրկվեցին ՀՀ քաղաքացիությունից և ստացան սովորական փախստականի կարգավիճակ (ինչպես օտարերկրացիները), անհամարժեք են ստեղծված իրավիճակին:
    📌 Խորհրդարանում մեկնարկած քննարկումը վերաբերում էր արցախցիների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներին։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ Անկախության 3…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով:
    📌 «Մինչ մենք առաջ ենք մղում ԹՐԻՓՓ-ի պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։
    📣 Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար», — նշված է Թրամփի ուղերձում։

  • ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այս անգամ հենց ՔՊ-ի ցուցակով է փորձում շարունակել…

    📌ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այս անգամ հենց ՔՊ-ի ցուցակով է փորձում շարունակել պաշտոնավարումը Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Գործող համայնքապետը 2021-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, իսկ այժմ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարն է։ Թումանյանում ՔՊ-ն մրցակից չունի․ այն առաջադրված միակ քաղաքական ուժն է։
    📣Հարցին՝ ինչպե՞ս է նման որոշում կայացրել, համայնքապետն ուղիղ պատասխան չտվեց, ապա նշեց՝ «ցուցակից դուրս գալու հարց չի եղել, բոլորը տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել նախկինում»,- ասաց Թումանյանը։
    🗣Թումանյանի գնահատմամբ՝ ճիշտ կառավարման արդյունքում են իրենք միակ առաջադրված ուժը Թումանյանում․ «Լավ ու հետևողական ենք աշխատել։ Բնականաբար, էնպես չի, որ 100 տոկոսանոց ամեն ինչը կատարում ենք։ Ժողովրդի կողմից մեծամասամբ դժգոհություն չի եղել, դրա համար այլ ուժեր հավակնություններ չեն ունեցել, պատճառներից մեկը դա է եղել»,- ասաց Սուրեն Թումանյանը։ |factor.am|
    🗳 Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ ℹ️ Թումանյանում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ մյուս համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ [ՀՀ…

  • ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրնե…

    ❗️ ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկումը, երբ դրա ընթացքում հիշատակվեցին Լեռնային Ղարաբաղի պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունները:
    📣 ՔՊ պատգամավոր Մարիամ Պողոսյանը որպես հեռանալու պատճառ նշեց քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները։ Պողոսյանը հայտարարեց, որ իրենք բազմիցս ասել են, որ Հայաստանում երկրորդ պետություն չեն հանդուրժի, հետևաբար հայտարարությունները, թե «ներկա են Արցախի պաշտոնյաները», իրենց համար անընդունելի է:
    📌 Խորհրդարանում մեկնարկած քննարկումը վերաբերում էր արցախցիների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներին։ Այն կազմակերպել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որը ղեկավարում է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Քննարկմանը ներկա են խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներ, նաև ներկայացուցիչներ կան պետական գերատեսչություններից։ |azatutyun.am|

  • Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերա…

    ⚖️ Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը։
    🗣 «Օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության», — հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
    📌 Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հօգուտ Ադրբեջանի գործած պաշտոնյայի էր բացահայտել՝ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանին, որը, ըստ մեղադրանքի, կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարեւոր տեղեկություններ։
    ⚖️ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և կայացվել է մեղադրական վերդիկտ։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ 🗣 «Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և Դատարանի…