Category: Infocom

  • Պետական վերահսկողական ծառայությունը Առինջ համայնքում արձանագրել է հողերի օտարմա…

    🔶 Պետական վերահսկողական ծառայությունը Առինջ համայնքում արձանագրել է հողերի օտարման և պետական գրանցման գործընթացների խախտումներ։
    📌 Ընդհանուր 8 մլրդ 38 մլն դրամ կադաստրային արժեքով 76.45 հա հողերի արժեքը նպատակային նշանակության փոփոխությունից հետո նվազել է մինչև 5.16 մլն դրամ, իսկ հետագայում դրանք վաճառվել են «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին։
    🔹 Արձանագրվել է նաև օտարման ոչ ենթակա 16.17 հա հողատարածքի վաճառք Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» ՓԲԸ-ին։
    [Պետական վերահսկողական ծառայություն]
    🔗 Կարդալ ավելին

  • Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի թիվ 110 մանկապա…

    📌 Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Բենիամինի Հայրապետյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
    🏠 1 անշարժ գույք.
    🚙 1 տրանսպորտային միջոց.
    💰51 միլիոն 544 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
    💰77 միլիոն 551 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Ադրբեջանը երեկվանից դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթները, հայտնո…

    🇦🇿🇮🇷Ադրբեջանը երեկվանից դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    🔹️ Որոշումն Ադրբեջանը բացատրել է Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմամբ։
    📌 ԱՄՆ-ի կառավարությունը սեպտեմբերի 8-ին հայտարարեց Իրանի դեմ տնտեսական խստագույն պատժամիջոցների շրջանակում Իրանի քաղաքացիական ավիացիայի դեմ սահմանափակումներ մտցնելու մասին: |azatutyun.am|

  • Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի …

    🔶 Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։
    🔹 Ի դեպ, Նարեն Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։
    📌 «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Մալթայում։

  • ԱՄՆ-ն ու Իրանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակո…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն ու Իրանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, երեք ժամ տևած հանդիպում են անցկացրել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 «Այո՛, այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են։ Այն շատ լավ է անցել։ Հանդիպումը տևել է երեք ժամ», — լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է նա։ |shantnews.am|
    🇮🇷🇺🇸 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, հաղորդում է Իրանի պետական հեռուստաընկերությունը։ 🔹 Ըստ իրանական կողմի՝ հանդիպումը տեղի է ունեցել Ուիթքոֆի խնդրանքով։…

  • Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ան…

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։
    🗣Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացմանը, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։ «Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
    🧑‍💻Վարչապետն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումներին: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղության հաստատմամբ մեր երկրի ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Դոնալդ Թրամփը Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարների հետ ստորագրել է Գրենլանդիայի վե…

    🇺🇸🇩🇰🇬🇱Դոնալդ Թրամփը Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարների հետ ստորագրել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը։ |tert.am|

  • Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորմա…

    🇹🇷🇦🇲 Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
    📌 Նա հույս է հայտնել , որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի»։ |tert.am|

  • CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26Ctrl Z-ի քսանվեցերորդ թողարկման հյուրն…

    CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26
    Ctrl Z-ի քսանվեցերորդ թողարկման հյուրն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի նախկին ներկայացուցիչ, իրավագետ Եղիշե Կիրակոսյան

    CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z
    CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26
    Ctrl Z-ի քսանվեցերորդ թողարկման հյուրն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի նախկին ներկայացուցիչ, իրավագետ Եղիշե Կիրակոսյան
    #______________________
    Website — https://infocom.am/…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իրանի հարցով առաջիկայում «կարևոր որոշում» պետք է կայացնի, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։
    🇦🇲🇦🇿 Թրամփը խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին:
    📌 Նա մեջբերել է Փաշինյանին, ըստ որի՝«առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության այս բեկումը հնարավոր չէր լինի»։ «Ադրբեջանի նախագահն էլ ասաց՝ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց», — հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ |azatutyun.am|