Category: Infocom

  • ALT SHIFT 14 | Ո՞ՒՄՆ Է ՀԱՄԱՅՆՔԸ․ տեղական ինքնակառավարում, համայնքային զարգացում …

    ALT SHIFT 14 | Ո՞ՒՄՆ Է ՀԱՄԱՅՆՔԸ․ տեղական ինքնակառավարում, համայնքային զարգացում և լոկալ ժողովրդավարություն
    ALT SHIFT-ի տասնչորսերորդ քննարկման թեման տեղական ինքնակառավարումն է։
    «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը և stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչ է տեղական ինքնակառավարումը, ինչ գործառությներ ունեն տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես են փոխկապակցված համայնքային ակտիվությունն ու ժողովրդավարությունը։

    ALTSHIFT 14 | Ո՞ՒՄՆ Է ՀԱՄԱՅՆՔԸ․ տեղական ինքնակառավարում և լոկալ ժողովրդավարություն

    #infocom #ինֆոքոմ
    ________________
    Website — https://infocom.am/
    Youtube — https://www.youtube.com/c/infocomam
    Facebook — https://www.facebook.com/infocomm
    Twitter — https://twitter.com/infocom_am
    Instagram — https://www.instagram.com/infocom.am/
    Telegram…

  • ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասի…

    ⛪️ ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական, այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռը։
    📣 «Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։
    🔸 Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը»,- նշված է հաղորդագրությունում։
    ⛪️ Հրապարակվել է «Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը». այն կազմել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը։ 📄 Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում՝ • կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության…

  • Սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան…

    🚘 Սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում։
    🅿️ Կանգառը կարգելվի Ալեք Մանուկյան 7 հասցեից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից մինչև Ալեք Մանուկյան 6/5 հասցե։
    🚦 Միաժամանակ Ալեք Մանուկյան փողոց – Սայաթ Նովայի պողոտա խաչմերուկում կկատարվեն լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի ժամանակավոր փոփոխություններ, որոնց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աս…

    🌡 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ 
    ☔️ Սեպտեմբերի 25-ին և 27-ին կեսօրից հետո, 26-ին, 28-29- ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ 
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • ԵՄ Խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց ժամանակավոր առևտրային արտոնություններին՝ ԵՄ …

    🇪🇺🇦🇲 ԵՄ Խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց ժամանակավոր առևտրային արտոնություններին՝ ԵՄ շուկա հայկական արտահանման մուտքը հեշտացնելու և ՌԴ սահմանափակումների ազդեցությունը մեղմելու նպատակով։
    ℹ️ Արտոնյալ ռեժիմը նախատեսում է լայն շրջանակի ապրանքների, ներառյալ որոշ գյուղատնտեսական արտադրատեսակների, համար ներմուծման մաքսատուրքերի կասեցում։ Այն կգործի երկու տարի՝ կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրվանից։
    📌 Որոշումը կայացվել է Մրցունակության հարցերով խորհրդի նիստում՝ որպես «A» կետ, այսինքն՝ առանց առանձին նախարարական քննարկման։ Այն հաջորդում է Եվրոպական խորհրդարանի սեպտեմբերի 15-ի դրական քվեարկությանը՝ Եվրահանձնաժողովի առաջարկի վերաբերյալ առանց փոփոխությունների։ |factor.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Ես չեմ տեսնում Թուրքիայից ՀՀ ինքնիշխանությանը վտանգ, ռուսական ռազմաբազայի ներկա…

    🇦🇲🇹🇷 Ես չեմ տեսնում Թուրքիայից ՀՀ ինքնիշխանությանը վտանգ, ռուսական ռազմաբազայի ներկայությունը Թուրքիայի հետ չեմ ուզում կապել՝ ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը:
    🔸 «Օգոստոսի 8-ից սկսած՝ ընդհանրապես որևէ վտանգ չեմ տեսնում, իմչո՞ւ պետք է ինչ-որ բան խզենք կամ ընդլայնենք, գոյություն ունի իրականություն, ՀՀ-ն 30 տարուց ավելի ապրել է կոնֆլիկտի մեջ, ՌԴ-ն չի եղել կոնֆլիկտի մեջ, և աշխարհի հետ չի ունեցել հարաբերությունները, որ ունի հիմա:
    🔸 Ակնհայտ է՝ ուզես, թե չուզես, հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ՀՀ-ն Ադրբեջանի հետ այլևս կոնֆլիկտ չունի, իսկ երրորդ խաղացող, տնտեսական շուկաները, քաղաքական գին հասկացողությունները փոխվել են, միջին միջանցքի գաղափարն է ի հայտ եկել, որը իրագործվում է, կոմունիկացիաներն են բացվում, Հայաստանը Ադրբեջանից գնումներ է անում»,- լրագրողներին ասել է Սիմոնյանը։ |tert.am|

  • Հայաստանից ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել Ադրբեջան՝ հայտնել է էկոնոմիկայի նա…

    🇦🇲🇦🇿 Հայաստանից ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել Ադրբեջան՝ հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ չհստակեցնելով, թե ինչ քանակություն է արտահանվել։
    ❓ Հարցին՝ այլ ապրանքներ նախատեսվո՞ւմ է արտահանել Ադրբեջան, նա կարճ է պատասխանել. «Տեսնենք»։ |news.am|

  • Այսօր դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրայի…

    ‼️ Այսօր դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է):
    🔎 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    [ՀՀ ՊՆ]

  • Արարատ Միրզոյանը հանդես է եկել որպես բանախոս «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի…

    ‼️ Արարատ Միրզոյանը հանդես է եկել որպես բանախոս «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ միասին։
    🔸 Միրզոյանը ներկայացրել է գետնի վրա խաղաղության առկայությամբ պայմանավորված շոշափելի փոփոխությունները քաղաքացիների համար, ինչպես նաև խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումները։
    🔸 Նա ընդգծել է ԹՐԻՓՓ-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար, միջտարածաշրջանային փոխկապակցվածության արդյունավետ զարգացման գործում։ [ՀՀ ԱԳՄԱՆ]

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստայի…

    💰 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։
    ✅ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
    ℹ️ «Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր դեր է ստանձնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, դրանց վերաբերյալ նախաքննության իրականացման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում»,- ասված է որոշման մեջ։ |arm.sputniknews.ru|