Category: Infocom

  • Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդո…

    ⚖️ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
    🗣 Այս մասին գրել է պաշտպան Վարազդատ Հարությունյանը՝ նշելով, որ այսօր կքննվի Չալաբյանին կալանավորելու միջնորդությունը:
    💬 «Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր» սուտ»,- հայտնել է Հարությունյանը:
    Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

  • Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթի…

    ⚖️ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
    📌 Մեղադրյալ չկա, Քննչական կոմիտեն այլ մանրամասներ չի հայտնում: |azatutyun.am|
    Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև:

  • Քաղաքապետարանի դիմացի այգում բացվեց «Վահագն Վիշապաքաղի» հուշարձանը:…

    🔸 Քաղաքապետարանի դիմացի այգում բացվեց «Վահագն Վիշապաքաղի» հուշարձանը:

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակի…

    🎞 «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում, ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք:
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքակ…

    ‼️ Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին:
    📣 Այս մասին հայտնում են «Հայաքվե»-ից:

  • Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը, այս մասին հայտնում են ա…

    🔸 Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ նշելով, որ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում։
    🔸 Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը: Նման հայտարարություն են արել նաև գերեվարված Էրիկ Ղազարյանի, Լևոն Բալայանի, Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները:
    📌 Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: |tert.am|

  • Հունիսի 23-ին Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում սկսել են բանակցությունների նոր …

    🇱🇧🇮🇱 Հունիսի 23-ին Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում սկսել են բանակցությունների նոր փուլը, հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։
    🗣 «Այսօր և առաջիկա օրերին մենք սկսում ենք բանակցությունների նոր փուլ, որը, հուսով ենք, վճռորոշ կլինի մեր երկրի և մեր ժողովրդի օգտին ցանկալի արդյունքի հասնելու համար», — նշել է նա։ |armenpress.am|

  • Հայաստանը և ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ՝ ՀՀ սահմանային երեք անցակետի…

    📃 Հայաստանը և ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ՝ ՀՀ սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ։
    🇦🇲🇪🇺 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի հետ։ 📌 Կողմերը կարևորել են հայկական արտադրանքի արտահանման…

  • Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի առանձնատունը չի բռնագանձվի․ դատ…

    🏠 Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի առանձնատունը չի բռնագանձվի․ դատախազությունն ու Զաքարյանը հաշտություն են կնքել։
    ⚖️ Դատավարության սկզբնական փուլում հայտնի էր դարձել, որ Զաքարյանին և կնոջը ավելի քան 750 մլն դրամի պահանջ էր ներկայացվել։ Զաքարյանի որդուց՝ Վարդան Զաքարյանից և վերջինիս կնոջից դատախազությունը պահանջել էր պետությանը վերադարձնել Երևանի կենտրոնում՝ Սայաթ–Նովայի պողոտայում գտնվող գույքը։ Բացի այդ՝ Զաքարյանի որդուն ներկայացվել էր Երևանի Բագրևանդ թաղամասում գտնվող առանձնատունը պետությանը վերադարձնելու պահանջ։ Այսինքն՝ այդ տունը համարվել է ապօրինի ծագում ունեցող։
    📌 Խոսքն այն առանձնատան մասին է, որի կառուցման համար ծախսված գումարների ծագումը քաղաքական բանավեճերի առիթ է եղել նախկին իշխանությունների ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, իսկ Իշխան Զաքարյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահը։ |hetq.am|
    📌 ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու…

  • Կիևը հարվածներ է հասցնում ռուսական ենթակառուցվածքներին՝ փորձելով ազդել զբոսաշրջ…

    🇷🇺🇺🇦 Կիևը հարվածներ է հասցնում ռուսական ենթակառուցվածքներին՝ փորձելով ազդել զբոսաշրջային սեզոնի վրա և խնդիրներ ստեղծել վառելիքի մատակարարման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
    🗣 «Քանի որ Կիևի ռեժիմի համար ռազմաճակատում ստեղծված իրավիճակը սրընթաց վատանում է, հակառակորդը մեկը մյուսի հետևից տարածքներ է կորցնում, իսկ մեր մարտիկները մեկը մյուսի հետևից բնակավայրեր են վերցնում, ուստի որդեգրել են մեր քաղաքացիական օբյեկտներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մարտավարություն»,- նշել է Պուտինը։ |arm.sputniknews.ru|
    🇺🇦🇷🇺 Գիշերը Մոսկվան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման։ Խոցվել է մոտ 180 անօդաչու, սակայն հարձակումը դեռ շարունակվում է՝ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: 📌 Հաղորդվում է, որ տարհանվել են «Շերեմետևո» օդանավակայանի ուղևորները։ Հարված է…