Category: Infocom

  • ԱՄՆ-ն ու Իրանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակո…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն ու Իրանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, երեք ժամ տևած հանդիպում են անցկացրել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 «Այո՛, այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են։ Այն շատ լավ է անցել։ Հանդիպումը տևել է երեք ժամ», — լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է նա։ |shantnews.am|
    🇮🇷🇺🇸 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, հաղորդում է Իրանի պետական հեռուստաընկերությունը։ 🔹 Ըստ իրանական կողմի՝ հանդիպումը տեղի է ունեցել Ուիթքոֆի խնդրանքով։…

  • Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ան…

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։
    🗣Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացմանը, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։ «Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
    🧑‍💻Վարչապետն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումներին: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղության հաստատմամբ մեր երկրի ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Դոնալդ Թրամփը Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարների հետ ստորագրել է Գրենլանդիայի վե…

    🇺🇸🇩🇰🇬🇱Դոնալդ Թրամփը Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարների հետ ստորագրել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը։ |tert.am|

  • Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորմա…

    🇹🇷🇦🇲 Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
    📌 Նա հույս է հայտնել , որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի»։ |tert.am|

  • CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26Ctrl Z-ի քսանվեցերորդ թողարկման հյուրն…

    CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26
    Ctrl Z-ի քսանվեցերորդ թողարկման հյուրն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի նախկին ներկայացուցիչ, իրավագետ Եղիշե Կիրակոսյան

    CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z
    CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26
    Ctrl Z-ի քսանվեցերորդ թողարկման հյուրն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի նախկին ներկայացուցիչ, իրավագետ Եղիշե Կիրակոսյան
    #______________________
    Website — https://infocom.am/…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իրանի հարցով առաջիկայում «կարևոր որոշում» պետք է կայացնի, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։
    🇦🇲🇦🇿 Թրամփը խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին:
    📌 Նա մեջբերել է Փաշինյանին, ըստ որի՝«առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության այս բեկումը հնարավոր չէր լինի»։ «Ադրբեջանի նախագահն էլ ասաց՝ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց», — հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ |azatutyun.am|

  • Արեգնազ Մանուկյանի կալանքը 3 ամսով երակարաձգվել է։ Այս մասին Ինֆոքոմին հայտնել է…

    ❗️Արեգնազ Մանուկյանի կալանքը 3 ամսով երակարաձգվել է։ Այս մասին Ինֆոքոմին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
    ❗️Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը` 1 ամսով: Այս մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

  • Նոր մանրամասներ են հայտնի դարձել Խարբերդի մանկատան դեպքից։ Factor.am-ը հայտնում…

    📣 Նոր մանրամասներ են հայտնի դարձել Խարբերդի մանկատան դեպքից։
    📰 Factor.am-ը հայտնում է, որ ըստ գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թ. օգոստոսի 13-ին։ Մանկատան սանին ծեծի ենթարկածը խնամքի հերթապահ դայակ Վարդ Աղախանյանն է։ Դայակը նախ հարվածներ է հասցրել մանկատան սան Ֆ․ Մ․-ին, ապա, երբ նա ընկել է գետնին, վերցրել է հատակը մաքրելու համար նախատեսված փայտը և շարունակել է դրանով բազմաթիվ հարվածներ հասցնել վերջինիս մեջքի ստորին կողային հատվածին, ողնաշարի հատվածին և ձախ թիակային հատվածին, ինչի հետևանքով Ֆ․ Մ․-ին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել։
    📌 Գործի նյութերում նշված է, որ Ֆ․ Մ․-ն մանկական ուղեղային կաթված և տեղաշարժման խնդիրներ ունի, չի տիրապետում բանավոր խոսքին և չի կարողանում հաղորդակցվել։ |factor.am|
    🔶 Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան դայակն ազատվել է աշխատանքից՝ հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո։ 🔹 Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնել է, որ դեպքը մանկատան տնօրինությունը նկատել է և…

  • Վաղվանից մինչև հոկտեմբերի 1-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, փակ է լինելու Ոսկե…

    🚙 Վաղվանից մինչև հոկտեմբերի 1-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ոչնչացվել է ժամկետնանց վտանգավոր սննդամթերք։[ՍԱՏՄ]…

    🥖🧁 Ոչնչացվել է ժամկետնանց վտանգավոր սննդամթերք։
    [ՍԱՏՄ]