Category: Infocom

  • Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը …

    🔶 Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը չի մասնակցում ԱԺ մեկնարկային նիստին։
    📌 Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Կնյազ Հասանովը հաստատել էր, որ կաթողիկոսին հրավեր չի ուղարկվել։
    📌 Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ 🗣 Կնյազ Հասանովը հորդորեց հետևել կանոնակարգին․…

  • Մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է ամենատարեց…

    🔹Մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
    🔸 Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։
    🔶 Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսում է աշխատանքները 📌 «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` խորհրդարանական հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ «Իրանի և Մերձավոր…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ «Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների խնդրանքով» ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից, քանի դեռ հնարավոր է արագ գործարք ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։
    📌 «Հաշվի առնելով այս խնդրանքը՝ հանուն աշխարհի ապագա բարօրության, ինչպես նաև հաջողակ և բարգավաճ Իրանի գոյատևման, համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ պայմանով, որ հնարավոր կլինի արագորեն գործարք կնքել», – Truth Social-ում գրել է Թրամփը։ |azatutyun.am|

  • Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողո…

    🔶 Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսում է աշխատանքները
    📌 «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` խորհրդարանական հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը` ժամը 10:00-ին:
    📃 Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերն են՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, Էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: |azatutyun.am|

  • Մոսկվայի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքի Balzi Rossi իտալական ռեստորանում տե…

    🇷🇺 Մոսկվայի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքի Balzi Rossi իտալական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է։
    🔻 Նախնական տվյալներով՝ միջադեպի պահին ռեստորանը փակ է եղել սովորական այցելուների համար․ այնտեղ անցկացվում էր մասնավոր խնջույք։ |news.am|

  • Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյան…

    📌 Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը: Այս մասին հայտնում են դաշինքի ֆեյսբուքյան էջում:
    📃 «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը. Նարեկ Կարապետյան Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյան Ռուբեն Մխիթարյան Արեգա Հովսեփյան Մամիկոն Ասլանյան Մարիաննա Ղահրամանյան Հայկ Սուքիասյան Արգիշտի Դարբինյան Իրինա Յոլյան Էդգար Ղազարյան…

  • Իսպանական Սեուտա անկլավի սահմանն ապօրինի հատած ոչ մի միգրանտ չի կարողացել հասնե…

    🇪🇺🇪🇸 Իսպանական Սեուտա անկլավի սահմանն ապօրինի հատած ոչ մի միգրանտ չի կարողացել հասնել Իսպանիայի մայրցամաքային հատված կամ Եվրամիության այլ երկրներ, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
    🔹Նրա խոսքով՝ սահմանի զանգվածային ճեղքման մասնակիցների ճնշող մեծամասնությունն արդեն վերադարձել է Մարոկկո՝ իսպանական և մարոկկոյական իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի շնորհիվ։
    🔸 Ֆոն դեր Լայենը նշել է, որ Սեուտայի ճգնաժամը կրկին ցույց է տվել ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության կարևորությունը, սակայն գործող համակարգն անհրաժեշտ է լրացուցիչ ամրապնդել։ |news.am|
    🇮🇹🇪🇸 Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով։ 🇫🇷Որոշումը գործնականում նշանակում է, որ Իտալիան կվերականգնի սահմանային վերահսկողությունը Իսպանիայի հետ ծովային և օդային ուղղություններով, քանի որ երկու երկրների միջև ցամաքային…

  • Իրանցի բարձրաստիճան ռազմական հրամանատարն այսօր սպառնացել է՝ տարածաշրջանի այն եր…

    🇮🇷 Իրանցի բարձրաստիճան ռազմական հրամանատարն այսօր սպառնացել է՝ տարածաշրջանի այն երկրները, որոնք համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, կբախվեն հակամարտության էսկալացիայի հետևանքներին:
    🔹 «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ Ալի Աբդոլահին կոչ է արել մահմեդական երկրներին վերանայել համագործակցությունը Վաշինգտոնի հետ: Նա հայտարարել է, թե իրենց Միացյալ Նահանգների «պաշտպանիչ վահան» դարձրած երկրները «կայրվեն պատերազմի կրակում», փոխանցում են իրանական լրատվամիջոցները:
    📌 Գեներալի մեկնաբանությունները հնչում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև էսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին: |azatutyun.am|

  • «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը.Նարեկ Կ…

    🔶 «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը.
    Նարեկ Կարապետյան
    Արամ Վարդևանյան
    Դավիթ Ղազինյան
    Ռուբեն Մխիթարյան
    Արեգա Հովսեփյան
    Մամիկոն Ասլանյան
    Մարիաննա Ղահրամանյան
    Հայկ Սուքիասյան
    Արգիշտի Դարբինյան
    Իրինա Յոլյան
    Էդգար Ղազարյան
    Տիգրան Աբրահամյան
    Լենա Մաթևոսյան
    Անդրանիկ Գևորգյան
    Հայկ Ֆարմանյան
    Գրիշա Թամրազյան
    Լիանա Գասպարյան
    Վաղինակ Վարդանով
    Գառնիկ Դավթյան
    Լիանա Մանուկյան
    Հարություն Մնացականյան
    Վրույր Այվազյան
    Սյուզաննա Ավետիսյան
    Հարություն Հարությունյան
    Շիրազ Մանուկյան
    Անուշ Միրզոյան
    Անուշավան Մանուչարյան
    Հասմիկ Ենգորյան
    Արման Ավչյան

  • ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ռուսաստանի և…

    🇺🇸🇷🇺🇺🇦 ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և առաջընթաց արձանագրել պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
    🗣 «Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դուք որոշակի ջանքերի ականատես կլինեք՝ պարզելու համար, թե արդյոք կկարողանանք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և վերջ դնել այս պատերազմին»,-ասել է Ռուբիոն։
    📌 Նա ընդգծել է, որ բանակցությունների հնարավոր վերսկսումը դեռ չի երաշխավորում համաձայնության ձեռքբերումը։ |armenpress.am|
    🇺🇦🇷🇺 Ռուսաստանն այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: 📌 Կիևի իշխանությունների փոխանցմամբ՝ առնվազն 9 մարդ է զոհվել, 30-ը, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել, մասամբ փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան: |azatutyun.am|