Category: Infocom

  • ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետ…

    🇦🇲 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։
    📣 «Արցախի ողբերգական հայաթափումից երեք տարի անց, մեզ առավել քան երբևէ միասնություն է անհրաժեշտ. ոչ թե միակարծություն, այլ միասնություն՝ մեր հիմնարար ազգային շահերի, մեր հայրենիքի անվտանգության, ինքնիշխանության և ժողովրդավարական ապագայի շուրջ։
    🔸 Քաղաքական տարաձայնությունները բնական են ցանկացած ժողովրդավարական հասարակությունում։ Սակայն դրանք երբեք չպետք է դառնան պատճառ հայերին միմյանց դեմ հանելու կամ ​​ Հայաստանի հասարակության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սփյուռքի միջև արհեստական ջրբաժաններ ստեղծելու համար»,- նշված է ուղերձում։

  • Cyber Fusion. ռոբոտաշինությունը Հայաստանում CyberFusion-ը առաջին ուղղահայաց ինտե…

    Cyber Fusion. ռոբոտաշինությունը Հայաստանում
    🤖 CyberFusion-ը առաջին ուղղահայաց ինտեգրված հայկական ռոբոտաշինական ընկերությունն է, այսինքն՝ ինքն է նախագծում, կառուցում ու կառավարում ռոբոտի ստեղծման ամբողջ շղթան՝ մեխանիկայից ու էլեկտրոնիկայից մինչև ծրագրակազմ։
    🔸 Ընկերությունը հիմնադրվել է 3,5 տարի առաջ մեկ հստակ նպատակով՝ Հայաստանը պետք է լինի ռոբոտներ նախագծող և արտադրող երկրների շարքում։
    🔸 CyberFusion-ի առաջին ռոբոտը Ayg-ն (Այգ) է՝ քառոտանի ռոբոտային հարթակ։ Այն հիմք է, որի վրա հնարավոր է կառուցել տարբեր կիրառություններ՝ հետազոտությունից և կրթությունից մինչև իրական աշխարհի մասնագիտացված խնդիրներ։
    📌 Ընկերությունը պատրաստվում է առաջին իրական տեղակայումներին և հետագա արտադրությանը։
    #գործընկերային_բովանդակություն
    🔗 Կարդալ ավելին

  • Բաբաջանյան փողոցում վիճաբանությունից հետո տղամարդը վնասվածքով տեղափոխվել է հիվա…

    🏥 Բաբաջանյան փողոցում վիճաբանությունից հետո տղամարդը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
    📞 ՆԳՆ-ն առազանգ է ստացել այսօր ժամը 10:52-ին, նշվել է, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։
    📌 Ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից: Այս մասին…

    📌 Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից: Այս մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Վահագն Խաչատուրյանը։

  • Նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանը պարգ…

    🏅 Նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
    📝 Հրամանագիրը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, միջնորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները այցելել են Գանձաս…

    🇦🇿 Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները այցելել են Գանձասարի վանական համալիր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    📌 Նշվում է, որ համայնքի ներկայացուցիչները Գանձասարում կրոնական ծիսակատարություններ են իրականացրել և աղոթքներ կարդացել։
    📷 Լուսանկարը՝ ադրբեջանական APA-ի
    🇦🇿 Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար: 🔹 Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրո…

    🇺🇦🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում մի քանի անգամ խնդրել է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները,քանի որ այդ հարվածները հանգեցնում են համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի գների աճի։ Այս մասին հայտարարել է Axios-ի աղբյուրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
    📢 ««Դիզել» բառը զրույցի ընթացքում բազմիցս հնչել է»,- նշել է աղբյուրը։
    📌 Կիրակի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այս շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, հանդիպում կունենա ԱՄՆ նախագահի հետ։ |factor.am|

  • «Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ»,- ասվում է «Ուժեղ Հայաստ…

    🔶 «Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ»,- ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի՝ Անկախության օրվան նվիրված ուղերձում:
    🗣 «Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները։
    🔹 Համայն հայությունը 2026թ․ սեպտեմբերի 21-ին և բոլոր հաջորդ տարիներին շարունակաբար ու աներկբա պետք է վերահաստատի իր կամքն ու պատասխանատվությունը այն նպատակին, որ Հայաստանը պետք է լինի խաղաղ, բայց՝ պաշտպանված, բաց աշխարհի համար, բայց՝ ինքնիշխան իր որոշումներում, բարեկամների հետ համագործակցող, բայց՝ ոչ որևէ մեկի կամակատար»,- նշել է Կարապետյանը։

  • Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշ…

    🇦🇲 🇨🇳 Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:
    📣 «Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով»,- նշված է Լի Ցյանի հաղորդագրությունում։
    📌 Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թաիլանդի և Բանգլադեշի բարձրաստիճան պաշտոնյաները։
    [ՀՀ կառավարություն]
    🇦🇲🇷🇺 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ։ 🗣 « Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և հաջողություններ…

  • Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վ…

    🇦🇲🇷🇺 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ։
    🗣 « Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- նշված է ուղերձում։
    [ՀՀ կառավարություն]