Category: Infocom

  • 171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան…

    🚍 171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան:
    🗣 Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

  • Կարտոֆիլ, ձու, լոլիկ՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության շենքին «Հանուն Հանրապետությ…

    🇦🇲🇧🇾 Կարտոֆիլ, ձու, լոլիկ՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության շենքին
    ‼️ «Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ անդամներ ու համակիրներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև: Նրանք «Вон из Армении» բացականչություններով ձվեր, կարտոֆիլ ու լոլիկ են նետել դեսպանատան՝ Առինջում գտնվող շենքի պատերին: Ցուցարարներն այսօր պահանջել են Հայաստանի իշխանություններից խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:
    📌 Նշենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուսատաալիքին տված հարցազրույցում, հեթական անգամ կոշտ քննադատելով Հայաստանի իշխանություններին, հայտարարել է՝ «ո՞ւմ են պետք հայերը՝ մեզնից բացի»: |azatutyun.am|

  • Հայաստանում «Արեւմտյան Նեղոս»-ի վարակման 58 դեպք է հայտնաբերվել․ 41 անձ այս պահ…

    ‼️ Հայաստանում «Արեւմտյան Նեղոս»-ի վարակման 58 դեպք է հայտնաբերվել․ 41 անձ այս պահին հոսպիտալացված է։
    🗣 Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ Նա նշել է, որ առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7-ին Արագածոտնի մարզում։
    🏥 «41 պացիենտից չորսի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության են»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլորն Արագածոտնի մարզից են։ |news.am|

  • Այսօր առավոտյան «Հեզբոլլահը» Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակել Իսրա…

    🇱🇧 Այսօր առավոտյան «Հեզբոլլահը» Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։
    🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է «Հեզբոլլահի» զենքի պահեստներին ու ռազմական ենթակառուցվածքներին ավիահարվածներ հասցնելու մասին։ |tert.am|

  • Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից սեպտեմբերի 5-ը…

    🚧 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից սեպտեմբերի 5-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:
    🚙 Տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. – Արամի փող., Նալբանդյան փող. – Արամի փող.: ​
    🚏 Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

  • Պրահայում ընթացող կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայ…

    🏆 Պրահայում ընթացող կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սոֆիա Բաղրամյանը և Սոնա Կրկյաշարյանը դարձել են չեմպիոն։
    ♟️ Մինչև 8 տարեկանների խաղում 1-ին հորիզոնականն է զբաղեցրել Սոֆիա Բաղրամյանը՝ 18-ից վաստակելով 16 միավոր, իսկ մինչև 14 տարեկանների խաղում 1-ին հորիզոնականն է զբաղեցրել Սոնա Կրկյաշարյանը. 18-ից վաստակել է 14.5 միավոր։

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 100 000 դրամով տուգանել է պաշտպանության նա…

    ❗️Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 100 000 դրամով տուգանել է պաշտպանության նախարար, ՔՊ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանին՝ ՔՊ կուսակցության 2022-ի ֆինանսական միջոցներից մոտ 11 միլիոն դրամի կանխիկ գործարքներ իրականացնելու համար։
    📌 Աուդիտը խոշոր խախտումներ էր հայտնաբերել ՔՊ-ի 2022-ի ֆինանսական հաշվետվությունում։ Այդ խախտումներից մեկը մոտ 11,4 միլիոն դրամի գործարքների էր վերաբերում, որն իրականացվել էր կանխիկ, մինչդեռ կուսակցությունների մասին օրենքը սահմանում է՝ կուսակցության բոլոր գործառնությունները պետք է լինեն անկանխիկ։ ԿԿՀ-ի համապատասխան որոշումից նաև հետևում է, որ հանձնաժողովը այդպես էլ չի կարողացել պարզել՝ ի վերջո ո՞ւր է ուղղվել ՔՊ-ի գումարներից կանխիկացված 11,4 միլիոնը։ |civilnet.am|

  • Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել երկրի քաղաքացիներին մասնակցել ԵՄ-ին Ք…

    🇲🇩🇪🇺 Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել երկրի քաղաքացիներին մասնակցել ԵՄ-ին Քիշնևի անդամակցության վերաբերյալ Սահմանադրական հանրաքվեին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 20-ին:
    🗣 «Հանրաքվե անցկացնելու որոշումը այն համոզմունքի վրա է հիմնված, որ հենց ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»,- իր տեսաուղերձում հայտարարել է նախագահը։
    📌 Այս տարվա հունիսին նա հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին: Հանրաքվեի արդյունքները հիմք կհանդիսանան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, որոնք կարմագրեն Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ ինտեգրվելու ձգտումը: |1lurer.am|

  • Լավրովի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկ…

    ❗️🇦🇲🇷🇺 Լավրովի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով…

  • Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում։ ՆԳՆ-ն …

    🔥 Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում։
    👨‍🚒 ՆԳՆ-ն հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին։