Category: Infocom

  • Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ «ներդրումներ» և «պայծառ ա…

    🇷🇺 Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ «ներդրումներ» և «պայծառ ապագա» խոստացող ԱՄՆ-ի և ԵՄ պատճառով։
    🗣 Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ում ԱՊՀ հարցերով առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
    💬 «ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ դա տեսնելու համար։ Միությունը ձեռնտու է Երևանին, մեծապես դրա շնորհիվ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են արձանագրում, որով քչերը կարող են պարծենալ», – ասել է դիվանագետը՝ նշելով, թե «Հայաստանը արևմուտքի երկրների ծուղակում է հայտնվել»։ |azatutyun.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելում է։ Երկրի նախագահ Իսրայել Հերցոգի հե…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելում է։ Երկրի նախագահ Իսրայել Հերցոգի հետ հանդիպումից առաջ Բլինքենը հայտարարել է, որ Գազայի հարցով բանակցությունների «գուցե վերջին հնարավորությունն» է։ 🗣 «Սա վճռորոշ պահ է, հավանաբար լավագույն, գուցե վերջին հնարավորությունն…

  • ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ​​ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել Անվտանգությ…

    🇱🇧🇺🇳🇮🇱 ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ​​ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին՝ կապված իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից լիբանանյան տարածքների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի ձայնային պատնեշը խախտելու հետ: Այս մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը։
    📌 Բողոքում Լիբանանը դատապարտել է այդ խախտումները, որոնք Լիբանանի ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի (թողարկված 2006թ.) կոպտագույն խախտում են: |armenpress.am|

  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 20…

    💰 Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 2023 թվականին 5.4 մլն դրամով վաճառել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախկինում ներկայացրած հայտարարագրերի, չի ունեցել։
    🚘 Նույն տարվա ընթացքում Բաղդասարյանը ձեռք է բերել «Լեքսուս» մակնիշի մեքենա 10.6 մլն դրամով, բայց վերջինիս տարեկան հայտարարագրած եկամուտները կազմել են 4.3 մլն դրամ։
    📌 Եթե հաշվենք նաև հայտարարագրերում բացակայող, բայց օտարված ավտոմեքենայի իրացումից ստացված եկամուտը, ապա ընդհանուր եկամուտը կկազմի առավելագույնը 9.8 միլիոն դրամ։
    Տարվա ընթացքում չեն նվազել նաև Սոսէ Բաղդասարյանի ունեցած կանխիկ միջոցները։ Այսինքն՝ վերջինիս՝ ավտոմեքենայի համար ծախսած ավելի քան 800 հազար դրամի գոյացման աղբյուրն անհայտ է։
    Կարդալ ավելին։
  • Պուտինն ու Ալիևն այսօր Բաքվում մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որից հետո Ադրբե…

    🇦🇿🇷🇺 Պուտինն ու Ալիևն այսօր Բաքվում մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը գործում են որպես դաշնակիցներ, բարեկամներ, մերձավոր գործընկերներ ու հարևաններ:
    🗣️
    Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից։

  • ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Ադրբեջանի և ՌԴ նախագահների բանակցություններից միա…

    ❗️ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Ադրբեջանի և ՌԴ նախագահների բանակցություններից միայն վտանգներ է տեսնում ու կարծում է, թե Բաքվում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած քննարկումների օրակարգում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է:
    🗣 «Իրենք Ղարաբաղը տվեցին Բաքվին և եկել են Բաքվին հիշեցնում են իրենց պարտքը, որ Բաքուն պարտք է իրենց դրա դիմաց: Եվ մենք… օրինակ անձամբ ես լավ բան չեմ սպասում էդ հանդիպումից: Ըստ մեզ՝ սա Զանգեզուրի խնդիրն է, ինքը եկել է Զանգեզուրի հարց լուծելու: Եթե Բաքուն ու Ռուսաստանն են, իրենք կփորձեն նաև ուժով լուծել: Ոնց որ ուժով լուծեցին Արցախի հարցը, այ էդ սցենարով, ինչ-որ մի սցենար կմտածեն», – «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը: |azatutyun.am|

  • Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ ընդունելի վայր է եղել Հայաստ…

    🇷🇺🇦🇿 Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ ընդունելի վայր է եղել Հայաստանի հետ բանակցությունների համար։

    🗣 «Մենք պատրաստ ենք օգտագործել տվյալ հարթակը, բայց վերջին շրջանում հենց հայկական կողմը դրան համաձայնություն չի տվել»։

  • ՀՀ-ում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող, Արևմտյան Նեղոս կոչ…

    😷 ՀՀ-ում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող, Արևմտյան Նեղոս կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել: 🔸 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև…

  • Մորը սպանած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ ոստիկանություն…

    ‼️ Մորը սպանած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ ոստիկանություն 📍 «Օգոստոսի 15-ին՝ ժամը 09։50-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել են տանտիրուհու՝…

  • Բաքվում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահը Ալիևի հետ զրույցում հայ…

    🇦🇿🇷🇺 Բաքվում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը։
    🇦🇲 ՌԴ նախագահը Ալիևի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանին պատմել Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։
    🗣 «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը այնքանով, որքանով կպահանջեն երկու կողմերը»,- հավելել է նա։