Category: Infocom

  • Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրու…

    🇷🇺 Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը։
    🗣 Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն նախագահի հանձնարարությամբ շուտով հանդես կգա մանրամասն հայտարարությամբ: |ria.ru|

  • Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի․ հայտնաբերվել է տղամարդու դի։…

    Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի․ հայտնաբերվել է տղամարդու դի։

  • Գիշերը հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում՝ դիմավորել…

    👥 Գիշերը հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում՝ դիմավորելու և իրենց աջակցությունը հայտնելու Երևան վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
    💬 Վերջինս լրագրողների հետ զրույցում չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ ամեն բան գրված է:
    🗣 «Վերջին օրերին վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Հավատում ենք, որ միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները, կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը»,- ասել է կաթողիկոսը։

    Լուսանկարները՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի

  • Հայաստանի և Իրանի միջև նոր բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը նախատեսվում է շահ…

    🇦🇲🇮🇷 Հայաստանի և Իրանի միջև նոր բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը նախատեսվում է շահագործման հանձնել 2026-ին։
    🗣️ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։
    💬 «Շարունակվում են Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրոհաղորդման օդային գծի և ենթակառույցի կառուցման աշխատանքները, որոնք իմիջիայլոց այս օրերին էլ լայն թափով ընթանում են, որ աշխատանքների շուրջ 80%-ը ավարտված է։ Այս պահին Գորիսի հատվածում տեղադրվում են հենասյուներ, և առաջիկայում կսկսվի լարերի ձգումը։ Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ շինարարությունն այս տարվա վերջին ավարտին հասցնելու համար և հույս ունենք 2026-ին գիծը գործարկել»,- ասել է Խուդաթյանը։ |civilnet.am|

  • Երևանի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դիի առկա…

    ❗️ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դիի առկայության մասին տեղեկություն է ստացվել։

    📌 Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Ազգային ժողովի շենքի շրջակա տարածքում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված։ Ա…

    👮‍♂️ Ազգային ժողովի շենքի շրջակա տարածքում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված։
    🗣️ Այստեղ 2 խումբ քաղաքացիներ են ակցիա իրականացնում. մեկը՝ ՌԴ-ի և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի դեմ, մյուսը՝ հաջակցություն։
    📍 Նշենք՝ Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ մասնակցելու ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին, որի հիմնական թեման Մեծ հաղթանակի 80-ամյակն է։

  • Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») պատկանող ՍՊԸ-ն ՊՆ-ին ավելի քան 30 մլն ՀՀ դրամի…

    ‼️ Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») պատկանող ՍՊԸ-ն ՊՆ-ին ավելի քան 30 մլն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում։
    Նվերն ընդունելու որոշման նախագիծը հաստատել է ՀՀ կառավարությունը:

  • Երեւանի քրեական դատարանում այսօր հրապարակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտ…

    ⚖️ Երեւանի քրեական դատարանում այսօր հրապարակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով տուժող կողմի եզրափակիչ ճառը։ Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը միջնորդեց Վահանյանի նկատմամբ նշանակել առավելագույն խիստ պատիժ, իսկ պաշտպանությունը միտումնավոր կամ անփութորեն ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ վիրավոր զինվորներին անօգնական վիճակում թողնելու դեպքերի առնչությամբ միջնորդություն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու համար։
    🗣 «Պատիժ նշանաակելիս դատարանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը , որ ՀՀ-ն ներկա պահին գտնվում է պատերազմական վիճակին մոտ, և իր դատական ակտով պետք է առավելագույնը խիստ մոտեցում ցուցաբերի Վահանյանի նկատմամբ, որպեսզի հետագայում կանխվի նմանատիպ հանցանքների կատարումը»։
    📎 Կարդալ ավելին

    Տուժող կողմը միջնորդեց ամենախիստ պատժի դատապարտել մայոր Իշխան Վահանյանին — Infocom

    44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։ Շուրջ 3 տարվա քննությունից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր հրապարակվեց տուժող կողմի…