Category: Infocom

  • Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Լևոն Տեր-Պետր…

    🔸 Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում դեռևս չի եղել վերջինիս գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով։
    📌 Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահ…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Իսրայելական զորքերը ռմբակոծել են ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Ալ-Ջաունի դպրոցը Գազայ…

    🇮🇱 Իսրայելական զորքերը ռմբակոծել են ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Ալ-Ջաունի դպրոցը Գազայի հատվածի կենտրոնում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ:
    🇺🇳 Պայթյունի զոհերից վեցը Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության՝ UNRWA-ի աշխատակիցներ են։ Նրանց թվում էր նաև մանկատան դպրոցի տնօրենը։ |news.am|

  • ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմա…

    ❗️ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները։
    🔸 ՌԴ ԱԳՆ–ն հայտնում է, որ երկուստեք հետաքրքրություն են հայտնել նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափի շրջանակում համագործակցության վերաբերյալ։
    |armeniasputnik.am|

  • Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր, որովհետև բոլոր նրա…

    ❗️Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր, որովհետև բոլոր նրանց, ում անունը մենք ուզում ենք դնենք անվտանգության երաշխավոր, մենք իրենց համար մանրադրամ ենք: Մեր հարցերը մենք պետք է լուծենք:
    🗣 Խաղաղության պայմանագրի առանցքային նպատակը պատերազմի բացառումն է՝ թիվ մեկ, թիվ երկու, թիվ երեք նպատակը, 4, 5, 6-ից հետո նոր մնացածի մասին կարող ենք խոսել:
    [Նիկոլ Փաշինյան]

  • Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում 2020…

    ❗️ Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, և այդ հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք այդ հայտարարությունը չեն կարդացել: Այդքան քննարկվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը:
    🗣 «Կետ 9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ միայն, և առաջին հերթին դրա մասին, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է՝ Հայաստան-Իրան երկաթուղի, Հայաստան-Ռուսաստան երկաթուղի և այլն:
    📌 ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է: Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ որևէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին, երթևեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ գրած, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի և կազմակերպի: Ամեն ինչը անում է ՀՀ-ն:
    [Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|

  • Սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուր…

    🚗 Սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն:
    🔸 Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ: Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում ամբողջությամբ չի կարգավորվել, ռուս սահմանապահ…

    🇦🇲🇷🇺 Քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում ամբողջությամբ չի կարգավորվել, ռուս սահմանապահների դուրսբերումն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից անտեղի է Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ:
    🗣«Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Ռոբերտովիչն այքնան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին։ 1992 թվականին Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը հանրապետությունում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին անժամկետ պայմանագիրն է։ Ռուս սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը», — ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: |azatutyun.am|

  • Պետք է հաշվի առնել, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կար…

    📝 Պետք է հաշվի առնել, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Ենթադրենք՝ մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիր, որտեղ նշված է, որ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։ Այդ հարցը ներկայացվում է Սահմանադրական դատարան։ Եթե ՍԴ-ն որոշում է, որ այս դրույթը մեր Սահմանադրությանը չի համապատասխանում, ապա արձանագրվում է, որ մենք ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, և մենք պետք է դիրքորոշվենք այս իրավիճակի նկատմամբ։ Հակառակ դեպքում, եթե ՍԴ-ն հաստատում է, որ խաղաղության պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա այն փաստը, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, ստանում է իրավական ուժ։
    🔸Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո Ադրբեջանի մտահոգություններն ամբողջությամբ վերանում են, միաժամանակ լուծվում են Հայաստանի մտահոգությունները։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան] |civilnet.am|

  • Երևանում փոշու ամպ բարձրացրած բարձրահարկի քանդումը պիտի հարկ առ հարկ՝ տեխնիկայի…

    ❗️ Երևանում փոշու ամպ բարձրացրած բարձրահարկի քանդումը պիտի հարկ առ հարկ՝ տեխնիկայի գործադրմամբ ապամոնտաժելով իրականացվեր, ոչ թե ճոպանի միջոցով։
    🗣 Այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ քանդման այդ տարբերակը թույլ կտար խուսափել և փոշու ամպից, և նաև քաղաքացիների անվտանգության հետ կապված խնդիրներ չէին առաջանա։
    🔸 Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարի խոսքով՝ մոնտաժումն իրականացրած ընկերությունը կտուգանվի․ «Տուգանքի չափը 750 հազարից մեկուկես միլիոն դրամ է»։
    🔸 Հայկ Կոստանյանը նշել է, որ ինքը որպես Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար, նախապես տեղյակ չի եղել, որ բազմահարկ շենքի սեփականատերն այսօր է քանդելու շենքը։ Տեղի ունեցածի մասին տեղեկացել է համացանցից։ |azatutyun.am|