Category: Infocom

  • SOAD-ի վոկալիստ Սերժ Թանկյանը հայտարարում է, որ Երեւանում համերգը հուլիսին չի կ…

    SOAD-ի վոկալիստ Սերժ Թանկյանը հայտարարում է, որ Երեւանում համերգը հուլիսին չի կայանալու։
    🔸 «Որոշակի շփոթմունք կա։ Մենք պատրաստվում էինք նվագել հուլիսին, սակայն որոշել ենք հետաձգել [համերգը] լոգիստիկ եւ ժամանակային մարտահրավերների պատճառով»,- Instagram-ում գրել է Թանկյանը՝ նշելով, որ տեղափոխման ժամկետների մասին կհայտարարեն։
    ❗️ System of a Down-ը հուլիսին համերգ է ունենալու Հայաստանում, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ 🔸 Վարչապետն այս մասին ասել է քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած աղջնակին, որը խնդրում էր աշխարհահռչակ ռոք խմբին հրավիրել Հայաստան։ 🎸 Համերգը տեղի է ունենալու Հանրապետության…

  • Infocom pinned «ALT SHIFT 1 | ՊՈՊՈՒԼԻԶՄ, Թրամփ, Փաշինյան, հողերի վերադարձ, վարձկ…

    Infocom pinned «ALT SHIFT 1 | ՊՈՊՈՒԼԻԶՄ, Թրամփ, Փաշինյան, հողերի վերադարձ, վարձկաններ, գործակալներ և ընտրություններ ALT SHIFT-ի առաջին թողարկման թեման պոպուլիզմն է։»

  • ALT SHIFT 1 | ՊՈՊՈՒԼԻԶՄ, Թրամփ, Փաշինյան, հողերի վերադարձ, վարձկաններ, գործակալն…

    ALT SHIFT 1 | ՊՈՊՈՒԼԻԶՄ, Թրամփ, Փաշինյան, հողերի վերադարձ, վարձկաններ, գործակալներ և ընտրություններ

    ALT SHIFT 1 | ՊՈՊՈՒԼԻԶՄ, Թրամփ, Փաշինյան, հողերի վերադարձ, վարձկաններ, գործակալներ և ընտրություններ
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    ________________
    Website — https://infocom.am/
    Youtube — https://www.youtube.com/c/infocomam…

  • Իրանը կենտրոնացած է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնական մշակման վրա. այս մ…

    🇮🇷🇺🇸 Իրանը կենտրոնացած է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնական մշակման վրա. այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
    🗣 «Վերջին շաբաթվա ընթացքում կարծիքները մոտեցել են։ Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ երեք-չորս օրերի ընթացքում»,- ասել է նա։
    📌 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ևս ասում է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդական ջանքերում «որոշակի առաջընթաց» է գրանցվել։ |civilnet.am|

  • System of a Down-ը հուլիսին համերգ է ունենալու Հայաստանում, հայտնել է Նիկոլ Փաշ…

    ❗️ System of a Down-ը հուլիսին համերգ է ունենալու Հայաստանում, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

    🔸 Վարչապետն այս մասին ասել է քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած աղջնակին, որը խնդրում էր աշխարհահռչակ ռոք խմբին հրավիրել Հայաստան։
    🎸 Համերգը տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում, սակայն տոմսերով, թե առանց՝ Փաշինյանն ասաց՝ իրեն հայտնի չէ։

  • «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամ…

    ⚖️ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է։ 
    🔻 Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 23-ին, ժամը 21։00-22:00-ի սահմաններում։ |armenpress.am|
    ❗️ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։ 🔻 Թևանյանի խափանման միջոցը որոշելու հարցը կքննարկվի մայիսի 23-ին, ժամը 12։00-ին, Ավան…

  • «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտար…

    📄«Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 634 մլն 692 հազար դրամ եկամուտ և 642 մլն 301 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր Թեհրան…

    🇮🇷 Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի գնա փոխզիջման՝ իր ժողովրդի և երկրի իրավունքների հարցում, հայտնում է պետական հեռուստատեսությունը:
    📌 Իրանցի պաշտոնյան նշել է, որ հրադադարի ընթացքում Իրանի զինված ուժերը վերականգնել են իրենց կարողությունները, և եթե ԱՄՆ-ն «անխոհեմաբար վերսկսի պատերազմը», հետևանքները կլինեն «ավելի կործանարար և դառը»: |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կ…

    ❗️ Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:
    📌 Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են մի շարք խուզարկություններ, վարութային այլ գործողություններ:
    [ Հակակոռուպցիոն կոմիտե]

  • «Մենք բազմաթիվ թելերով կապված ենք, գործընկերություն ունենք, համագործակցություն …

    🇦🇲🇷🇺 «Մենք բազմաթիվ թելերով կապված ենք, գործընկերություն ունենք, համագործակցություն կա, պետք է այնպես անենք, աշխատենք, որ ամեն ինչ դրական հունով ուղղորդվի»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզայնը՝ արձագանքելով ռուսական կողմից վերջին շրջանում հնչող կոշտ հայտարարություններին:
    🗣 «Եթե խնդիրներ են լինում, կաշխատենք գործընկերային, առողջ, կառուցողական քննարկման մթնոլորտում հարցերին լուծումներ տալ: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, իհարկե, բոլոր հարցերին էլ լուծումներ կտրվեն»,- շեշտեց նախարարը:
    🔹 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ չի կարծում, թե պետք է խուճապի մեջ հայտնվել միայն այն պատճառով, որ որոշ կազմակերպություններ, որոնց նպատակն է ապրանքի որակը ստուգել, սկսում են ստուգումներ իրականացնել։ |azatutyun.am|

    📌 Հիշեցնենք, որ այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին «որքան հնարավոր է ցավոտ հարվածելու» նպատակով։ Բացի այդ, արգելափակվել է հայկական որոշ ապրանքների ներկրումը Ռուսաստան։