Category: Infocom

  • Արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կա…

    ⚖️ Արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել ՀՀ՝ հարկադրելով մասնակցել ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։

    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի …

    🇷🇺🔥 Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից. Դմիտրի Պեսկով
    📣 «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ, առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ Դա իսկապես այդպես է, Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես մտերիմ դաշնակիցների և գործընկերների համար։ Այդպիսի ռեժիմ, սակայն, հնարավոր չէ այլ ինտեգրացիաների, այդ թվում Եվրամիության մասնակից երկրների համար։ Այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է, այն շուկայական է։ Սրա մասին շատ լավ գիտեն Երևանում մեր բարեկամները»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ |armenpress.am|

  • Սևան-Ծափաթաղ ճանապարհին օրեր առաջ մահացած հայտնաբերված հղի կնոջ ամուսինը կալանա…

    ‼️ Սևան-Ծափաթաղ ճանապարհին օրեր առաջ մահացած հայտնաբերված հղի կնոջ ամուսինը կալանավորվել է:
    ⚖️ Քրեական վարույթ է հարուցվել երկու հոդվածով՝
    🔻 Քր. օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը՝ հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից),
    🔻 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):
    📌 Ավելի վաղ իրավապահները պարզել էին, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ․-ի հետ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել:

  • Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կու…

    🔍 Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և համակիրների տները:
    💬 «Ձերբակալվել է հինգ անձ: Խուզարկություններն իրականացվում եմ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ |arm.sputniknews.ru|

  • Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Ծրագրված է երկկողմ փաստաթ…

    🇦🇲🇺🇸 Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
    ‼️ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Վարչապետի հետ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլ…

    ❗️Վարչապետի հետ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
    🗣 «Անազատության մեջ գտնվելով՝ Օսիպյանը շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասել է Հովհաննիսյանը։
    📌 Անդրադառնալով պահման պայմաններին՝ Հովհաննիսյանը նշել է, որ բանտախուցը խոնավ է, իսկ արևի լույս չկա։ Մինչդեռ, նրա խոսքով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մյուս խցիկներում պայմաններն զգալի ավելի լավ են։
    📣 «Խոսքս ուղղում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին։ […] Միջոցներ ձեռնարկեք, որպեսզի հացադուլ հայտարարած անձինք գոնե գտնվեն մնացած խցերի պայմաններին հավասար պայմաններում»,- նշել է պաշտպանը։
    ‼️ Հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանը այս պահին հացադուլավորների համար նախատեսված խցում չէ։ 🗣 Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՔԿԾ լրատվության և հասարակայնության վարչության պետ Նոնա Նավիկյանը՝ տեղեկացնելով, որ Օսիպյանը ՔԿՀ տեղափոխվելուց…

  • «Նրանք մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հա…

    🔶 «Նրանք մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հատ վիզայի հարց չե՞ք կարողանում լուծել։ Իսկ գիտեքը՝ ինչու է այդպես, որովհետև 2018-2025-ին ՀՀ-ից ԵՄ մեկնողների թիվը 500 տոկոսով աճել է»,- Մարալիկում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Վարչապետը վստահեցրեց՝ ամենաուշը երկու տարում լուծելու են Հայաստան-Եմ վիզաների ազատականացման հարցը։ «Այդ ժամանակ ձեզ մնալու է Լառնակա գնալու համար անձնագիր չմոռանալ, տոմսն էլ, դե, գիտեք երկու եվրո է»,- հավելեց նա: |azatutyun.am|

  • Մայիսի 23-ին ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդ…

    📛 Մայիսի 23-ին ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել։
    🚒 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ծառայողներ, հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 200 քմ տարածքում. այրվում են վառելիքաքսուկային նյութեր։
    👨‍🚒 Հրդեհը մարվել է ժամը 00։11-ին: Հրդեհի տարածումը կանխվել է․ տուժածներ չկան։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակու…

    🇹🇷🇦🇲 «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նոր քայլ ուղիղ առևտրում։
    📌 Հույս ունեմ, որ այս նոր քայլը, որը նաև կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, հաջողություն կբերի այս բոլոր երկրներին», — Փաշինյանի հրապարակմանն արձագանքելով X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ |news.am|
    📢 Ուրախ եմ հայտարարել, որ Աքալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ 🔸 Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։…