Category: Infocom

  • Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տո…

    ❗️Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46մլն. ՀՀ դրամի վնաս է պատճառվել։
    🔸 Մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության աշխատակիցները, այլ երկրից իրենց համար ավտոմեքենա ձեռք բերելու պատրվակով, տարբեր չափերի գումարներ են վերցրել իրենցից, սակայն ավտոմեքենաները նախատեսված ժամկետներում չեն հանձնվել իրենց և գումարները չեն վերադարձվել։ Տուժած քաղաքացիները այլևս չեն կարողացել կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ։
    ⚖️ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ՍՊ ընկերության տնօրենին և աշխատակցին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: [Քննչական կոմիտե]

  • Երևանի 54 փողոց նորոգվել են առնվազն 2 անգամ, բայց փոսերը չեն վերացել Երևան քաղաք…

    Երևանի 54 փողոց նորոգվել են առնվազն 2 անգամ, բայց փոսերը չեն վերացել

    Երևան քաղաքի 280 փողոցների նորոգման համար 2024-ին 6 միլիարդ դրամ է ծախսվել։ Չնայած դրան` դիտարկումները ցույց են տալիս, որ փողոցներում շարունակ նոր փոսեր են առաջանում։
    Երևան քաղաքի ճանապարհների շահագործման և սպասարկման բաժնի պետ Արսեն Իսկանդարյանը կապալառուների կատարած աշխատանքի որակից գոհ է։ Իսկանդարյանի խոսքով խնդիրը փողոցների թույլ հիմքերն են և վատ կոմունիկացիաները (կոյուղու և ջրի խողովակներ)։
    Ավելի մանրամասն՝ այստեղ։

  • ԱԺ-ում այսօր տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխո…

    🗳 ԱԺ-ում այսօր տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեմայով։ Քննարկումների առանցքում էր նախագծի՝ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը։
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ սա որևէ կառավարության կարող է հնարավորություն տալ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման միջոցով հասնելու ընտրությունների արդյունքի զրոյացման։
    🗣 Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը պարզաբանեց՝ որոշ ձևակերպումներ փոխել են․ «Նախատեսվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է մինչև քվեարկության օրը՝ ժամը 20։00-ն, ապա ընտրական գործընթացը կասեցվելու է, համապատասխան դրույթներից հետո վերսկսվելու է, և եթե դրությունները հայտարարվում են 20։00-ից հետո՝ մինչև նախնական արդյունքների ամփոփումը և արձանագրությունների կազմումը, ապա ամփոփումը շարունակվում է այն տեղամասերում, որոնցում հնարավոր է, որից հետո գործընթացը կրկին կասեցվում է»։ |azatutyun.am|

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Հանդ…

    🇦🇲🇺🇸 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
    📌 Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
    [ՀՀ կառավարություն]

  • Եվրամիությունը պետք է վերանայի իր աջակցությունն Ուկրաինային ԱՄՆ-ում Թրամփի հաղթ…

    🇭🇺 Եվրամիությունը պետք է վերանայի իր աջակցությունն Ուկրաինային ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան
    🗣 Օրբանը նշել է, որ Թրամփը կդադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորումը, իսկ Եվրամիությունը միայնակ չի կարողանա ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:

  • Բաքվում կայանալիք COP29-ին ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այդ մա…

    🇷🇺🇦🇿 Բաքվում կայանալիք COP29-ին ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
    🗣 Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
    💬 «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինձ հրավիրել է։ Սակայն ես այնտեղ էի ոչ այնքան վաղուց։ Նախագահ Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը»,- ասել է ՌԴ նախագահը՝ «Վալդայ»-ի նիստի ժամանակ պատասխանելով COP29-ին մասնակցության մասին հարցին: |factor.am|

  • Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին «Էպոս» ակումբում։ Սպասվող Գիտարբուքը «…

    Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին «Էպոս» ակումբում։ Սպասվող Գիտարբուքը «Ի՞նչ և ի՞նչ եղանակներով են պատմում հնագիտական հուշարձանները Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով է։
    Հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝
    — սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների,
    — անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր,
    — հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
    Երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

    Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

    #infocom #ինֆոքոմ #գիտություն
    Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման…

  • «Ականատես» դիտորդական առաքելությունը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազության…

    ⚖️✉️ «Ականատես» դիտորդական առաքելությունը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազությանը:
    📍 «2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելությունն արձանագրել էր ՔՊ կուսակցության նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռելու դեպք։ 2023թ․ սեպտեմբերի 1-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել Դատախազություն՝ փոխանցելով հավաքագրված ամբողջ տեղեկությունը և խնդրելով նախաձեռնել քրեական վարույթ։ Վարույթի հարուցման նախնական շրջանում հարցաքննվել է առաքելության մի քանի ներկայացուցիչ, սակայն գործի քննությունը ձգձգվում է արդեն մեկ տարուց ավելի։ Հարցումներին ի պատասխան՝ վարույթը քննող քննիչ Հռիփսիմե Գասպարյանի կողմից չեն ներկայացվում համոզիչ փաստարկներ, որ քննությունն ընթանում է արդյունավետ կերպով։
    📍 Գործի քննության նման հապաղումը շատ մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրա հանրային կարևորությունը։ Առավել մտահոգիչ է այն, որ իրավապահ մարմինների արձագանքը ընդդիմադիր շարժումների ընթացքում արձանագրված համանման՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին որպես կանոն շատ կտրուկ և օպերատիվ է: Սա տեղիք է տալիս կարծելու, որ օրենքը համանման իրավիճակներում կարող է կիրարկվել խտրական կերպով՝ կախված ներառված քաղաքական դերակատարներից։
    📍 Ընտրական գործընթացների արդարության և օրինավորության սկզբունքների պահպանման նպատակով Դիտորդական առաքելությունը հորդորում է արձանագրված խախտումները բացահայտելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն»։

  • Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու …

    🇷🇺🇺🇸 Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
    🗣 «Ես, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել նրան (Թրամփին՝ խմբ.) Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Պուտինը Վալդայ ակումբում ելույթի ժամանակ:

  • «Չելսի»-«Նոա» խաղն ավարտվեց 8:0 հաշվով:…

    ⚽️ «Չելսի»-«Նոա» խաղն ավարտվեց 8:0 հաշվով: