Category: Infocom

  • Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի …

    🇫🇷🇹🇷 Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։
    🤝 Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։ |shantnews.am|

  • ԼՐԱՑՎԱԾ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատար…

    ❗️ԼՐԱՑՎԱԾ
    «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի տեքստում այժմ առկա են օրհներգի բոլոր 4 քառատները։ Նշված է, որ նախատեսվում է վերադասավորել քառատները։
    📌 Հատկանշական է, սակայն, որ նախագծի հեղինակներից մեկի՝ Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան էջում առկա հրապարակման մեջ կա նաև այն տողը, ըստ որի՝ առաջարկվում է հանել վերջին քառատունը։ Նշենք նաև, որ Ղազարյանի ֆեյսբուքյան էջում առկա ձևակերպմամբ նախագծի մասին լուրը տարածել էին նաև մի շարք լրատվամիջոցներ։

    📌 Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում։
    📝 Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, և առաջարկվում է հանել հետևյալ քառատողը՝
    «Ամենայն տեղ մահը մի է,
    Մարդ մի անգամ պիտ մեռնի,
    Բայց երանի, որ յուր ազգի
    Ազատության կզոհվի»։
    🎙Առաջարկվում է, որ օրհներգն ավարտվի հետևյալ քառատողով՝
    «Նայիր նրան՝ երեք գույնով
    Նվիրական մեկ նշան,
    Թող փողփողի թշնամու դեմ,
    Թող միշտ պանծա Հայաստան»։ [ՀՀ Ազգային ժողով]

  • Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակց…

    ❗️Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը:

    🔸Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
    🤝 Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր: [ՀՀ ՊՆ]

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հարավային Կովկասում կայունության խ…

    🇦🇲🇦🇿🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հարավային Կովկասում կայունության խթանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար ու տևական խաղաղության հաստատման կարևորությունը։
    🗣 «Մեր ընդհանուր շահերից է բխում նպաստել Հարավային Կովկասի կայունությանը։ Ֆրանսիան լիովին աջակցում է Ձեր ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները դյուրացնելու նպատակով:
    🔸 Ֆրանսիան լիովին աջակցում է նախաձեռնություններին՝ ուղղված ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության խթանմանը՝ ԵՄ ռազմավարության, Անդրկովկասյան միջանցքի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի միջոցով: Մեկը չպետք է տեղի ունենա առանց մյուսի»,- ասել է Մակրոնը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո: |armenpress.am|

  • Վրաստանի վերաքննիչ դատարանը չի բավարարել հասարակական կազմակերպությունների բողոք…

    🇬🇪 Վրաստանի վերաքննիչ դատարանը չի բավարարել հասարակական կազմակերպությունների բողոքը՝ հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով հազարից ավելի ընտրատեղամասերի տվյալները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ |factor.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի…

    🇦🇲🇭🇺 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշին:
    🤝Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի: Նա ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի առնչությամբ, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը: [ՀՀ ԱԳՆ]

  • ԱԺ նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սա…

    🇦🇲🇦🇿 ԱԺ նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենց նախորդ հանդիպումը հյուրընկալած կողմն այժմ դրանով է զբաղված:
    🗣 «Ես անձամբ ակնկալում եմ իմ և իմ ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման վերաբերյալ լուրին, որպեսզի շարունակենք մեր խոսակցությունը»,- նշել է Սիմոնյանը՝ միաժամանակ շեշտելով, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ այս պահին հստակություն չկա։
    📌 Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները վերջին անգամ հանդիպել են մայիսին Ժնևում՝ Միջխորհրդարանական միության հավաքի շրջանակներում։ Եվս մեկ հանդիպում պետք է տեղի ունենար հոկտեմբերին՝ կրկին Ժնևում, բայց, ըստ հայկական կողմի, վերջին պահին Գաֆարովան հրաժարվել էր։|azatutyun.am|

  • ՀՀ-ում Վրաստանի դեսպանը անդրադարձել է Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Լոռու մարզը «պատմակ…

    🇦🇲🇬🇪 ՀՀ-ում Վրաստանի դեսպանը անդրադարձել է Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելուն՝ նշելով, որ «անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի Հայաստանի ու Վրաստանի օրինակելի համագործակցության և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա»։
    🗣 Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Գեորգի Շարվաշիձեն՝ շեշտելով՝ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

  • ՄԻԵԴ-ում ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իրատեսական է համարում, …

    🗣 ՄԻԵԴ-ում ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իրատեսական է համարում, որ COP-29-ի ֆոնին Բաքուն որոշակի թվով գերիներ ազատ կարձակի, բայց դրական կանխատեսում չունի, որ այս միջոցառումը կտարածվի Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ։
    📌 Սահակյանի կանխատեսմամբ՝ ՀՀ իշխանությունները կմասնակցեն, և, նրա խոսքով, անտրամաբանական կլինի չմասնակցությունն այն պայմաններում, որ միջազգային գործընկերները համատարած բոյկոտ չեն իրականացրել, և ՀՀ իշխանությունները քաղաքականապես աջակցել են Ադրբեջանին, որ COP-29-ը հյուրընկալի հենց Ադրբեջանը։
    🔸 «Մասնակցության պարագայում նաև սպասում ունենք, որ ՀՀ պատվիրակությունը պետք է բարձրաձայնի չլուծված, խրթին խնդիրները, որոնք կան հայ-ադրբեջանական հարաբերություններում, և միջազգային հանրության ուշադրությունը զետեղի այդ խնդիրների վրա։ Այսինքն՝ մասնակցությունը պետք է լինի ոչ թե ֆիզիկական ներկայության կամ պասիվ լսողի դերում, այլ պրոակտիվ դերով»։|news.am|

  • Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական …

    🗣 Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
     
    🔸 ՀՀ վարչապետը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: 
     
    🔸 Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: [ՀՀ կառավարություն]