Category: Infocom

  • Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսակ…

    🇷🇺 Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
    📌 Օվերչուկի խոսքով՝ հակառակ դեպքում, կտուժեն Եվրասիական տնտեսական միության արտադրողները։ Նա նշել է, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին։
    🔸 «Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է։ Հայկական կողմը հստակ գիտի, որ հետևանքներն այսպիսին են լինելու, ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։
    🗣 Նա նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու նախաձեռնությունը չի քննարկվի Ալմաթիում ուրբաթ կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշ…

    🇦🇲🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
    [ՀՀ կառավարություն]

  • Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ն…

    📌 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
    🔸 Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
    🔸 Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր:
    [ՀՀ ԱԽ]

  • Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բո…

    🇦🇲🇬🇪 Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազոր…

    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
    👨‍⚖️ Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը՝ ազատազրկման վերջնական ժամկետը սահմանվել է 1 տարի 9 ամիս։ Բացի այդ՝ նրան տուգանք է սահմանվել 500 հազար դրամի չափով, ինչպես նաև 3 տարի ժամկետով արգելվել է որևէ պաշտոն զբաղեցնել։ Ըստ մեղադրանքի՝ Վանաձորի նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հողեր է օտարել, ինչը դիտարկվել է որպես ապօրինի գործարք։
    📌 Որոշումը բողոքարկվելու է:|armenpress.am|

  • «Ինֆոքոմը» հետազոտություն է իրականացնում Երևանի մանկապարտեզների ծանրաբեռնվածությ…

    «Ինֆոքոմը» հետազոտություն է իրականացնում Երևանի մանկապարտեզների ծանրաբեռնվածության, այդ տարիքի երեխա ունեցող ընտանիքների վրա դրա ազդեցության վերաբերյալ։
    4-5 րոպե տրամադրելով՝ դուք կօգնեք հավաստի տվյալներ ունենալ մանկապարտեզներում առկա իրավիճակի՝ հերթերի, հերթագրման գործընթացի կազմակերպման և ձեր նախապատվությունների մասին։
    ✔️ Հարցումն անանուն է։
    Շնորհակալություն 💚
    https://forms.gle/b6HyAXMZVVxUfTnw9

    Հարցում Երևանի մանկապարտեզների մասին. հրավիրում ենք մասնակցել 1-6 տարեկան երևանաբնակ երեխաների ծնողներին

    «Ինֆոքոմը» հետազոտություն է իրականացնում Երևանի մանկապարտեզների ծանրաբեռնվածության, այդ տարիքի երեխա ունեցող ընտանիքների վրա դրա ազդեցության վերաբերյալ։ Մեր նպատակն է պարզել մանկապարտեզներում առկա իրավիճակը՝ հերթերի, հերթագրման գործընթացի կազմակերպման և ծնողների…

  • Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտը կշարունակվի. պահանջն է՝ գինը թողնել 100…

    Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտը կշարունակվի. պահանջն է՝ գինը թողնել 100 դրամ։
    📢 «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադառնում է քաղաքապետարանի վերջին որոշմանը։ Թևանյանի խոսքով՝ իրենց ճնշումները տալիս են արդյունք, սակայն անհրաժեշտություն կա բոյկոտը շարունակելու, որպեսզի մեկ ուղևորության արժեքը լինի 100 դրամ։

    📌 Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր էջում հրապարակած տեսանյութում նշում է, որ քաղաքապետարանի այս որոշումը նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում։
    🗣 «Բայց եկեք չմոռանանք, թե ինչից էր ամեն ինչ սկսվել։ Իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին, որ 1 ուղևորության դիմաց՝ 300 դրամ։ Իսկ հիմա հայտարարում են 150 դրամ։ Սա նշանակում է, որ նրանք բացարձակ ոչ մի հաշվարկ չունեն, ոչ մի թիվ չկա դրված նրանց յուրաքանչյուր որոշման տակ։ Հիշեցնում եմ, որ ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ 100 դրամը, փետրվարի 1-ից բոյկոտը մնում է ուժի մեջ» ,-հայտարարել է Հայկ Մարությանը։

  • Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստայի…

    🔥Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան 🚒 ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ…

  • Արդեն 17 օր է՝ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) չունի …

    ⚖️ Արդեն 17 օր է՝ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) չունի դատավոր։ Դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին։ ՄԻԵԴ դատավորի ընտրությունն իրականացվում է ներազգային և միջազգային…

  • 150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում։ Որոշել են…

    ❗️150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում։
    🗣 Որոշել ենք փետրվարի մեկից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականին։
    🔸 Մենք նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով, սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս։
    [Տիգրան Ավինյան]