Category: Infocom

  • Քիմիկների զորամասի գործով դատարանում այսօր ժամեր շարունակ հարցաքննվեց 44-օրյա …

    ⚖️ Քիմիկների զորամասի գործով դատարանում այսօր ժամեր շարունակ հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը։
    👮🏻‍♀️ Նա պատմեց, որ քիմիկների օպերացիայից առաջ իրենց անցակետ է եկել Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Ալեքսանյանը եւ հայտնել, որ լուսադեմին քիմիկները գնալու են Կիրի հանք՝ խնդիր կատարելու, պետք է անցակետում ավտոբուսներից իջնեն, ոտքով շարունակեն։ Սակայն զորքը ոչ միայն չի իջել ավտոբուսներից, այլեւ խորացել է արդեն գրավված Զանգելան եւ ընկել շրջափակման մեջ։
    🗣 «Գիտեիք, որ Զանգելանը գրավված է, իմացաք, որ մարտական գործողություններ են, ներկա եք եղել, քար չեք, որ կորեիք, բանական մարդ եք, Ձեր աչքերն էլ տեսնում են։ Տեսե՞լ եք՝ Մակարյանի գլխավորությամբ, ինչ–որ ուրիշ զինվորականի գլխավորությամբ ինչ–որ գործողություններ, որ գնան էդ էրեխեքի հետեւից․․․ Ձեր անփութության պատճառով ես էսօր լիքը խնդիր ունեմ աշխարհի հետ, իմ էրեխու, իմ ամուսնու, ամեն ինչի հետ»,– վրդովվեց անհետ կորած զինծառայողներից մեկի կինը։
    📎Կարդալ ավելին

    Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է

  • Ճամբարակի համայնքապետին առնչվող ընկերությունը հաղթում է համայնքապետարանի գնումնե…

    Ճամբարակի համայնքապետին առնչվող ընկերությունը հաղթում է համայնքապետարանի գնումներում
    Մինչև վերջերս Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի պաշտոնական կենսագրության մեջ կարող էիք կարդալ, որ նա 2014 թ․ հիմնադրել է «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն։ Համայնքապետի հիմնադրած ընկերությունը ակտիվ մասնակցում և հաղթում է Ճամբարակի պետական գնումներում։ Վերջին 6 տարում համայնքապետարանն ընկերության հետ կնքել է ավելի քան 479 մլն դրամի 19 պայմանագիր:
    Այժմ, սակայն, համայնքապետը պնդում է, որ այդ գրառումը իրականության հետ կապ չունի և տեխնիկական սխալի արդյունք է եղել։
    Միևնույն ժամանակ համայնքապետի հոր՝ Արարատ Ադամյանին պատկանող շինարարական տեխնիկայի տեխանձնագրի կորստյան վերաբերյալ հայտարարության մեջ օգտագործվել է այն նույն էլհասցեն, որն օգտագործում է «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն՝ Ճամբարակի համայնքապետարանի գնումներին ներկայացվող հայտերում։
    Կարդալ ավելին

  • Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տե…

    🇦🇲🇪🇸 Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ 🗣 «Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս…

  • Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ…

    🇬🇪🇪🇺 Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու խորհուրդ չի տալիս: Ընդլայնման վերաբերյալ զեկույցը հրապարակել է Եվրահանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 30-ին։
    📢 «Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ լարված և խիստ բևեռացված միջավայրում եղել են թերություններ։
    🔸 Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան։ Եթե Վրաստանը չշրջի իր ներկայիս կուրսը, որը վտանգում է նրա ուղին դեպի ԵՄ, և իրական ջանքեր չցուցաբերի արձագանքելու հիմնական մտահոգություններին և առանցքային բարեփոխումներին, ապա Հանձնաժողովը չի կարողանա խորհուրդ տալ Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը», — ասված է զեկույցում։ |aliq.ge|

  • Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը …

    🏋🏻‍♂️ Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

  • Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վալենսիա շրջանում տեղատարափ անձրևներից առաջացա…

    🇪🇸 Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վալենսիա շրջանում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 64 մարդ է զոհվել։
    🗣 Վալենսիայի շրջանի ղեկավար Կառլոս Մեյսոնին հայտարարել է, որ դեռ անհնար է հասնել որոշ հեղեղված բնակավայրեր։
    🧑‍🚒 Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ստորաբաժանումը։ Ամենատուժած շրջաններում դադարեցվել են դպրոցներն ու հիմնական ծառայությունները, չեղարկվել է Մադրիդի և Բարսելոնայի միջև երկաթուղային հաղորդակցությունը։ |azatutyun.am|
    📸 Լուսանկարները՝ APNews.com-ի
  • ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ Քննչական կոմիտեում իրեն…

    🗣️ ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ Քննչական կոմիտեում իրեն խոշտանգել են, այդ թվում՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: 🔸 ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը news.am-ին հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, իսկ իրեն բռնության…

  • Համացանցում հայտնվել է police-am.info կեղծ վեբկայքը, որը ոստիկանության www.poli…

    🌐 Համացանցում հայտնվել է police-am.info կեղծ վեբկայքը, որը ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։
    ❗️ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով։

  • 2025 թ․ պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախոր…

    💰 2025 թ․ պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ կնվազի 32 միլիոն դրամով կամ 2,5 տոկոսով․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան 🔸 ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թ․ պետական բյուջեի մասին»…

  • Պետական բյուջեից հաջորդ տարի ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարի չա…

    💵 Պետական բյուջեից հաջորդ տարի ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարի չափը կավելանա շուրջ 25 տոկոսով՝ կազմելով 25 մլն դրամ․ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան
    ✍️ Հարությունյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագիրը գտնվում է վարչապետի աշխատակազմում: Այս տարի Ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդում փոփոխություններ են տեղի ունեցել. վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ղեկավար է նշանակվել աշխատակազմի ղեկավարը:
    🗣 «Այս տարի նախատեսված է եղել 20 մլն դրամ, մենք ավելացրել, դարձրել ենք 25 մլն դրամ, ավելացրել ենք շուրջ 25 տոկոսով»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 11 ազգային փոքրամասնության 15 հասարակական կազմակերպության՝ վերջիններիս կողմից խորհրդին ներկայացված ծրագրերի ֆինանսավորման հայտերի և համապատասխան հրամանի հիման վրա: |armenpress.am|