Category: Infocom

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի …

    🚗 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    ❄️ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։ [ՆԳՆ ՓԾ]

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի …

    🚗 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    ❄️ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։ [ՆԳՆ ՓԾ]

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի …

    🚗 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    ❄️ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։ [ՆԳՆ ՓԾ]

  • Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճ…

    🏃🏻Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու:

    📢 «Ժամը 08.30-ից 14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները: Ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։
    🔸 Ժամը 11.00-ից 16.30-ը երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից հրապարակ ընկած ճանապարհահատվածը: Իսկ ժամը 15.00-ից 16․30-ը փակ են լինելու Էջմիածին քաղաք տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը: [ՆԳՆ ոստիկանություն]

  • Անկախության հռչակագրի թեմայով ընդդիմության հրավիրած լսումներին մասնակցում էր նա…

    🗣 Անկախության հռչակագրի թեմայով ընդդիմության հրավիրած լսումներին մասնակցում էր նաև Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
    🔸 «Այո՛, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարն այս անպատիվ ընթացքը կանգնեցնելու և մեր պետականությունը վերականգնելու մասին է»,- Աժ ամբիոնից հայտարարեց Բագրատ սրբազանը։
    🔸 Շարժման առաջնորդը նշեց, թե իր սկսած պայքարի արդյունքում է կանգնել իշխանության հաջորդ ծրագիրը, հետաձգվել սահմանզատման ու սահմանագծման կանոնադրությունը, որ շուտով խորհրդարանում քննարկվելու է։
    🔸 Գալստանյանը նշեց՝ պատասխանատվության ժամը հասնելու է՝ վստահեցնելով, որ, այն հեռու չէ։|azatutyun.am|

  • ԱԺ-ում միջադեպ տեղի ունեցավ խորհրդարանական լսումների մասնակից, ԱԺ նախկին պատգամա…

    ԱԺ-ում միջադեպ տեղի ունեցավ խորհրդարանական լսումների մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև․ վերջիններս նրան հեռացրին ԱԺ շենքից։
    🗣 ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը հայտնել է, որ Հակոբյանը դուրս է բերվել «ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար»։
    📌 «Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք», — նշել է նա։
    📹 Տեսանյութը՝ NEWS.am-ի

  • ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ քննար…

    🔉 ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ քննարկելու խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
    🗣 Խմբակցությունից Գեղամ Նազարյանը ներկայացրեց հայտարարության նախագիծը, ըստ որի՝
    🔸 «ԱԺ-ն անընդունելի է համարում ՀՀ Անկախության հռչակագիրը, դրանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ՝ այդ թվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով,
    🔸 դատապարտում է Հռչակագիրը ստորադասելու, ՀՀ Սահմանադրության հետ արհեստական հակադրումների գործողությունները,
    🔸 Հռչակագրով ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները գնահատում է որպես հայ ժողովրդի համակարգի անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության հանդեպ առանձնապես ծանր հանցագործություն է»։

  • ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ …

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ 
    🤝 Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք նշվել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում զարգանում է։
    💬 Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին։
    🔸 Քննարկվել և կարևորվել է համատեղ անցկացվող միջոցառումների շարունակականությունը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ [ՀՀ ՊՆ]

  • Կիևը միջազգային հանրությանը կոչ է անում բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29-ը,…

    🇺🇦 Կիևը միջազգային հանրությանը կոչ է անում բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29-ը, եթե այդ համաժողովին մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
    🗣 «Մենք պետք է ճնշում գործադրենք, և մեր գործընկերները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եթե Պուտինն այնտեղ է, ապա նրանք չեն գա»,- Politico-ին ասել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը։
    🇷🇺 Ուկրաինացի դիվանագետի կոչին նախորդել է Կրեմլի հայտարարությունը, թե Պուտինը դիտարկում է նոյեմբերին Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին մասնակցելու հնարավորությունը։ ՌԴ նախագահի խոսնակը միաժամանակ նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա: |azatutyun.am|

  • 2025-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձով ձեռք բերվող բնակարանների համար…

    🏘 2025-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձով ձեռք բերվող բնակարանների համար պետության կողմից վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։
    Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում:
    📍 Փոփոխությունը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ կնքել են եկամտահարկի վերադարձով հիփոթեքային պայմանագիր։ |civilnet.am|