Category: Infocom

  • Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում …

    Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները։
    «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակում Ամերիաբանկը հրավիրում է միասին ընտրել այն ոլորտները, որոնց ուղղվելու է Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։
    «Իմ Ամերիա, իմ տուն»․ մեծ վիճակախաղ, որով Ամերիաբանկը ընդգծում է Հայաստանում ապրելու և այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը` Բանկի գործող և նոր հաճախորդների հնարավորություն ընձեռելով շահել բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։
    «Իմ Հայաստան, իմ ապագա»․ մրցույթ ուսանողների համար, որի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին. լավագույն երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ:
    #գործընկերային_բովանդակություն

  • Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել: …

    ⚖️ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել:
    Նախկին քաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սև Բերդ պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ |1lurer.am|

  • Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա «ՌԴ սահմ…

    🇦🇲🇷🇺🇦🇿 Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա
    🗣 «ՌԴ սահմանապահների` հայ-իրանական, հայ-թուրքական սահմանին ներկայությունը բոլորովին այլ թեմա է, իսկ ինչ վերաբերում է երթուղիների ապաշրջափակմանը, ապա այս առումով մենք մեր տեսակետը հայտնել ենք, և ոչինչ չի փոխվել»,–ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ |armeniasputnik.am|

  • Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստին: «Ոչ,…

    🇬🇪 Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստին: 🗣«Ոչ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի գործում նշված ձևաչափով», — «TASS»-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

  • Հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկութ…

    🚘 Հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
    🚧 Մասնավորապես՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ»,  «միայն ուղիղ» ուղղություններով:
    🤚 Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նաշններ:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկութ…

    🚘 Հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
    🚧 Մասնավորապես՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ»,  «միայն ուղիղ» ուղղություններով:
    🤚 Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նաշններ:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ ԵՄ պատվիրակութ…

    🇦🇲🇪🇺 Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ:
    🔸 Վարչապետը ընդգծել է ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ:
    🔸 Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ:
    🔸 Վասիլիս Մարագոսը հայտնել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
    🔗Կարդալ ավելին

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացնում է իր «հաղ…

    🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացնում է իր «հաղթանակի ծրագիրը», որն, ըստ նրա, կփոխի Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքը հօգուտ Կիևի։

    📃 Ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածից, հայտարարել է Զելենսկին՝ նշելով, որ եթե հիմա սկսեն շարժվել փաստաթղթով, պատերազմը կարող է ավարտվել ոչ ուշ, քան հաջորդ տարի։ Ծրագրի առաջին կետը, ըստ Զելենսկու, Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելն է։ Ենթադրվում է, որ այն ներառում է դաշնակիցներից թույլտվություն արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանի տարածքի խորքեր հարվածելու համար, դաշնակիցներից լրացուցիչ ռազմական ռեսուրսների ստացում, Մոսկվայի դեմ պատժամիջոցների ավելացում։
    🇷🇺 «Ռոյթեր»-ի փոխանցմամբ, Կրեմլն արդեն արձագանքել է «հաղթանակի պլանին»՝ Կիևին սթափության կոչ անելով. «Ուկրաինական ծրագիրը, հավանաբար, ԱՄՆ ծրագրի նման է՝ «մինչև վերջին ուկրաինացին» ՌԴ դեմ կռվելու մասին է», — հայտարարել է Դմիտրի Պեսկովը։|azatutyun.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հա…

    🇦🇲 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: 🗣️ Հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 🇷🇺🇮🇷 Ռուսական կողմը ևս հաստատել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը «3+3» ձևաչափով հանդիպմանը։…

  • «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել էր՝ Երևանում և մ…

    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել էր՝ Երևանում և մի շարք շրջաններում 2 օրվա ընթացքում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։ Հորդառատ անձրևները սպասվում են հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը։
    📌 Տեղումներին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։
    📣 «Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», — հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։