Category: Infocom

  • Ժնևում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մե…

    🇦🇲🇹🇷 Ժնևում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։
    [ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյան]

  • ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան …

    🇦🇲🇦🇿 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված…

  • ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նա…

    ⚖️ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է Իրանի քաղաքացի:
    🔸2022թ. հուլիսի 27-ին նշված քաղաքացին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել և առևանգել 84–ամյա տղամարդուն։ Խ. Քոքոբելյանին WhatsApp հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: WhatsApp հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն:
    🤝 Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո՝ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը և պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Տղամարդու հարազատներըևս 20.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք փոխանցում են կատարել։ Նախաքննությունը շարունակվում է։ [ՀՀ Քննչական կոմիտե]

  • Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայ…

    📌 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Նշված ճանապարհահատվածը վաղը՝ ժամը 11։00-ից մոտ 3 ժամ փակ է լինելու երթևեկության համար։
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ, տեղ…

    ❗️Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ, տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա, սակայն, այլ մանրամասներ, այդ թվում, թե ովքեր են ձերբակալվածները, չի հայտնել։ 📌 «Ազատության» տեղեկություններով՝…

  • Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին…

    🇮🇷🇦🇿 Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Իրանի նախագահը նշել է՝ աջակցում են բոլոր այն նախագծերին, որոնք էլ ավելի կզարգացնեն իսլամական երկրների հարաբերությունները։
    🤝 Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պեզեշքիանը ընդգծել է՝ Իրանի կարծիքով չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանություն՝ հավելելով, որ օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս տարածաշրջանի երկրներին․ «Համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց հարցերը»։ Նա ողջունել է նաև Ադրբեջանի հետ երկաթուղային և մայրուղային երթուղիների ստեղծումը։
    📌 Մուստաֆաևն իր հերթին ասել է, որ Բաքուն պատրաստ է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ։ |tert.am|

  • «Քաղաքացիական պայմանագրի» վարչության կողմից արդարադատության նախարարի պաշտոնում …

    📌 «Քաղաքացիական պայմանագրի» վարչության կողմից արդարադատության նախարարի պաշտոնում հաստատված թեկնածու այս պահին չկա։ Ասել է ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
    🗣 «Վարչությանը թեկնածություններ ներկայացվել են, դրանք պետք է քննարկվեն, քվեարկվեն, մեկը հաստատվի և ներկայացվի վարչապետին»,- նշել է Ալեքսանյանը՝ առանց մանրամասնելու, թե ում անուններն են ներկայացվել։|azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի…

    🇦🇲🇰🇿 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
    📌 Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան:
    🤝 Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստան, որը մեկնարկում է այսօր:
    [ՀՀ կառավարություն]

  • ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է՝…

    🗣 ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում։

    🔸 «Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա:
    Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր, Խաչատրյանը պատասխանել է․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»:

  • Ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն արժանացավ տնտեսագիտության …

    🔸 Ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Աճեմօղլուն ԱՄՆ Մասաչուսսեթսի տեխնոլոգիական ինտսիտուտի պրոֆեսոր է։ Նա այս մրցանակը կիսում է տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ։
    📌 Նրանք «Ինչու են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսները՝ աղքատ» համաշխարհային ճանաչում ունեցող գրքի հեղինակներն են։ |azatutyun.am|