Category: Infocom

  • Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածնե…

    ‼️ Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։
    📣 Հերթական անգամ զգուշացնում և հորդորում ենք խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի C խմբում մրցակցի հարկի տակ 2։0 հաշվ…

    ⚽️ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի C խմբում մրցակցի հարկի տակ 2։0 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

  • 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբին մարտական օպերացիայի ուղեկցող անձն…

    ⚖️ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբին մարտական օպերացիայի ուղեկցող անձնակազմը տեղյա՞կ էր, թե մինչեւ ուր է պետք ուղեկցել․ այս հարցն այսօր երկար քննարկվեց Հակակոռուպցիոն դատարանում։ Ցուցմունք էր տալիս Սյունիք համայնքի նախկին ղեկավար Արթուր Մանուչարյանը։
    🗣 «Վարդան Ալեքսանյանը եկավ, ասաց՝ ավտոբուսներ, զինվորներ են գալու, Զանգելանի ճանապարհը պետք է ցույց տաք։ Տեղանքի անուն, որտեղ պետք էր կանգնել, չի ասվել, Կիրի հանքը ոչ մի զրույցի ժամանակ չի եղել»,– պնդեց նա։
    ❗️ Ի պատասխան հարցին, թե ինքը ոնց է կատարվածը բացատրում, վկան ասաց․ «Բանակում ասած՝ որպես նորմալ կորուստ պիտի գնայինք, ամենաքիչը իմ ծնողը պիտի էստեղ նստած լիներ, ես այդ եզրահանգմանն եմ գալիս»։
    📎 Կարդալ ավելին

    Վկայի ենթադրությամբ՝ պետք էր, որ Քիմիկների զորախումբը մարտական կորուստ դառնար

  • Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակութ…

    🇦🇲🇨🇳Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան:
    [ՀՀ ՊՆ]

  • ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օ…

    📝 ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել:
    📌 2024թ․ ապրիլի 8-ին օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ առկա են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, և որոնցից ամենակարևորն է, որ վերակառուցված օբյեկտը, հանդիսանալով արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ), ստուգման պահին գրանցված չի եղել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, չի անցել ամենամյա փորձաքննություն և չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև օբյեկտում բացակայել են հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները։
    🔸 Հաշվի առնելով արձանագրված թերությունները՝ Տեսչական մարմնի կողմից 08․04․2024թ․ տրվել է նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։ Արձանագրված խախտումների համադրության արդյունքում նշված օբյեկտն անվտանգ չէր և փաստացի չէր կարող շահագործվել։

  • «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Ն…

    ❗️«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: 🔸 Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978թ. ) մահացել է: [ՆԳՆ ՓԾ]

  • Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցա…

    ❗️Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին:

    📌«Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, ՀՀ-ին է փոխանցել բոլոր ռազմագերիներին․ սակայն այն փաստը, որ Ադրբեջանի վերադարձից հետո ռազմագերիները զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների են ենթարկվել հայկական պետության կողմից, առանձնահատուկ զարմանք է առաջացնում այդ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ «հոգատարության» համատեքստում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ |tert.am|

  • ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի պան…

    📢 ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի պանելային քննարկմանը․
    🗣 «Մենք կրկին շնորհակալ ենք բոլոր այն երկրներին, ովքեր փորձել են մոտեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները։ Բայց մենք նաև, իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, և միշտ չէ, որ վերջիններս պետք է համընկնեն ՀՀ շահերի հետ, և ես գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանի դեպքում ևս այդպես է։ Կարծում եմ, որ սա պարզ աքսիոմատիկ ճշմարտություն է, և այն վերաբերում է նաև Հայաստանին և Ռուսաստանին. երկու երկրների շահերն ու տեսլականն անպայմանորեն չեն համընկնում։ Ի դեպ, ես կցանկանայի, որ իմ ռուս գործընկերը նույնպես ներկա գտնվեր և մասնակցեր քննարկմանը։
    📌 Նույն տրամաբանությամբ ես կցանկանայի, որ այս քննարկմանը մասնակցեր նաև իմ հարգարժան թուրք գործընկերը։ Ինչպես նաև ես կցանկանայի, որ մենք ստորագրած լինեինք խաղաղության պայմանագիրը, և ուստի ես հնարավորություն ունենայի այստեղ տեսնել նաև Ադրբեջանի իմ գործընկերոջը: Թուրքիան, իհարկե, հասկանալիորեն կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում»: |1lurer.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հա…

    🇦🇲🇮🇷 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլիսլամիին:
    🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության կարևորությունը։
    🔸 Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին, և այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ [ՀՀ ԱԳՆ]

  • «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Նախ…

    ❗️«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
    🔸 Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978թ. ) մահացել է: [ՆԳՆ ՓԾ]