Category: Infocom

  • Սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուր…

    🚗 Սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն:
    🔸 Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ: Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում ամբողջությամբ չի կարգավորվել, ռուս սահմանապահ…

    🇦🇲🇷🇺 Քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում ամբողջությամբ չի կարգավորվել, ռուս սահմանապահների դուրսբերումն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից անտեղի է Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ:
    🗣«Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Ռոբերտովիչն այքնան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին։ 1992 թվականին Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը հանրապետությունում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին անժամկետ պայմանագիրն է։ Ռուս սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը», — ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: |azatutyun.am|

  • Պետք է հաշվի առնել, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կար…

    📝 Պետք է հաշվի առնել, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Ենթադրենք՝ մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիր, որտեղ նշված է, որ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։ Այդ հարցը ներկայացվում է Սահմանադրական դատարան։ Եթե ՍԴ-ն որոշում է, որ այս դրույթը մեր Սահմանադրությանը չի համապատասխանում, ապա արձանագրվում է, որ մենք ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, և մենք պետք է դիրքորոշվենք այս իրավիճակի նկատմամբ։ Հակառակ դեպքում, եթե ՍԴ-ն հաստատում է, որ խաղաղության պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա այն փաստը, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, ստանում է իրավական ուժ։
    🔸Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո Ադրբեջանի մտահոգություններն ամբողջությամբ վերանում են, միաժամանակ լուծվում են Հայաստանի մտահոգությունները։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան] |civilnet.am|

  • Երևանում փոշու ամպ բարձրացրած բարձրահարկի քանդումը պիտի հարկ առ հարկ՝ տեխնիկայի…

    ❗️ Երևանում փոշու ամպ բարձրացրած բարձրահարկի քանդումը պիտի հարկ առ հարկ՝ տեխնիկայի գործադրմամբ ապամոնտաժելով իրականացվեր, ոչ թե ճոպանի միջոցով։
    🗣 Այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ քանդման այդ տարբերակը թույլ կտար խուսափել և փոշու ամպից, և նաև քաղաքացիների անվտանգության հետ կապված խնդիրներ չէին առաջանա։
    🔸 Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարի խոսքով՝ մոնտաժումն իրականացրած ընկերությունը կտուգանվի․ «Տուգանքի չափը 750 հազարից մեկուկես միլիոն դրամ է»։
    🔸 Հայկ Կոստանյանը նշել է, որ ինքը որպես Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար, նախապես տեղյակ չի եղել, որ բազմահարկ շենքի սեփականատերն այսօր է քանդելու շենքը։ Տեղի ունեցածի մասին տեղեկացել է համացանցից։ |azatutyun.am|

  • Փլուզման միջոցով ապամոնտաժվել է Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահ…

    ❗️🏢 Փլուզման միջոցով ապամոնտաժվել է Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասը:
    📣 Սրան արձագանքել է ՀՀ ՄԻՊ-ը՝ նշելով, որ փլուզումը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման:
    ⚖️ «Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն:

    🔸 Հաշվի առնելով, որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, նկատի ունենալով բնակիչների բազմաթիվ դժգոհությունները, ինչպես նաև խիստ մտահոգիչ համարելով առկա իրավիճակը՝ Պաշտպանն արձանագրում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մարդու իրավունքների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ», — նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:

  • Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածու…

    🇷🇺🇮🇷 Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել․ Շոյգու
    🗣 Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ իր խոսքում ՌԴ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում գտնվող երկրի եռյակ կղզիների նկատմամբ: |azatutyun.am|

  • Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց. դատարանը նրա նկատմամբ տնային կալանք կիրա…

    ❗️ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց. դատարանը նրա նկատմամբ տնային կալանք կիրառեց այլընտրանքային այլ խափանման միջոցների, այդ թվում` գրավի կիրառմամբ։ 📌 Աշոտյանը կմնա կալանքի տակ մինչև գրավի գումարի վճարումը։ |arm.sputniknews.ru|

  • Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարերԶորաց քարեր հուշ…

    Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր
    Զորաց քարեր հուշարձանն արդեն տարիներ շարունակ գիտական և սիրողական բանավեճերի թեմա է: Մի կողմից շրջանառվում է հուշարձանի՝ աստղադիտարան լինելու թեզը, մյուս կողմից հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ հուշարձանը հին դամբարան-բնակատեղի է եղել։ Այս հոդվածը ներկայացնում է՝
    🔸 Զորաց քարերի մասին առկա տեղեկություններն ու առաջ քաշված վարկածները,
    🔸 hուշարձանի տարածքում իրականացված պեղումներն ու դրանց արդյունքները,
    🔸 Քարահունջ անվան շուրջ պնդումները։

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններ…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Սեպտեմբերի 11-ից երկու ամսով կփակվի Սևանից Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկութ…

    🚧 Սեպտեմբերի 11-ից երկու ամսով կփակվի Սևանից Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը՝ պայմանավորված ճանապարհաշինական աշխատանքներով։
    🔁 Այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։
    [«Ճանապարհային դեպարտամենտ»]