Category: Infocom

  • Տելեգրամի համահիմնադիր Պավել Դուրովը առաջին հրապարակային հայտարարությունն է արե…

    💬 Տելեգրամի համահիմնադիր Պավել Դուրովը առաջին հրապարակային հայտարարությունն է արել իր կալանավորումից հետո՝ ասելով, որ Ֆրանսիայի իշխանությունները պետք է բողոքներ ներկայացնեին իր ընկերության դեմ, ոչ թե կալանավորեին իրեն։
    🗣 Նա չի ընդունել, թե հավելվածում «անարխիա» է, ավելին՝ իր դեմ ներկայացված պնդումներն անվանել է «անակնկալ», իսկ իրավիճակը՝ «զարմանալի», քանի որ, ըստ նրա, Ֆրանսիայի իշխանությունները մուտք են ունեցել թեժ գիծ, որը ինքն օգնել է ստեղծել, և նրանք ցանկացած պահի կարող էին կապ հաստատել Տելեգրամի ԵՄ ներկայացուցչի հետ: |azatutyun.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատությա…

    📝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։

  • Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանու…

    👮‍♂️ Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի խորհրդականն է, դրանից առաջ՝ 2021 թ․-ին, ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 
    🔸 2014- 2016 թթ.-ին Արամ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։ Այդ բաժնի շենքի հարևանությամբ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած մոտ 200 քմ հողամասը տարիներ շարունակ ծառայել է որպես Ոստիկանության Շենգավիթի բաժնի մեքենաների կայանատեղի։
    📝 2015 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Շենգավիթի ոստիկանապետի 21-ամյա որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։ Հասարակական կառույցի սեփականատեր դառնալուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը  զավթել է նախկին կայանատեղիի մյուս մասը՝ 70քմ և 4քմ հողամասերը, որոնց վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները։ |hetq.am|

  • Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատական ​​հսկողության տակ է վերցվել, մասնավոր…

    🇫🇷👨‍⚖️ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատական ​​հսկողության տակ է վերցվել, մասնավորապես՝ հինգ միլիոն եվրոյի չափով գրավի դիմաց, շաբաթը երկու անգամ ոստիկանության բաժին ներկայանալու և Ֆրանսիայի տարածքից դուրս գալու արգելքի պահանջով։ |factor.am|

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Աթալի հրաժարականն ընտրու…

    🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Աթալի հրաժարականն ընտրություններում նախագահական կուսակցության պարտությունից հետո։ 📌 Նա և կառավարությունը կկատարեն իրենց լիազորությունները մինչև նոր կառավարության նշանակումը։ |tert.am|

  • ԿԸՀ-ն ստացել է քաղաքացիական նախաձեռնության գրանցման վերաբերյալ որոշում․ նախաձեռ…

    🗳 ԿԸՀ-ն ստացել է քաղաքացիական նախաձեռնության գրանցման վերաբերյալ որոշում․ նախաձեռնության նպատակը «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելն է։
    📌 «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն՝ ԿԸՀ-ն տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:
    [ԿԸՀ]

  • Սեպտեմբերի 1-ին տեղացած անձրևից հետո «Փակ Շուկայի» անցումը կրկին հեղեղվել էր։Անց…

    Սեպտեմբերի 1-ին տեղացած անձրևից հետո «Փակ Շուկայի» անցումը կրկին հեղեղվել էր։
    Անցումի ջրահեռացման համակարգը ամիսներ առաջ էր վերանորոգվել։ Հատկացվել էր 19.8 մլն ՀՀ դրամ։
    Մինչ այդ՝ 2022-23 թվականներին, անցումը հիմնանորոգվել էր մոտ 50 մլն դրամով։
    Քաղաքապետարանը բացման կապակցությամբ տեսանյութ էր հրապարակել։ Տեսանյութում նշված էր, որ տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի։ Այս տեսանյութի հրապարակումից ավելի քան մեկ տարի է անցել, սակայն քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքը աճուրդի չի հանվել։
    🔗Կարդալ ավելին
  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններո…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Շուրջ 7882 տուժող, հափշտակված ավելի քան 10 մլրդ դրամի միջոցներ. բացահայտվել է կ…

    ‼️ Շուրջ 7882 տուժող, հափշտակված ավելի քան 10 մլրդ դրամի միջոցներ. բացահայտվել է կիբեռհափշտակություններով զբաղվող անդրազգային խոշոր հանցավոր կազմակերպություն. մի խումբ մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է:
    🌐 Հայաստանի և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիներ 2020թ. դեկտեմբերին ստեղծել և մինչև 2023թ. նոյեմբեր ղեկավարել են կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով և ներգրավելով կազմակերպության մոտ երկու հազար անդամների, սովորեցրել են ներդրումներ կատարելու և հավելյալ մեծ եկամտաբերությամբ գումարներ վաստակելու ցանկություն հայտնած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ և այլն։
    🔍 Հանցավոր գործունեությունը քողարկելու և դրա բացահայտումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք միջոցներ. հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները, դրամական փոխանցումները կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կրիպտոհաշիվները, տուժողների անվամբ քողարկել են կիրառվելիք հաշվեհամարները: [ՔԿ]

  • Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կան 4 զոհ և 9 վիրավոր։ Հրաձգությունը տեղի է…

    🇺🇸 Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կան 4 զոհ և 9 վիրավոր։
    🔸 Հրաձգությունը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի ավագ դպրոցում։ Այն իրականացրել է 14-ամյա աշակերտը, որին գործողությունների դրդապատճառի մասին չի հաղորդվում։ Նրան վնասազերծել են։ Ջորջիայի հետաքննությունների բյուրոյի ղեկավարը հայտարարել է, որ նրան կդատեն որպես չափահասի։ |armenpress.am|