Category: Infocom

  • «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում: ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթե…

    📺 «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում:

    📌 ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով Հանրային հեռարձակողին հնարավորություն տրվեց ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի: Ըստ այդմ՝ «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում:

  • ԲԴԽ որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիակա…

    👩‍⚖️ԲԴԽ որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեԼ Է ԲԴԽ անդամի պաշտոնից։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։
    [Դատական իշխանություն]

  • Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան, բիրտ ուժ կիրառելով, …

    🗣️ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան, բիրտ ուժ կիրառելով, Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդիկ։ 👮‍♂️ ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ 31 քաղաքացի տարվել է Տավուշի…

  • Ապրիլի 18-ին դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժել է Դավիթ Տոնոյանի կալանքն այլ …

    👨🏻‍⚖️ Ապրիլի 18-ին դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժել է Դավիթ Տոնոյանի կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը՝ նշելով, որ Տոնոյանին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով հրավիրված օտարերկրյա փաստաբանի գործոնը հիմք է տալիս կասկածելու, որ, կալանքից ազատվելով, Տոնոյանը որևէ իրավունքի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով կարող է մեկնել ՌԴ և մնալ այնտեղ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանը։
    🗣️ «…Նշված ռիսկը հեշտությամբ հնարավոր է չեզոքացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելով, որի պարայագում ՀՀ սահմանները հատելը հնարավոր կլինի հենց իր՝ դատավորի թույլտվությամբ։
    …Վարույթի մոտալուտ ավարտին զուգահեռ դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով, իսկ իմ թաքնվելու հավանական վայրը դիտարկելով ՌԴ-ն՝ գործին տալիս է աշխարհաքաղաքական երանգ»,- նշել է Տոնոյանը։

  • Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է. փաստաբան Ալեքսանդր Կոչո…

    📌Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է. փաստաբան 🗣️ Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ երկու օր է՝ իրենք ինքնակամ ներկայանում են իրավապահ մարմիներին, սակայն, իրենց հրաժարվել են ընդունել և միայն այսօր տեղեկացել են, որ առկա է ձերբակալման որոշում.…

  • ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ «ՊՆ-ն Հայ…

    ❗️ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
    🗣 «ՊՆ-ն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
    👮‍♂️ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»։

  • Քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ. լուծվելու է այս սահմանազա…

    🗣 Քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ.
    🔸լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը,
    🔸հանձնաժողովները մինչև հուլիսի մեկը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ, որից հետո այդ կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգեր,
    🔸հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն, թե ինչ հերթականությամբ են իրականացնում սահմանազատումը` որ հատվածներում, և հետագայում արդեն անցնեն սահմանազատմանը։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում]|1lurer.am|

  • Վրաստանում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Թբիլիսիում ցուցարարները վնաս…

    📌 Վրաստանում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: 🔸Թբիլիսիում ցուցարարները վնասել են Վրաստանի խորհրդարանի դարպասները։ Ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ փորձել է կանխել վերջիններիս գործողությունները։

  • Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանու…

    ❗️ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։
    🗣 Այսինքն մենք այդ հատվածում ՊՆ դիրքեր չենք ունենալու և հնարավոր է, որ մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում]

  • Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա չպահել պ…

    ❗️ Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա չպահել պայմանավորվածությունը, քան լուծումը։
    🗣 2021, 2022 թվականների իրադարձությունները միջազգային հանրությանը ներկայացվել են 4 գյուղի համատեքստում։ Այսինքն փորձ է արվել ցույց տալու, որ Հայաստանն է գործել իր լեգիտիմ գծերից անդին։
    🔸 Մենք եկել ենք այն եզրակացության, որ Հայաստանի անվտանգության գլոբալ փլուզվող միջավայրում լեգիտիմությունը այն գործոնն է, որը թույլ կտա հենվել իր վրա և անվտանգային նոր համակարգ ստեղծել։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում]