Category: Infocom

  • Բացահայտվել են շաբաթներ շարունակ անհետ կորած Ի. Սիմոնյանի սպանության էական հանգա…

    Բացահայտվել են շաբաթներ շարունակ անհետ կորած Ի. Սիմոնյանի սպանության էական հանգամանքները. երեք անձի, այդ թվում՝ տուժողի կնոջը, մեղադրանքներ են ներկայացվել․ ՔԿ
    📌 Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 36-ամյա գործընկերոջ և Սիմոնյանի հետ վերջինիս մեքենայով գնացել է սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը Սիմոնյանի գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել, որը խմելուց հետո վերջինս քնել է: Այնուհետև 36-ամյա տղամարդու ներկայությամբ, որը երիտասարդի մտադրության մասին տեղյակ է եղել, քարով երկու անգամ հարվածել է Սիմոնյանի գլխի հետնամասին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
    📌 Համոզվելով, որ սպանել է, 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ դին տեղափոխել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Նուբարաշենից Ջրվեժի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։
    📌 Սիմոնյանի կինը, որպես վկա հարցաքննվելիս փաստացի տեղեկացված լինելով դեպքի վերաբերյալ ողջ իրականության մասին, վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ աջակցելով հանցանք կատարած անձանց:

  • Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգությ…

    🇦🇲🇦🇿 Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ ‼️ Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի…

  • Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգությ…

    🇦🇲🇦🇿 Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ ‼️ Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի…

  • Ներկայումս համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամ…

    🔸 Ներկայումս համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով։
    🗣 РИА Новости-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
    🔸 Նա հայտարարել է՝ տարածաշրջանում արտաքին միջամտություն հարկավոր չէ, և Հարավային Կովկասի պետություններն իրենք պետք է լուծեն եղած խնդիրները։ Դրա համար որպես արդյունավետ հարթակ նա նշել է «3+3»-ը։ |azatutyun.am|

  • «Նոա» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։  Ո…

    ⚽️ «Նոա» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ 
    🔸 ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Երևանի «Նոա»-ն մրցակցի հարկի տակ 1։3 հաշվով պարտվեց Սլովակիայի «Ռուժոմբերոկին», բայց ընդհանուր դիմակայության 4։3 հաշվով դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։

  • Ուկրաինան պատրաստ է «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Եվրոպա փոխա…

    🇺🇦 Ուկրաինան պատրաստ է «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Եվրոպա փոխադրել ադրբեջանական, ղազախական և «ցանկացած այլ» գազ՝ բացի ռուսականից, հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
    📌 Օգոստոսի 27-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի երկարաձգի «Գազպրոմ»-ի հետ ռուսական գազի տարանցման համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է տարեվերջին։ |tert.am|

  • Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությու…

    📌 Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։
    🔸 Նախագծի հիմնական առավելություններն են աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը, սոցիալական ռիսկերից պաշտպանությունը՝ պայմանագրի առկայության, կատարվող վճարների և հատկացումների արտացոլման, ինչպես նաև աշխատողի նկատմամբ գործատուի պարտավորությունների ամրապնդման շնորհիվ: |1lurer.am|

  • Մարդու իրավունքների պաշտպանին դիմելիության ցուցանիշը զորակոչին վերաբերելի հարցե…

    📃 Մարդու իրավունքների պաշտպանին դիմելիության ցուցանիշը զորակոչին վերաբերելի հարցերով էականորեն աճել է:
    📌 Համեմատական պատկերը ցույց է տալիս, որ, օրինակ, նախորդ զորակոչերին ստացվել է 72, 64, 69 դիմում և այլն: Այդ ցուցանիշը երկու և ավելի անգամ աճել է 2024 թվականի ամառային զորակոչին՝ դառնալով 145: Նշված ցուցանիշներին զուգահեռ ավելացել է նաև անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը:
    🔸Այս զորակոչին բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին:

  • Պաշտպանները պահանջում են արդարացնել Վլադիմիր Գասպարյանին։ «Այսօր ներկայացվել է …

    ⚖️ Պաշտպանները պահանջում են արդարացնել Վլադիմիր Գասպարյանին։
    📌 «Այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով, ըստ էության, պահանջում ենք ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը։
    Արդարացման դատավճռին այլընտրանք ցանկացած որոշում մեզ համար անընդունելի է և հավասար է արդարադատության ժխտման»,- նշված է պաշտպանների հայտարարության մեջ։

  • Գրագողությունն ու հայկական գիտական ամսագրերում գրախոսության գործընթացը․ Արևելագի…

    Գրագողությունն ու հայկական գիտական ամսագրերում գրախոսության գործընթացը․ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի հոդվածների հետքերով
    📃 Վերջերս մամուլում հրապարակում էր եղել Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի հոդվածներում գրագողության դեպքերի մասին։
    🔍 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է նշված հոդվածներից երկուսն ու համոզվել, որ դրանք արտագրություններ են արտասահմանյան հեղինակների գործերից՝ չնչին փոփոխություններով։
    Հոդվածների քննության նպատակով ԳԱԱ-ում հանձնաժողով է ձևավորվել, որը հաստատել է արտագրության դեպքերը։
    📌 Այս դեպքի և, առհասարակ, գրագողության երևույթի մասին «Ինֆոքոմը» զրուցել է շահագրգիռ կողմերի և ոլորտի մասնագետների հետ։