Category: Infocom

  • Սևանում վրաերթի է ենթարկվել երկու երեխա․ մեկը տեղում մահացել է, մյուսը հիվանդան…

    🔸 Սևանում վրաերթի է ենթարկվել երկու երեխա․ մեկը տեղում մահացել է, մյուսը հիվանդանոցում է։ 📌 «Օգոստոսի 27-ին՝ ժամը 13.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 8 և 6 տարեկան երկու երեխաների:…

  • Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ …

    🔸 Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
    🔍 Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:
    [Նիկոլ Փաշինյան]

  • Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտ…

    ‼️ Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանը։ 🔸 Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից՝ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան։ 💬 «Օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։…

  • Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Բայդենի վարչակազմը ճնշում է …

    🇺🇸🦠 Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել ընկերության վրա՝ «գրաքննելու» բովանդակությունը COVID-19 համաճարակի ժամանակ՝ հեռացնելու ապատեղեկատվությունը կորոնավիրուսի և պատվաստանյութերի մասին:
    🗣 «2021թ․ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ Սպիտակ տունը, ամիսներ շարունակ բազմիցս ճնշում էին մեր թիմերին՝ գրաքննելու COVID-19-ի որոշակի բովանդակություն, ներառյալ հումորն ու երգիծանքը,- գրել է Ցուկերբերգը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովին ուղղված նամակում:
    📌 Նա ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ չի բարձրաձայնել ճնշման մասին, ինչպես նաև այլ որոշումների համար, որոնք կայացրել է որպես Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի սեփականատեր՝ որոշակի բովանդակություն հեռացնելու վերաբերյալ: |azatutyun.am|

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը օգոստոսի 28-ին Կիևի խնդրանքով կհրավի…

    🇺🇦 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը օգոստոսի 28-ին Կիևի խնդրանքով կհրավիրի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ։ Տեղեկացնում է Reuters-ը։
    📌 Ավելի վաղ Սթոլթենբերգը ասել էր, որ որոշել է Կիևում դաշինքի բարձր ներկայացուցիչ նշանակել՝ ուկրաինական իշխանությունների հետ աշխատանքները համակարգելու համար։ |armenpress.am|

  • Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Անկարայում քննարկել են Ադրբեջանի և Հայաստա…

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Անկարայում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նշելով, որ խաղաղության պայմանագրի ավարտի գլխավոր խոչընդոտը ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններն են։
    🗣 «ՀՀ սպառազինությունը մտահոգության տեղիք է տալիս, դրան նպաստում են 3-րդ երկրները»,- ասել է Բայրամովը, հայտարարելով նաև՝ բանակցային գործընթացում դրական դինամիկա կա, համաձայնագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է։
    📌 Այսօր նաև ՀՀ սահմանադրության փոփոխությանն է անդրադարձել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ կրկնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին Բաքվի նախապայմանը։ Նա նաև նշել է՝ Ադրբեջանը չի ակնկալում, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ կարող է ուղղակի դերակատարություն ունենալ, խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի։ |tert.am|

  • Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Քամալյանը նշանակվել է Հ…

    ❗️Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գր…

    🇷🇺 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցելել է Կուրսկի ատոմակայան։
    Նրա խոսքով՝ «այնտեղ միջուկային միջադեպի վտանգ կա»։
    🗣 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ ատոմակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող մարտերը «լուրջ մտահոգություններ են առաջացնում»։ Գրոսսիի խոսքով՝ Կուրսկի ատոմակայանի ռեակտորը զսպող պատյան չունի, ուստի այն խոցելի է։
    📌 Նա հայտարարել է՝ ատոմակայանը ոչ մի դեպքում չպետք է լինի ռազմական գործողությունների թիրախ։

  • Ուկրաինական կողմից հայտնում են, որ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հսկո…

    🇺🇦 Ուկրաինական կողմից հայտնում են, որ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հսկողության տակ է գտնվում ավելի քան 100 բնակավայր կամ 1294 քառակուսի կիլոմետր տարածք, գերեվարվել է 594 ռուսաստանցի զինվորական։ Այսօր տեղեկացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին։
    🇷🇺 ՌԴ ՊՆ-ն էլ Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ այսօր հայտնել է, որ հետ են մղել Ուկրաինայի ԶՈՒ գրոհային խմբերի 11 հարձակում․ «Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ոչնչացման գործողությունը շարունակվում է», — նշել են ՌԴ ՊՆ-ից։
    📌 Ռուսական գերատեսչության պնդմամբ՝ Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների սկզբից ի վեր Կիևը կորցրել է ավելի քան 6,6 հազար զինվորական և 73 տանկ։

  • Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծութ…

    🇺🇦 Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    🇷🇺 Նշենք, որ այսօր գիշերը ռուսական կողմը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Ուկրաիանական ՀՕՊ գործողությունների և պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել Կիևից, Ժիտոմիրից, Վիննիցայից, Խմելնիցկիից և այլ շրջաններից։ Ըստ Զելենսկիի՝ զոհերի թիվը հասել է 4-ի, 16 մարդ վիրավորվել է։