Category: Infocom

  • Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջ…

    🚌 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է քաղաքային տրանսպորտի արժեքը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։
    💳 Ըստ նախագծի՝ առաջարկվում է 1 օրվա համար տոմս ձեռք բերելու դեպքում՝ բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու արժեքը սահմանել 400 դրամ, 7 օրվա համար՝ 2.000 դրամ, 30 օրվա համար՝ 5.500 դրամ, 180 օրվա համար ՝ 20.000 դրամ, 365 օրվա համար՝ 35.000 դրամ։
    🗳 Երևանի ավագանին այս նախագծին կանդրադառնա սեպտեմբերի 10-ի նիստում։
    📌 Ավագանու՝ այս պահին ընդունած տարբերակով 1 օրվա համար անսահմանափակ երթևեկելու հնարավորությունը կարժենա 900 դրամ, 30 օրվա համար՝ 8800 դրամ, 90 օրվա համար 23 600 դրամ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ։ Նախատեսվող փոփոխությունների և տոմսային միասնական համակարգի մասին՝ ավելին։

  • Վթարների մոտ 34 տոկոսը շինաշխատանքների պատճառով է. ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագ…

    💡 Վթարների մոտ 34 տոկոսը շինաշխատանքների պատճառով է. ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ
    🔸 «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում։
    🔸 Որևէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում վթարներ չեն լինում, դրանք կան, և մենք էլ դրանց քանակից գոհ չենք։ Մենք բաշխիչ ցանցն ընդունել ենք 80 տոկոսից ավելի բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում, ներդրումներ չեն կատարվել 90-ականներից մինչև 2015 թիվը»։
    ⚡️ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը նշեց նաև, որ Կառավարության նիստի ժամանակ (2023թ. նոյեմբերին) էլեկտրամատակարարման կարճատև ընդհատման պատճառը Բարձրավոլտ էլեկտրացանցերում կատարվող շինաշխատանքներն էին։|azatutyun.am|

  • Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել։ Այդ մասին, APA գ…

    🇦🇿 Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել։ Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։ 📌 Արդեն մի քանի ամիս է՝ Բաքուն տարբեր մակարդակներով հայտարարում էր իր այդ մտադրության…

  • Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկ տարի առաջ Բարձրագույն դ…

    🔸 Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկ տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է, դիմել է ԲԴԽ՝ իր գործը վերանայելու պահանջով։ 🗣 Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնել է ինքը՝ Հարությունյանը։

  • Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմա…

    📌 Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով:…

  • Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է երկրի քաղաքական ղեկավարությանը, …

    🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է երկրի քաղաքական ղեկավարությանը, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ցանկացած ընդլայնում վտանգի տակ է դնում պատանդների կյանքը։
    📣 Այս մասին հայտնում է Channel 13-ը։
    📌 Հանգստյան օրերին Ռաֆահի թունելում հայտնաբերվել էր վեց պատանդի մարմին։ Ավելի ուշ «ՀԱՄԱՍ»-ը տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ տեսանյութում պատանդների վերջին խոսքերն են։ |1lurer.am|

  • Հրաժարական է տվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինայի Գերագույն Ռ…

    🇺🇦 Հրաժարական է տվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

    🗣 Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը հայտնել է, որ նման հայտարարություն է ստացել երկրի խորհրդարանը։
    📌 Երեկ հրաժարական էին տվել Ուկրաինայի երկու փոխվարչապետ և երեք նախարար։

  • Քիմիկների զորամասի գործով վկա Արման Նուրիջանյանը, ում վստահված էր զորքի ուղեկցո…

    ⚖️ Քիմիկների զորամասի գործով վկա Արման Նուրիջանյանը, ում վստահված էր զորքի ուղեկցումը մարտական օպերացիայի, դատարանում պնդում է՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի ուղեկցի, ասվել է՝ նրանք գիտեն տեղակայման վայրը, պետք է միայն ճանապարհը ցույց տալ։ Ի պատասխան զորամասի՝ այդ ժամանակվա հրամանատար, այժմ մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպանի հարցին՝ եթե տեղակայման վայրը գիտեին, ապա իրեն ուղեկցող նշանակելու իմաստն ու տրամաբանությունը որն էր, վկան ասաց՝ ճանապարհը ցույց տալը, որ չշեղվեին։
    🗣 Պաշտպանը խնդրեց պարզաբանել՝ այդ պարագայում ինչպե՞ս է, որ դատարանում հարցաքննված երկու այլ վկաներ ասում են, որ Նուրիջանյանին մի քանի անգամ հստակ հայտնել են, որ պետք է ուղեկցել մինչեւ Կիրի հանք, այլ ոչ թե Կովսական․ «Ստում են»,– ի պատասխան ասաց Նուրիջանյանը։
    ❗️ Նրա խոսքով՝ դեպքից ժամեր անց Քաջարանի ջոկատը մեկնել է՝ շրջափակման մեջ մնացածներին օգնության, սակայն տեղ չհասնելով՝ հետ է դարձել․ «Էլի նույն ձեւ գնաց, ընկավ զասադի մեջ, զոհեր, մահեր»:
    📎 Կարդալ ավելին

    «Ստում են»․ Քիմիկների գործով վկան՝ մյուս վկաների ցուցմունքների մասին

  • Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Այսօր «Զվարթ…

    ✈️ Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում կայացել է չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը։
    🗣 Նախնական փուլում շաբաթական կլինի երկու չվերթ։ Թռիչքը տևում է 4-5 ժամ,հետևաբար, այն կխնայի զգալի ժամանակ և կհեշտացնի բոլոր նրանց կյանքը, ովքեր մտադրություն ունեն Հայաստանից Չինաստան կամ հակառակ ուղղությամբ կատարել թռիչքներ։
    [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան] |armenpress.am|

  • Մոսկվան Պուտինի՝ Մոնղոլիա այցի վերաբերյալ մտահոգություններ չունի․ մենք հիանալի …

    🇷🇺🇲🇳 Մոսկվան Պուտինի՝ Մոնղոլիա այցի վերաբերյալ մտահոգություններ չունի․ մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայի մեր բարեկամների հետ. Պեսկով Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում մտահոգություններ կան՝…