Category: Infocom

  • Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցել…

    🇦🇿 Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար:
    🔹 Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը ևս հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:
    📌 Մայր Աթոռն ու հայկական մշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետները բազմիցս ահազանգել են 2020թ․ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և այլ հուշարձանների ոչնչացման ու փոփոխման, այդ թվում՝ աղվանականացման մասին։
    ◼️ Օրեր առաջ էլ Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը արբանյակային լուսանկարներով փաստագրել էր Շուշիի պատմական արևելյան գերեզմանոցի ոչնչացումը
    ։ |azatutyun.am|

  • Սեպտեմբերի 12-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայք…

    ❗️🔥 Սեպտեմբերի 12-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Շվեդիայում կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք երկրի …

    🇸🇪 Շվեդիայում կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք երկրի պատմության մեջ առաջին անգամ կարող են հանգեցնել ծայրահեղ աջերի մուտքին կառավարություն, հայտնում է «The Guardian»-ը։
    🔹 Վերջին հարցումների համաձայն՝ ընդդիմադիր ձախակենտրոն դաշինքը, որը գլխավորում է Մագդալենա Անդերսոնի Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը, պահպանում է չնչին առավելություն։
    🔸Վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն ու նրա աջակենտրոն «Չափավորների կոալիցիոն կուսակցությունը» հույս ունեն պահպանել իշխանությունը ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատներ» (ՇԴ) կուսակցության աջակցությամբ։
    📌 Քրիստերսոնը խոստացել է աջակողմյան դաշինքի հաղթանակի դեպքում նախարարական պորտֆելներ հատկացնել «Շվեդ դեմոկրատներին»։ Սա էական քայլ կլինի մի կուսակցության համար, որը մինչ օրս անմիջականորեն ներգրավված չի եղել կառավարության կազմում։ |news.am|

  • Միացյալ Նահանգներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված սեպտեմբերի 11…

    🇺🇸 Միացյալ Նահանգներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների 25-րդ տարելիցին:
    🔹 Դեռ նախօրեին երեկոյան Նյու Յորքում զոհերի թվով՝ 2977 անօդաչու թռչող սարքերով ձևավորել են Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերների ուրվագիծը:
    📌 Արարողությանը ներկա էին ԱՄՆ նախկին նախագահները, ովքեր պաշտոնավարել են անցած 25 տարիներին՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը: Գործող վարչակազմը ներկայացրել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: |azatutyun.am|

  • Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է թագավորության տար…

    🇸🇦🇮🇶Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է թագավորության տարածքով անցնող Արևելք-Արևմուտք նավթամուղի վրա Իրաքից արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, հաղորդում է «Ալ Ջազիրան»։
    📌 Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան որոշել է այս փուլում ձեռնպահ մնալ պատասխան գործողություններից։ |shantnews.am|

  • Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտ…

    📌 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը։
    🔶 Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում՝ սեպտեմբերի 2-ին և 7-ին։
    🔹 Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 5-ին և Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 31-ին։
    🔻Հրազդան, Գյումրի և Արարատ քաղաքներում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Ս…

    🇦🇲🇱🇧 Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին:
    📌 Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահին փոխանցել է ՀՀ նախագահի և վարչապետի կողմից Հայաստան այցելության նպատակով փոխանցված հրավերները:
    🤝 Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես Հայաստանի և Լիբանանի միջև առկա հարաբերություններին, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
    Լիբանանում Հայաստանի դեսպանություն

  • Նոյեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի թողարկումը․ ՆԳ նախ…

    📣 Նոյեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի թողարկումը․ ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել։

  • Փրկարարները պարանների միջոցով մոտ 15 մետր խորությունից անվնաս դուրս են բերել օտ…

    ❗️ Փրկարարները պարանների միջոցով մոտ 15 մետր խորությունից անվնաս դուրս են բերել օտարերկրյա քաղաքացուն։
    📌 Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից լանջին գտնվող «Սուրբ Իլյա» մատուռի մոտակայքում՝ ժայռի մեջ, արգելափակված քաղաքացի կա։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Հութիները հայտարարել են, որ գրավել են Կարմիր ծովի ևս վեց շրջան, որոնք զբաղեցնու…

    🇾🇪 Հութիները հայտարարել են, որ գրավել են Կարմիր ծովի ևս վեց շրջան, որոնք զբաղեցնում են ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։
    🗣 «Մի քանի ուղղություններով լայնածավալ հատուկ գործողություն է իրականացվել՝ Սաուդյան Արաբիայի կողմում գտնվող խմբավորումներին արևմտյան ափի մի շարք տարածքներից դուրս բերելու նպատակով», -AL Masirah հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ |armenpress.am|
    🇾🇪 Հութիները գրավել են Եմենի՝ Կարմիր ծովի ափի վերջին հատվածը՝ ավարտելով 18-ժամյա հարձակումը, որը նրանց լիակատար վերահսկողություն է տալիս Կարմիր ծովի ամբողջ ափամերձ գծի նկատմամբ: Քանի որ կառավարական ուժերն արդեն հեռացել էին նավահանգստային Մոչա քաղաքից, հութի…