Category: Infocom

  • Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և…

    ❗️Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ: Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
    📌 «
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:
    🔸 Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը»,- ասված է հայտարարության մեջ:
    ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ հռչակված եպիսկոպոս Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը. 🔸 «Արգելվել է Վեհափառ…

  • «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտու…

    🤝 «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
    📌 Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։
    [ՀՀ ԱԽ գրասենյակ]

  • Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան, լրագրողների հետ …

    🗣 Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
    📌 Նա չի մեկնաբանել Ալիևի հայտարարությունը՝ ասելով, որ դեռ չի ծանոթացել դրան.
    🔸 «Այն գործընթացը, աշխատանքն ու այն ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող է, և մենք չպետք է հրաժարվենք դրանից։ […] աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա ՀՀ»,- ասել է Սիմոնյանը։ |arm.sputniknews.ru|
    🇦🇿 Ադրբեջանի նախագահը France 24-ի հետ զրույցում, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի՝ հաստատելով, որ ԱՄՆ փոխնախագահը իր հետ հանդիպմանը բարձրացրել է հայ բանտարկյալների հարցը։ 🗣 «Դատավարությունը բացարձակ թափանցիկ…

  • Պատասխանելով արցախցիների վերադարձի մասին հարցին՝ Իլհամ Ալիևը դարձյալ ակնարկել է…

    🔸 Պատասխանելով արցախցիների վերադարձի մասին հարցին՝ Իլհամ Ալիևը դարձյալ ակնարկել է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթի մասին՝ նշելով, թե եթե Հայաստանը նման հայտ ներկայացնի, Ադրբեջանն այն կդիտարկի, «բայց դա կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով».
    🗣 «Մենք ակնկալում ենք նույնը, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, կարողանան վերադառնալ ներկայիս Հայաստան»,- ասել է Ալիևը: |azatutyun.am|
    🇦🇿 Ադրբեջանի նախագահը France 24-ի հետ զրույցում, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի՝ հաստատելով, որ ԱՄՆ փոխնախագահը իր հետ հանդիպմանը բարձրացրել է հայ բանտարկյալների հարցը։ 🗣 «Դատավարությունը բացարձակ թափանցիկ…

  • Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ …

    🚞 Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։
    🗣 Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Թե որ ուժերի մասին է խոսքը, վարչապետը չի հստակեցրելէ նշելով. «Կան այդ թվում ներդրումային հետաքրքրություններ ունեցողներ, որոնք մտածում են՝ որտեղ արժի փող դնել»: |azatutyun.am|

  • Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետեւյալ տրամաբանութ…

    🗣 Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա եւ հակամարտություն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Հայաստանը ստիպված կլինի ավելի ու ավելի ամուր գրկել Ռուսաստանին։
    📌 Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ ավելի վաղ արված քննադատական հայտարարություններին․
    🇦🇲 🇷🇺 «Ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ ասած գաղափարը, որ անընդհատ պետք է սադրել հակադրություններ ՀՀ-ի ու Թուրքիայի, ՀՀ-ի ու Իրանի, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, որ կախվածությունը ի հայտ գա կամ մեծանա Ռուսաստանից, շատերը չեն կիսում, եւ վստահ եմ՝ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը եւ կառավարության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ այս տեսակետը չեն կիսում»։

  • Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամին նշել է, որ …

    🇦🇲🇮🇷 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամին նշել է, որ Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։
    📣 Խալիլ Շիրլողամին շեշտել է՝զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով։
    🗣️ Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։

  • ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են քննարկվել են Հայկական ատոմային էլեկտրակայ…

    🇦🇲🇷🇺 ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են քննարկվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։
    🗣️
    Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ էլ շարունակել խորացնել համագործակցությունն այդ ուղղությամբ։
    [Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]

  • Ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային…

    ⚖️ Ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ:

    📌 Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Քրեական վարույթ է նախաձեռնվել մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյա…

    🚇⚖️ Քրեական վարույթ է նախաձեռնվել մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ։
    📌 Քննչական կոմիտեում քննվող վարույթը նախաձեռնվել է պաշտոնական անփութության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս)։
    📣 Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել էր իրավապահներին, որից հետո Դատախազության հանձնարարությամբ Քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ էր սկսել քաղաքապետարանի ԾԻԳ-ում։ |hetq.am|
    🔗 Կարդալ ավելին