Category: Infocom

  • Ֆրանսիայի ոստիկանությունը կասկածում է, որ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած երկաթ…

    🇫🇷 Ֆրանսիայի ոստիկանությունը կասկածում է, որ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառը կարող է դիվերսիան լինել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
    🔹 Ռուանից Կան ուղևորվող գնացքը ռելսերից դուրս է եկել, վագոնները խիստ վնասվել են, դրանցից երեքը շրջվել են: Վթարի հետևանքով 44 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից մեկին՝ 18-ամյա աղջկա, ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով հասցրել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
    🔸 Քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ռելսի հատված, որը կարող էին միտումնավոր վնասած լինել մինչև գնացքի՝ դրանով անցնելը: Տվյալ պահին դիվերսիայի վարկածը որպես առաջնային է դիտարկվում քննությունում: |azatutyun.am|

  • «Եթե նա իրոք ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա Պուտինն արդեն ավելի վաղ ասել…

    🔶 «Եթե նա իրոք ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա Պուտինն արդեն ավելի վաղ ասել էր, որ նա կարող է գալ Մոսկվա», — ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու՝ G20-ի գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահին հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությունը։
    🇺🇦🇷🇺 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մայամի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի դեկտեմբերին նախատեսված G20-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ 🔸 DW-ի թղթակիցը Զելենսկուն հարցրել է՝ արդյոք նա պատրաստ…

  • Ուկրաինա եվրոպական զորքեր մտցելը կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ, հայտարարել է…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինա եվրոպական զորքեր մտցելը կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ, հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
    🗣 «Դեպի ո՞ւր են նրանք հրում իրենց ժողովուրդներին, իրենց երկրները: Ռուսաստանի հետ պատերազմի՞: Այժմ նրանք խոսում են այն մասին, թե մտածում են այն մասին, թե ինչպես զորք մտցնեն Ուկրաինայի տարածք: Դա նշանակում է պատերազմ Ռուսաստանի հետ», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահը: |azatutyun.am|

  • Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մայամի…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մայամի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի դեկտեմբերին նախատեսված G20-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
    🔸 DW-ի թղթակիցը Զելենսկուն հարցրել է՝ արդյոք նա պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Մայամիում։ Ուկրաինայի նախագահը դրական պատասխան է տվել։
    🗣 «Այո՛, իհարկե։ Մենք պետք է գանք։ Պետք է հանդիպենք, խոսենք և որոշումներ կայացնենք»,- ասել է Զելենսկին։ |factor.am|

  • Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցել…

    🇦🇿 Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար:
    🔹 Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը ևս հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:
    📌 Մայր Աթոռն ու հայկական մշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետները բազմիցս ահազանգել են 2020թ․ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և այլ հուշարձանների ոչնչացման ու փոփոխման, այդ թվում՝ աղվանականացման մասին։
    ◼️ Օրեր առաջ էլ Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը արբանյակային լուսանկարներով փաստագրել էր Շուշիի պատմական արևելյան գերեզմանոցի ոչնչացումը
    ։ |azatutyun.am|

  • Սեպտեմբերի 12-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայք…

    ❗️🔥 Սեպտեմբերի 12-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Շվեդիայում կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք երկրի …

    🇸🇪 Շվեդիայում կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք երկրի պատմության մեջ առաջին անգամ կարող են հանգեցնել ծայրահեղ աջերի մուտքին կառավարություն, հայտնում է «The Guardian»-ը։
    🔹 Վերջին հարցումների համաձայն՝ ընդդիմադիր ձախակենտրոն դաշինքը, որը գլխավորում է Մագդալենա Անդերսոնի Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը, պահպանում է չնչին առավելություն։
    🔸Վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն ու նրա աջակենտրոն «Չափավորների կոալիցիոն կուսակցությունը» հույս ունեն պահպանել իշխանությունը ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատներ» (ՇԴ) կուսակցության աջակցությամբ։
    📌 Քրիստերսոնը խոստացել է աջակողմյան դաշինքի հաղթանակի դեպքում նախարարական պորտֆելներ հատկացնել «Շվեդ դեմոկրատներին»։ Սա էական քայլ կլինի մի կուսակցության համար, որը մինչ օրս անմիջականորեն ներգրավված չի եղել կառավարության կազմում։ |news.am|

  • Միացյալ Նահանգներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված սեպտեմբերի 11…

    🇺🇸 Միացյալ Նահանգներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների 25-րդ տարելիցին:
    🔹 Դեռ նախօրեին երեկոյան Նյու Յորքում զոհերի թվով՝ 2977 անօդաչու թռչող սարքերով ձևավորել են Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերների ուրվագիծը:
    📌 Արարողությանը ներկա էին ԱՄՆ նախկին նախագահները, ովքեր պաշտոնավարել են անցած 25 տարիներին՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը: Գործող վարչակազմը ներկայացրել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: |azatutyun.am|

  • Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է թագավորության տար…

    🇸🇦🇮🇶Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է թագավորության տարածքով անցնող Արևելք-Արևմուտք նավթամուղի վրա Իրաքից արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, հաղորդում է «Ալ Ջազիրան»։
    📌 Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան որոշել է այս փուլում ձեռնպահ մնալ պատասխան գործողություններից։ |shantnews.am|

  • Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտ…

    📌 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը։
    🔶 Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում՝ սեպտեմբերի 2-ին և 7-ին։
    🔹 Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 5-ին և Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 31-ին։
    🔻Հրազդան, Գյումրի և Արարատ քաղաքներում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։