Category: Infocom

  • «Կմնանք անտեր այս տարածաշրջանում»․ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե …

    📣 «Կմնանք անտեր այս տարածաշրջանում»․ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի ՀՀ-ից
    ❓ Լրագրողի դիտարկմանը, թե ինչու պետք է երկիրն առանց դրա «անտեր» համարվի, Կարապետյանն ասաց․ «Դե թուրքական բազա տեղը դրեք։ Մի բազա պետք է, վերջը այդ բազան կա․ հիմա կա՛մ ռուսներն են, կա՛մ թուրքերն են, որոշե՛ք»։
    💭 Արձագանքելով հարցին, թե ինչու պետք է ընտրությունը լինի օտարերկրյա ներկայության միջև և ոչ սեփական՝ հայկական ԶՈՒ-երի, Սամվել Կարապետյանը հավելեց․ «Հայկական բազաներ ունենք։ Դե թող հանի դուրս։ Հիմա իշխանությունն ավելի շատ, ավելի լավ գիտի, ավելի լավ կարող է գնահատել։ Մի ստորագրությամբ կարող են ցտեսություն ասել»։ |factor.am|

  • Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանեց հարցին, թե Հայաստանն արդյոք այլընտրա…

    🔥 Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանեց հարցին, թե Հայաստանն արդյոք այլընտրանք ունի՞, եթե ԵԱՏՄ-ից դուրս գալով զրկվի գազի արտոնյալ գնից, նա նշեց՝ Հայաստանում գազն էժան չէ․
    📣 «Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին՝ համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։ «Գազպրոմ Արմենիան» շահութաբեր ընկերություն է, մեծ շահույթներ է ստանում, և սա փաստ է, որ պետք է արձանագրենք»:
    🗣 «Եթե նման իրավիճակ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանալ: Այնպես որ, մենք նորմալ ենք վերաբերվում: Հանգիստ, աշխատանքային մթնոլորտում պետք է և կարող ենք քննարկել: Էլ չեմ ասում, որ մենք դիվերսիֆիկացնելու ենք՝ անկախ ամեն ինչից: Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք: Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից գազ բերելու կամ երկրորդ տեղից բերելու ավելի շատ, գնալու ենք այդ ճանապարհով: Եթե կա հնարավորություն երրորդ տեղից բերելու, գնալու ենք այդ ճանապարհով», — նշել է Փաշինյանը: |1lurer.am|

  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ք…

    ⚖️ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ է ձերբակալվել։
    📌 Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
    💵 Վարույթը վերաբերում է ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերին։ |hetq.am|

  • Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշի…

    💬 Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշանյանը՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🗣 «2021թ. ընտրություններում Գորիսը քվեարկել է ՔՊ կուսակցության օգտին: Դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ ընտրությունների արդյունքում Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Եվ թվում է, թե քաղաքական առումով անհամատեղելիություն կա, ո՞նց կարող է համ քվեարկի ՔՊ-ի օգտին և 180 աստիճանի օգտին: Սա այն դեպք է, երբ ինչ-որ առումով ժողովրդի ու գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել»,— ասել է վարչապետը: |azatutyun.am|
    🗳 Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է: 📌 «Ազատության» հետ զրույցում նա ասել է՝ ՔՊ-ի ու «Բիզնես» կուսակցության ձևավորած դաշինքն է գլխավորելու:

  • Փաշինյանը հանձնարարել է ապօրինի գույքն առգրավել 100%-ով մինչ այս գործող 75%-ի փ…

    ‼️ Փաշինյանը հանձնարարել է ապօրինի գույքն առգրավել 100%-ով մինչ այս գործող 75%-ի փոխարեն:
    🗣 Այս մասին վերջինս հայտարարեց ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն կլինի:
    📌 Նշենք, որ գործող օրենսդրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտվելու դեպքում հօգուտ ՀՀ-ի փոխանցվում է ոչ պակաս, քան ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը։

  • Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կրթական խնդիրներին, դպրոցներո…

    💬 Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կրթական խնդիրներին, դպրոցներում մասնագիտական որակին, հանրային գրագիտությանը և ուսուցիչների ատեստավորմանը, ինչպես նաև PISA հետազոտության արդյունքներին:
    🔸 «Դաշնակցականներն ու հանրապետականները տասնյակ տարիներով դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության պլատֆորմ, կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուրն է եղել երկար տարներ Հայաստանի Հանրապետությունը։ Մինչև էսօր ուսուցիչներ ու տնօրեններ կան, որ այնպիսի գաղափարներ են դասավանդում… տգիտություն են դասավանդում դպրոցներում: Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից»,- ասաց նա:
    🔸 Անդրադառնալով քննադատներին՝ Փաշինյանը հայտարարեց. «Դուք եք ակադեմիկոսներ, դրա համար միլիարդատեր եք: Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, դասագրքի հեղինակ լինի պարոն Ծառուկյանը, բա ի՞նչ եք ուզում, ձեզ թվում է՝ դա անհետևանք է անցնելո՞ւ»: |azatutyun.am|
    ըստ հետազոտության՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

  • Նիկոլ Փաշինյանը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հեռախոսազրույցում մտքեր …

    🇦🇲🇺🇿 Նիկոլ Փաշինյանը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։
    📌 Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
    [ՀՀ կառավարություն]

  • Հնարավորությունների ու մտահոգությունների մեջտեղում․ ի՞նչ են տալու և ի՞նչ են սպառ…

    Հնարավորությունների ու մտահոգությունների մեջտեղում․ ի՞նչ են տալու և ի՞նչ են սպառելու Հայաստանում բացված ԱԲ կենտրոնները
    🖥 Այս ամառ Հայաստանում բացվել են Eleveight AI և Firebird AI տվյալների կենտրոնները։
    📌Դրանք, ըստ ընկերությունների, զարգացնելու են տեխնոլոգիական էկոհամակարգը, Հայաստանը գրավիչ են դարձնելու ներդրողների համար։
    🔋🌍 Միաժամանակ մտահոգություններ են հնչում կենտրոնների գործարկման հետևանքով հնարավոր բնապահպանական ռիսկերի և Հայաստանի էներգետիկ ռեսուրսների հնարավորությունների վերաբերյալ։
    ❓«Ինֆոքոմը» փորձել է հասկանալ՝
    🔸 ովքեր են հիմնադրել կենտրոնները, ինչ են անելու դրանք․
    🔸 ինչպիսի հնարավորություններ են տալու Հայաստանին,
    🔸 ինչպես են ազդելու շրջակա միջավայրի վրա և էներգետիկ ինչ ռեսուրսներ են սպառելու։
    🔗 Կարդալ ավելին

  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից Եվրոպական միություն ներմո…

    🇪🇺🇦🇲 Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների մոտ 80 տոկոսի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցով։
    📌 Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար, այդ թվում՝ խաղողի, ծիրանի, կեռասի, դեղձի և վարունգի։ |1lurer.am|
    🇪🇺🇦🇲 ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել հայաստանյան ապրանքների համար առևտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին՝ աջակցելու համար Հայաստանին Ռուսաստանի կողմից վերջերս մտցված սահմանափակումներից հետո: 📣 Այդ միջոցառումներն ազատականացնելու են ՀՀ-ից ԵՄ…

  • Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Գ…

    🗳 Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է:
    📌 «Ազատության» հետ զրույցում նա ասել է՝ ՔՊ-ի ու «Բիզնես» կուսակցության ձևավորած դաշինքն է գլխավորելու: