Category: Infocom

  • Բացահայտվել է ՏԿԵՆ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունում ղե…

    🔍 Բացահայտվել է ՏԿԵՆ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի եւ մի քանի աշխատակիցների կողմից շուրջ 410 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը:
    🔸Պաշտոնատար անձը հրամաններ է արձակել՝ իրեն և ընկերության 10 աշխատակիցներին Թբիլիսի գործուղելու վերաբերյալ, որի ծախսերի համար հաշվարկվել՝ մոտ 25 միլիոն ՀՀ դրամ, սակայն նրանք փաստացի կա՛մ գործուղման չեն մեկնել, կա՛մ մեկնել են արձանագրված ոչ ամբողջ ժամանակահատվածով։
    🔸Անձը, չունենալով ինքն իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ տրամադրելու լիազորություն, արձակել է նման հրամաններ՝ այդ կերպ հափշտակելով մոտ 217 միլիոն ՀՀ դրամ:
     
    🔗Կարդալ ավելին

  • Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ ա…

    ‼️ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար․ ՔԿ
    🔸 «Նշված անձինք իրենց հերթափոխի ընթացքում՝ 2024թ․ մարտի 7-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում, բուժքույրը՝ նաև օգոստոսի 11-ին, 7-10 տարեկան երեխաների նկատմամբ, որոնք ունեն «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ», դրսևորել են հանցավոր վարքագիծ. խմբի երեխաների ներկայությամբ կոպիտ վերաբերմունք են դրսևորել երեխաների նկատմամբ, ձեռքերով, նաև ոտքով հարվածել են նրանց, հրել, զգեստի ետնամասից բռնած մի քանի անգամ թափահարել, քաշքշել, կոպիտ կերպով գցել են խաղահրապարակի՝ մանեժի մեջ՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը՝ այդ կերպ երեխաներից մի քանիսին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»,- հայտնում են ՔԿ-ից։

  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին դատապարտել է Կիևի որոշումը, որն արգելում է…

    ‼️ Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին դատապարտել է Կիևի որոշումը, որն արգելում է Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապեր ունեցող կրոնական կազմակերպությունների գործունեությունը:
    💬 «Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերացվել: Եկեղեցիներին չպետք է դիպչել»,- ասել է Հռոմի պապն իր ամենշաբաթյա աղոթքի ժամանակ: |azatutyun.am|

  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվո…

    📌 ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։
    🗣 Այս մասին Tert.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

  • Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Բելառուսի իշխանություններին հետ քաշել զորքերը Ուկրա…

    🇺🇦🇧🇾 Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Բելառուսի իշխանություններին հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից։
    🔸 Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Բելառուսի ԶՈՒ-ն «զորավարժությունների պատրվակով Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանների մոտ, կենտրոնացնում են զգալի թվով անձնակազմ, մասնավորապես՝ հատուկ գործողությունների ուժեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ տանկերով, հրետանիով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ՀՕՊ համակարգերով և ինժեներական սարքավորումներով»։
    🔸 Ուկրաինայի ԱԳՆ-ի պնդմամբ նաև «արձանագրվել է նախկին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների ներկայությունը»։ |armenpress.am|

  • ՀՀ ԱԳՆ-Ն պարզաբանել է, թե ինչու են Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիներ…

    ❗️ՀՀ ԱԳՆ-Ն պարզաբանել է, թե ինչու են Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների մուտքն արգելվում և ստիպված են լինում վերադառնալ ՀՀ, նույնիսկ Շենգենյան վիզա ունենալու դեպքում։
    📌 Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Շենգենյան վիզա ստանալուց հետո այցելության նպատակի, երկրի, ժամկետների և այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել Ձեր մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։

  • Infocom pinned «Հանդիպում ենք երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին. սպասվող Գիտարբուքը «Ար…

    Infocom pinned «Հանդիպում ենք երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին. սպասվող Գիտարբուքը «Արհեստական բանականության առաջացումը ֆիզիկական բարդ համակարգերում» թեմայով է։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Մուշեղ…»

  • Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտը հայտարարել է երկրում 48 ժամով արտակ…

    🇱🇧🇮🇱 Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտը հայտարարել է երկրում 48 ժամով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ Պատճառը Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին կանխարգելիչ հարվածներն են:
    📌 ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները՝ իսրայելական տարածքի վրա հրթիռային հարձակման նախապատրաստման հետ կապված: |1lurer.am|

  • ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները ներառվել են Բաքվի «անցանկալ…

    🇦🇿 ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները ներառվել են Բաքվի «անցանկալի անձանց» ցուցակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով COP29-ի շրջանակներում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեի՝ Բաքու այցելելու հնարավորության մասին։
    📌 Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատգամավորական խմբի վտարման նախաձեռնության հեղինակներից է: Նա օրերս հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ ԵԽ-ին անդամակցությամբ, Բաքվին մեղադրել է խորհրդի կողմից առաջ քաշված արժեքներն անտեսելու մեջ։ |tert.am|

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օ…

    🇦🇲🇺🇦 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ:
    🗣 «Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը:
    Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը և փոխշահավետ համագործակցության բարձրացմանը որակապես նոր մակարդակի», — ասված է ուղերձում։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]