Category: Infocom

  • Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի…

    🇮🇷 Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցի հաղորդումը։

    🚁 Իրանական Fars լրատվական գործակալությունը երեկ հայտնել էր, թե ուղղաթիռի կործանման հետաքննությունն «ամբողջությամբ ավարտվել է» և, վկայակոչելով անանուն աղբյուրի, վթարի երկու պատճառ էր նշել՝ եղանակային վատ պայմանները և ուղղաթիռի անկարողությունը հաղթահարելու ծանրությունը՝ մառախուղի պայմաններում ավելի վերև բարձրանալու համար՝ պարզաբանելով, որ ուղղաթիռում երկու ուղևոր ավելի է եղել, քան նախատեսված է անվտանգության կանոնակարգով։
    ‼️ Պաշտոնական Իրանը այս տեղեկությունը համարել է «խեղաթյուրված»՝ հերքելով նաև ուղղաթիռում ուղևորների թվի հետ կապված հայտարարությունը։ |azatutyun.am|

  • Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու …

    🚧 Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու Բաբաջանյան փ. — Աճառյան փ. խաչմերուկից մինչև Բաբաջանյան փ. — Խուդյակովի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ պայմանավորված ճանապարհաշինարարական աշխատանքներով։
    🚘 Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը 5 տարի ժամկետով կզրկվի պետական պաշտոններ զ…

    ⚖️ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը 5 տարի ժամկետով կզրկվի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ 🗣 ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը հայտնել է, որ Առուշանյանը հրավիրվել է նախարարության Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման…

  • ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չեն…

    🇦🇲 ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ 🔸 Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ՀՀ կառավարության ներկայացրած…

  • Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ։Հաղո…

    🇧🇾🇦🇲 Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ։
    ❗️Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԳՆ-ում հայ դիվանագետին մանրամասն տեղեկացրել են Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ​​առաքելությանը հասցված վնասի և այն կանխելու համար Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին։
    📌 Մատնանշվել է ընդունող պետության պարտավորությունը՝ ապահովելու Բելառուսի դիվանագիտական ​​առաքելության և նրա ունեցվածքի, ինչպես նաև դիվանագիտական ​​անձնակազմի անվտանգությունը։
    🔸 Բելառուսական կողմը ելնում է նրանից, որ վանդալները կբացահայտվեն, կփոխհատուցեն պատճառված վնասը և կպատժվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։

  • Հանդիպում ենք երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին. սպասվող Գիտարբուքը «Արհեստական բանական…

    Հանդիպում ենք երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին. սպասվող Գիտարբուքը «Արհեստական բանականության առաջացումը ֆիզիկական բարդ համակարգերում» թեմայով է։
    Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Մուշեղ Ռաֆայելյանը կխոսի հետևյալ թեմաներով՝
    — անալոգից դեպի թվային դարաշրջան. արդյո՞ք հին տեխնոլոգիան վերադառնում է,
    — օպտիկական անալոգային հաշվումը մեր լաբորատորիայում,
    — արհեստական բանականության առաջացումը բարդ համակարգերում քաոսի եզրին։
    Օգոստոսի 26-ին՝ ժամը 20:00-ին, սպասում ենք ձեզ «NewTone Park»-ում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

    Մուշեղ Ռաֆայելյան․ ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ստեղծումն ու նպատակները

    #infocom #ինֆոքոմ #գիտություն #գիտարբուք
    Գիտարբուքի հաջորդ հյուրը Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Մուշեղ Ռաֆայելյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտական կրթության, ԵՊՀ…

  • Պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց Նորքի այգին դեռ պատրաստ չէ. քաղաքապետարանը …

    🌳 Պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց Նորքի այգին դեռ պատրաստ չէ. քաղաքապետարանը որոշել է տուգանել կառուցապատողին
    🗣 Մեկ տարի առաջ Տիգրան Ավինյանը կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվող այգու մասին։
    📅 Այգու կառուցապատման աշխատանքները սկսեցին նոյեմբերի 1-ին, պետք է ավարտվեին հունիսի 28-ին։ Նշված ժամկետից ավելի քան 1 ամիս է անցել, բայց այգու տարածքում շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Քաղաքապետարանից հայտնում են, որ ժամկետների երկարաձգման համաձայնագիր չի ստորագրվել, սակայն ժամկետներն ուշացնելու համար տուգանքներ են կիրառվում։
    💰 Օգոստոսի 21-ի դրությամբ տուգանքի չափը կազմում է 3 մլն 300 հազար դրամ։
    Այգու տարածքում աշխատող շինարարաները ենթադրում են՝ մեկ-երկու ամսից շինարարարկան աշխատանքները կավարտեն։
  • 171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան…

    🚍 171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան:
    🗣 Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

  • Կարտոֆիլ, ձու, լոլիկ՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության շենքին «Հանուն Հանրապետությ…

    🇦🇲🇧🇾 Կարտոֆիլ, ձու, լոլիկ՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության շենքին
    ‼️ «Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ անդամներ ու համակիրներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև: Նրանք «Вон из Армении» բացականչություններով ձվեր, կարտոֆիլ ու լոլիկ են նետել դեսպանատան՝ Առինջում գտնվող շենքի պատերին: Ցուցարարներն այսօր պահանջել են Հայաստանի իշխանություններից խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:
    📌 Նշենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուսատաալիքին տված հարցազրույցում, հեթական անգամ կոշտ քննադատելով Հայաստանի իշխանություններին, հայտարարել է՝ «ո՞ւմ են պետք հայերը՝ մեզնից բացի»: |azatutyun.am|

  • Հայաստանում «Արեւմտյան Նեղոս»-ի վարակման 58 դեպք է հայտնաբերվել․ 41 անձ այս պահ…

    ‼️ Հայաստանում «Արեւմտյան Նեղոս»-ի վարակման 58 դեպք է հայտնաբերվել․ 41 անձ այս պահին հոսպիտալացված է։
    🗣 Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ Նա նշել է, որ առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7-ին Արագածոտնի մարզում։
    🏥 «41 պացիենտից չորսի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության են»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլորն Արագածոտնի մարզից են։ |news.am|