Category: Infocom

  • Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տ…

    🇦🇿🇺🇦 Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում. Իլհամ Ալիևի շնորհավորական նամակը Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ
    🔸Իլհամ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանին և Ուկրաինային կապում են բարեկամական հարաբերություններ եւ վստահություն հայտնել, որ կողմերը հաջողությամբ կշարունակեն համատեղ ջանքերը՝ ուղղված «ադրբեջանա-ուկրաինական բարեկամության և հուսալի գործընկերության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը»: |1lurer.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ,…

    🇦🇲🇰🇿 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
     
    🔸Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։
     
    🔸ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Վոլգոգրադի թիվ 19 կալանավայրում բանտարկյալները պատանդ են վերցրել տեղի աշխատակից…

    ‼️ Վոլգոգրադի թիվ 19 կալանավայրում բանտարկյալները պատանդ են վերցրել տեղի աշխատակիցներին։ 🔸 TACC-ը հայտնում է, որ աշխատակիցներից մեկը սպանվել է, կան վիրավորներ։ 🔸 Այս պահին գործողություն է տեղի ունենում պատանդներին ազատելու ուղղությամբ։

  • Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հայտնվել է դիա…

    🇦🇲🇹🇷 Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հայտնվել է դիաբետիկ կոմայի մեջ: ՀՀ Կառավարությունը կազմակերպել է Հայաստան օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը:
     
    ✈️ «Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և Կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան։ Պետք է նկատել, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքեց և որևէ խնդիր չառաջացրեց օդային միջանցք տրամադրելու հարցում»,- հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

  • Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով մի շարք …

    🇺🇿🇦🇿 Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, մասնավորապես՝
    — «Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը»,
    — Ադրբեջանի ՆԳՆ-ի և Ուզբեկստանի ազգային գվարդիայի միջև գործակցության մասին պայմանագիրը,
    — երկու երկրի քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության, առևտրի, տնտեսության, ներդրումների, նավթային և այլ ոլորտներում գործակցության ընդլայնման մասին փաստաթղթեր:
    🗣 Ալիևը հայտարարել է՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանները վերածվում են աշխարհաքաղաքական միասնական տարածաշրջանի, որտեղ դրական գործընթացները, ըստ Ադրբեջանի նախագահի, մեծապես կախված են Ուզբեկստանի և Ադրբեջանի արդյունավետ շփումներից։ |1lurer.am|

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Սեյեդ Աբբ…

    🇦🇲🇮🇷 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
    ‼️ Միրզոյանը նշել է՝ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ Իրանի հաստատուն դիրքորոշումը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Վրաստանի իշխող մեծամասնությունը մտադիր չէ Սահմանադրությունից հանել Եվրամիության…

    🇬🇪🇪🇺 Վրաստանի իշխող մեծամասնությունը մտադիր չէ Սահմանադրությունից հանել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ինտեգրման մասին հոդվածը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին։
    📌 Նրա ղեկավարած կուսակցությունը նախօրեին հայտարարել է առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու պլանների մասին։ Կոբախիձեն չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք խոսքը պետական կառավարման համակարգի հնարավոր փոփոխության մասին է՝ հորդորելով սպասել խորհրդակցությունների ավարտին։ |azatutyun.am|

  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։…

    🇦🇲🇷🇺 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 🇦🇿 ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին։…

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Քննարկվ…

    🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
    🔸 Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ: [ՀՀ ՊՆ]

  • Դիլիջանի թունելն այսօր՝ ժամը 10։00-ից մինչև 12։00-ն, հոսանքազրկվելու է էլեկտրամ…

    🔸 Դիլիջանի թունելն այսօր՝ ժամը 10։00-ից մինչև 12։00-ն, հոսանքազրկվելու է էլեկտրամատակարարման խափանման պատճառով․ իրականացվելու են վերականգնման աշխատանքներ։
    [«Ճանապարհային դեպարտամենտ»]