Category: Infocom

  • Այսօր առավոտյան «Հեզբոլլահը» Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակել Իսրա…

    🇱🇧 Այսօր առավոտյան «Հեզբոլլահը» Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։
    🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է «Հեզբոլլահի» զենքի պահեստներին ու ռազմական ենթակառուցվածքներին ավիահարվածներ հասցնելու մասին։ |tert.am|

  • Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից սեպտեմբերի 5-ը…

    🚧 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից սեպտեմբերի 5-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:
    🚙 Տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. — Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. — Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. — Խանջյան փող., Աբովյան փող. — Արամի փող., Նալբանդյան փող. — Արամի փող.: ​
    🚏 Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

  • Պրահայում ընթացող կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայ…

    🏆 Պրահայում ընթացող կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սոֆիա Բաղրամյանը և Սոնա Կրկյաշարյանը դարձել են չեմպիոն։
    ♟️ Մինչև 8 տարեկանների խաղում 1-ին հորիզոնականն է զբաղեցրել Սոֆիա Բաղրամյանը՝ 18-ից վաստակելով 16 միավոր, իսկ մինչև 14 տարեկանների խաղում 1-ին հորիզոնականն է զբաղեցրել Սոնա Կրկյաշարյանը. 18-ից վաստակել է 14.5 միավոր։

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 100 000 դրամով տուգանել է պաշտպանության նա…

    ❗️Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 100 000 դրամով տուգանել է պաշտպանության նախարար, ՔՊ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանին՝ ՔՊ կուսակցության 2022-ի ֆինանսական միջոցներից մոտ 11 միլիոն դրամի կանխիկ գործարքներ իրականացնելու համար։
    📌 Աուդիտը խոշոր խախտումներ էր հայտնաբերել ՔՊ-ի 2022-ի ֆինանսական հաշվետվությունում։ Այդ խախտումներից մեկը մոտ 11,4 միլիոն դրամի գործարքների էր վերաբերում, որն իրականացվել էր կանխիկ, մինչդեռ կուսակցությունների մասին օրենքը սահմանում է՝ կուսակցության բոլոր գործառնությունները պետք է լինեն անկանխիկ։ ԿԿՀ-ի համապատասխան որոշումից նաև հետևում է, որ հանձնաժողովը այդպես էլ չի կարողացել պարզել՝ ի վերջո ո՞ւր է ուղղվել ՔՊ-ի գումարներից կանխիկացված 11,4 միլիոնը։ |civilnet.am|

  • Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել երկրի քաղաքացիներին մասնակցել ԵՄ-ին Ք…

    🇲🇩🇪🇺 Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել երկրի քաղաքացիներին մասնակցել ԵՄ-ին Քիշնևի անդամակցության վերաբերյալ Սահմանադրական հանրաքվեին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 20-ին:
    🗣 «Հանրաքվե անցկացնելու որոշումը այն համոզմունքի վրա է հիմնված, որ հենց ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»,- իր տեսաուղերձում հայտարարել է նախագահը։
    📌 Այս տարվա հունիսին նա հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին: Հանրաքվեի արդյունքները հիմք կհանդիսանան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, որոնք կարմագրեն Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ ինտեգրվելու ձգտումը: |1lurer.am|

  • Լավրովի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկ…

    ❗️🇦🇲🇷🇺 Լավրովի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով…

  • Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում։ ՆԳՆ-ն …

    🔥 Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում։
    👨‍🚒 ՆԳՆ-ն հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին։

  • Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ «ներդրումներ» և «պայծառ ա…

    🇷🇺 Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ «ներդրումներ» և «պայծառ ապագա» խոստացող ԱՄՆ-ի և ԵՄ պատճառով։
    🗣 Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ում ԱՊՀ հարցերով առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
    💬 «ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ դա տեսնելու համար։ Միությունը ձեռնտու է Երևանին, մեծապես դրա շնորհիվ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են արձանագրում, որով քչերը կարող են պարծենալ», — ասել է դիվանագետը՝ նշելով, թե «Հայաստանը արևմուտքի երկրների ծուղակում է հայտնվել»։ |azatutyun.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելում է։ Երկրի նախագահ Իսրայել Հերցոգի հե…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելում է։ Երկրի նախագահ Իսրայել Հերցոգի հետ հանդիպումից առաջ Բլինքենը հայտարարել է, որ Գազայի հարցով բանակցությունների «գուցե վերջին հնարավորությունն» է։ 🗣 «Սա վճռորոշ պահ է, հավանաբար լավագույն, գուցե վերջին հնարավորությունն…

  • ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ​​ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել Անվտանգությ…

    🇱🇧🇺🇳🇮🇱 ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ​​ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին՝ կապված իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից լիբանանյան տարածքների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի ձայնային պատնեշը խախտելու հետ: Այս մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը։
    📌 Բողոքում Լիբանանը դատապարտել է այդ խախտումները, որոնք Լիբանանի ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի (թողարկված 2006թ.) կոպտագույն խախտում են: |armenpress.am|