Category: Infocom

  • Զրույց են ունեցել ՌԴ եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները։ Ըստ ռուսական կողմ…

    🇷🇺🇫🇷 Զրույց են ունեցել ՌԴ եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները։
    🇷🇺🗣️ Ըստ ռուսական կողմի՝ «Ֆրանսիացի նախարարը համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ պատասխանատվությունը բարդելով ԻԼԻՊ-ի վրա»։
    Շոյգուն հիշեցրել է, որ ուկրաինական հետքի մասին տեղեկություններ կան։ Նա նշել է, որ «Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության եւ հույս հայտնել, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն սրա հետևում կանգնած»։
    🇫🇷🗣️Ըստ ֆրանսիական կողմի՝ Սեբաստիեն Լըկորնյուն կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։

  • ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ տեղեկություններ է ստացել ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստ…

    🇺🇸🇦🇿🇦🇲 ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ տեղեկություններ է ստացել ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի մտահոգությունների մասին և ցանկացել է հստակություն մտցնել այդ հարցում. նշված հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական…

  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հ…

    ⚖️ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
    📌 Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
    🔸 Մասնավորապես, նման ռիսկերի շարքում նշվում են զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և որպես պատերազմ վարելու արգելված միջոց խաղաղ բնակչությունը սովի մատնելու անթույլատրելիությունը: [ՀՀ ԱԳՆ]

  • Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութ…

    ⛪️ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։ Այս մասին գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ…

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ասել է․ «Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Հ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ասել է․
    🗣 «Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին: Հայաստանը հիմնական շահառուն է, որը շատ մեծ առավելություններ է ստանում որպես անդամ՝ Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին մասնակցությունից։
    📌 ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու վերաբերյալ Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- շեշտել է նա։ |news.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագ…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

  • Մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պայքարե…

    📌 Մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պայքարելով ծառերի հատման դեմ։
    🔸 Նրանց հետ հանդիպման եկավ Տիգրան Ավինյանը։
    🗣 «Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարում 35 հա ծառ է կտրել, այսինքն` 10 000 հատ, դա արվել է ոռոգման համակարգի ներդրման համար։ Երևանի քաղաքային իշխանությունը տասնյակ այգիներ է վերականգնում` Մերգելյանի այգի, Դավթաշենի այգի, Դավիթ Անհաղթի այգի, Օղակաձև այգու հատվածներ և այլն։ Վերականգնել ենք նաև անտառներ` Սարալանջի հատվածում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ»,- ասաց քաղաքապետը։ |armeniasputnik.am|

  • Երեկոյան հոթ դոգ #10 Սննդամթերքի անվտանգությունը, ցուպիկներով պիցցաներն ու դեռ չ…

    Երեկոյան հոթ դոգ #10 Սննդամթերքի անվտանգությունը, ցուպիկներով պիցցաներն ու դեռ չածած ձվերը խանութում

    Սննդամթերքի անվտանգությունը, մակնշումը՝ սննդամթերքի անձնագիր, Google translate-ով հայերեն թարգմանված մակնշումները, ինչպես գնել ձու, որը հավը դեռ չի ածել կամ արտադրման վաղվա ժամկետով սնունդը խանութներում, հաջորդ օրվա պիտակով փաթեթավորելու սովորությունն ու արտադրողների՝ հայտնաբերված խախտումը չվերացնելու բնավորությունը, քաղաքացիների ահազանգերը հանրային սննդի կետերից, գործունեության կասեցման որոշումից հետո գործող սրճարանն ու շղթան, թե որտեղից էր եկել սալմոնելան, անվտանգ ցուպիկներն ու խանութ սառնարանով գնալու անհրաժեշտությունը, վլադիկավկազցին ու հայկական Ջերմուկը։
    Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանն ու «Անվտանգ սնունդ» կայքի խմբագիր, հետաքննող լրագրող Տաթև Խաչատրյանը։

    Երեկոյան հոթ դոգ #10 Սննդամթերքի անվտանգությունը, ցուպիկներով պիցցաներն ու դեռ չածած ձվերը խանութում

    #infocom #ինֆոքոմ https://youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSye-uPcfoznL5k8F8DG6xsbv&si=bAiSHO2Gvdr2EXjkՍննդամթերքի անվտանգությունը, մակնշումը՝ սննդամթերքի…

  • Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնու…

    🇬🇪 Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է, որոշել է կրկին խորհրդարանի օրակարգ բերել «արտասահմանյան գործակալների» մասին վիճելի օրինագիծը։ Նույն օրինագիծը հետ էր կանչվել 2023 թվականի գարնանը բողոքի լայնածավալ ցույցերից հետո։
    🗣 Խորհրդարանում մեկնարկել է օրինագծի քննարկումը, որը, սակայն, առանց միջադեպերի չի ընթացել։ Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցությունից պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ իշխող կուսակցության կողմից այս վիճելի օրինագծի օրակարգ բերելը վիրավորանք է բոլորի համար և ռուսական օրենք է։ Հայտարարությունից հետո սկսված լեզվակռիվը վերածվել է քաշքշուկի:
    📌 Մեկ տարի առաջ ներկայացված օրինագիծը նախատեսում էր, որ ստեղծել «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 %-ը գալիս է արտերկրից։ Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն: Խախտման դեպքում նրանց համար ֆինանսական պատժամիջոցներ էին նախատեսվում։ |hetq.am|

  • Վանո Սիրադեղյանի գործով այսօրվա դատական նիստին նրա որդու փաստաբան Տիգրան Եգորյ…

    ⚖️ Վանո Սիրադեղյանի գործով այսօրվա դատական նիստին նրա որդու փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ գործի նյութերին մասամբ են ծանոթացել եւ առաջ շարժվելու համար հավելյալ ժամանակ խնդրեց՝ տեղեկացնելով, որ չեն պատրաստվում որեւէ փուլում մահվան հիմքով գործը կարճելու միջնորդություն ներկայացնել։
    👨‍⚖️ Դատավորը որոշեց հավելյալ ժամանակ տրամադրել՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ծանուցումներ է ուղարկել գործով տուժող ներգրավված 21 անձանց, սակայն այս պահի դրությամբ միայն 4–ն է համարվում պատշաճ ծանուցված։ Մի մասի ծանուցումների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, մի մասին էլ վերադարձվել է «մահացած», «անհայտ», «չպահանջված» եւ այլ նշումներով։
    📍Խոսքն այն գործի մասին է, որի շրջանակում Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ է ներգրավված 1999 թ․–ից բանդիտիզմի, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ մի շարք այլ հոդվածներով։
    📎Կարդալ ավելին

    Վանո Սիրադեղյանի որդին դեմ է իր հոր վերաբերյալ քրեական գործը մահվան հիմքով կարճելուն