Category: Infocom

  • Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամո…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • Ամերիաբանկի Automarket.ameriabank.am հարթակում արդեն ներկայացված է առաջնային և ե…

    Ամերիաբանկի Automarket.ameriabank.am հարթակում արդեն ներկայացված է առաջնային և երկրորդային շուկաների 35 առաջատար դիլերի/ավտոսալոնի կողմից ներկայացված նոր և օգտագործված մեքենաների ավելի քան 350 մոդել։
     
    Հարթակը հնարավորություն է տալիս հաճախորդին ոչ միայն ընտրել, այլև Ամերիաբանկի թափանցիկ վարկավորմամբ, առանց որևէ տեսակի թաքնված վճարների օնլայն ձեռք բերել առաջնային և երկրորդային շուկայի չօգտագործված մեքենաները` առանց բանկ գալու, մի քանի պարզ քայլով` 5 րոպեում ստանալով հասանելի վարկի սահմանաչափի հաստատում: Ի դեպ, վճարներ չեն գանձվում նաև դիլերներից` վաճառվող մեքենայի գնի արհեստական բարձարացումներ չառաջացնելու նպատակով։
     
    * Տվյալները ներկայացված են 2024 ապրիլի դրությամբ և ներառում են ՀՀ դրամով տրամադրված ավտովարկերը։
    #վճարովի_բովանդակություն

  • Հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. …

    🚘 Հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը:

    📌 Հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում: Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
    📌 Փոփոխությունների նպատակը մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելն է։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Սամանթա Փաուերը Երևանում հայտարարեց 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգ…

    💵🇺🇸 Սամանթա Փաուերը Երևանում հայտարարեց 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգնի ամրապնդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները, և որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները:

  • Տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը։ «Վաշինգտոնում ձեռք բերված …

    🇦🇲🇺🇸🇦🇿 Տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը։ 🗣️ «Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ…

  • Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության…

    🤝 Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը:
    🔸 Զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի հեռանկարների շուրջ:
    🔸 Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին, այդ թվում՝ բնակարանային ապահովման ծրագրին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցության կարևորությունը և ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի զարգացմանը․ մենք իսկապես, օգնությունից ա…

    🇦🇲🇺🇸 Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի զարգացմանը․ մենք իսկապես, օգնությունից անցնում ենք առևտրի․ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ Երևանում մամուլի ասուլիսին
    🗣 «Ես քիչ առաջ հանդիպեցի վարչապետին, կարևորագույն աշխատանքային ուղղությունը նրա համար առևտրաշրջանառության ավելացումն էր Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև։
    📌 Մեզնից կախված ամեն ինչ անում ենք նկարագրված առաջընթացի պտուղները քաղելու համար», — նշեց Փաուերը։

  • Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Հերթապահ…

    ❗️ Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Հերթապահող պարեկները բոլոր անցնող մեքենաներին ցույց են տալիս Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։
    🔸 «Ազատության»-ն այսօր էլ թույլ չեն տվել նկարահանումներ անել կառուցվող պատի հարակից տարածքում, նաև ճանապարհի այդ փորված հատվածում։ Դիտարկմանը, թե այս նույն հատվածով երեխաները սեպտեմբերին հավանաբար դասի են գնալու նորակառույց դպրոցում, եթե այն շահագործման հանձնվի, և հարցին, թե ինչու այդ դեպքում թույլ չեն տալիս գտնվել այդ նույն տարածքում, ԱԱԾ աշխատակիցը պատասխանել է՝ հրահանգ ունի՝ թույլ չտալ։
    Կարդալ ավելին

  • Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Կովկասու…

    📌 Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
    🇦🇲🇦🇿 Բաքուն նշում է, որ հանդիպման օրակարգում էին նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային, միջազգային անվտանգությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր։ |azatutyun.am|

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալու…

    🔸 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:
    🔸 Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, որի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
    [ՀՀ ԱԽ]