Category: Infocom

  • Գաղտնի պահելու հարց չկա, այլ դիվանագիտության կոռեկտության հարց կա. Փաշինյանը՝ ա…

    🗣️ Գաղտնի պահելու հարց չկա, այլ դիվանագիտության կոռեկտության հարց կա. Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ խաղաղության գործընթացին առնչվող փաստաթուղթը գաղտնի է պահվում հասարակությունից ու ընդդիմությունից
    🔸 «Երբ երկրորդ կողմի հետ աշխատում ես, կոռեկտ չէ միակողմանի հրապարակելը։
    🔸 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա: Հիմա ես էլի կարող եմ ասել, որ, ըստ էության, ամբողջ բովանդակությունը առնվազն հայեցակարգային մակարդակով, որը ճշգրիտ արտահայտում է տեքստային մակարդակը, ժողովրդի համար բացահայտված է»։|1lurer.am|

  • Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել որևէ սրացում և միայն հուսով ենք, որ այս …

    🗣️ Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել որևէ սրացում և միայն հուսով ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ լուծում կստանա:
    [Արարատ Միրզոյանը՝ Իրան-Իսրայել սրացման մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում տված հարցազրույցի ժամանակ]

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին…

    🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին վերանայել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանին» և նրա տնօրեն Էկա Գիգաուրիին ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ որակելու որոշումը:
    🔁 Ըստ Կոբախիձեի՝ Բյուրոյի որոշումը իրավական տեսանկյունից հիմնված էր «ճշմարտության ամենաբարձր չափանիշի» վրա։ Այնուամենայնիվ, ըստ նրա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի կարգավիճակը պետք է փոխվի «պետական ​​շահերը [պահպանելու] և ընտրական գործընթացում արտաքին շահարկումներից խուսափելու համար»։
    🗳 Կոբախիձեն հակակոռուպցիոն բյուրոյին առաջարկել է նաև չեղարկել ընտրական նպատակներ ունեցող այլ կազմակերպությունների վերաբերյալ իր որոշումները: |civilnet.am|

  • Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Սրբազան պայք…

    ❗️Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Սրբազան պայքարի հավաքը։ 📌 Բագրատ Սրբազանը նշել է, որ ակտիվ պայքարի շրջանը վերսկսում են հոկտեմբերի 2-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում։

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող …

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը և այն վերադարձրել է խորհրդարան: ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից։
    🔸 Վրաստանի օրենսդրության համաձայն՝ եթե նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը և չի օգտագործում վետոյի իր իրավունքը, փաստաթուղթը ստորագրում է խորհրդարանի խոսնակը: |arm.sputniknews.am|

  • Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա իր հարձակումն ավարտված է։ Երկրի ԶՈՒ ԳՇ պետ…

    🇮🇷 Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա իր հարձակումն ավարտված է։
    📍 Երկրի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին հայտնել է, որ Թեհրանը թիրախավորել է Իսրայելի հիմնական ռազմական և հետախուզական բազաները՝ ի պատասխան Իսրայելի «բազմաթիվ հանցագործությունների»։ Նրանց թվում նա նշել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի, «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի և ԻՀՊԿ գեներալ Աբաս Նիլֆորուշանի սպանությունն Իսրայելի կողմից։
    🇮🇱🇺🇸🇬🇧 Իսրայելը հայտնել է, որ Իրանի կողմից արձակված հրթիռների մեծ մասը խոցվել է «Իսրայելի և Միացյալ Նահանգների ղեկավարած պաշտպանական կոալիցիայի կողմից»։ Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը դեպի Իսրայել արձակված իրանական հրթիռների դեմ օգտագործել են շուրջ 10 կալանիչ։ Բրիտանիան էլ նշել է, որ իր ուժերը դերակատարում են ունեցել «Մերձավոր Արևելքում հետագա էսկալացումը կանխելու ջանքերում»՝ առանց մանրամասներ հաղորդելու։ |armenpress.am|
    Լուսանկարը՝ AP / ապաստարան Իսրայելում / 01.10.2024

  • ԱԺ-ն մերժեց բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենս…

    ԱԺ-ն մերժեց բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը. ՔՊ-ն դեմ քվեարկեց:
    🔸 Նախաձեռնությամբ հանդես էին եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։
    💬 Քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը իր պատգամավորական լիազորություններով օժտված է բոլոր լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ և փորձի գտնել այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց՝ այս գործընթացների հետ կապված։ |factor.am|

  • Իրանն այսօր մեծ սխալ թույլ տվեց և կվճարի դրա համար. Իսրայելի վարչապետ «Իրանի ռե…

    🇮🇱 Իրանն այսօր մեծ սխալ թույլ տվեց և կվճարի դրա համար. Իսրայելի վարչապետ
    🗣 «Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն: |tert.am|

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեկ կայացած նիստի ժամանակ ք…

    📍 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեկ կայացած նիստի ժամանակ քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ: Նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը:

  • Այս գիշեր՝ ժամը 03:38-ին, Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,…

    ⚡️ Այս գիշեր՝ ժամը 03:38-ին, Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
    📈 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում 4-5 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ ՓԾ]