Category: Infocom

  • Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:…

    Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
  • Այսօր մեկնարկում է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը», որը ներառում…

    👩‍🔬🔬 Այսօր մեկնարկում է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը», որը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ՝ ուղղված գիտության հանրահռչակմանը և տարբեր հասարակական խմբերի ներգրավմանը։
    Հոկտեմբերի 1-ից 6-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն. Գիտության շաբաթվա կենտրոնական տաղավարում տեղի կունենան վարպետաց դասեր, քննարկումներ, դասախոսություններ և սեմինարներ։
    Բացի դրանից՝ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի մարզերում՝ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել ավելի լայն լսարանին։

  • Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մ…

    📍 Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացված:
    🗣 Այդ մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ նշելով, թե «գործով կան բազմաթիվ տուժածներ, գործի նյութերին ծանոթանալուց հետո դրանք կուղարկվեն դատարան»:

  • Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Այս…

    ❗️ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
    🔸 «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ ՔՊ խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:
    🔸 Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում:

  • Իսրայելական զրահամեքենաները հատել են Լիբանանի հետ սահմանը Մետուլա շրջանում, ամե…

    🇮🇱🇱🇧 Իսրայելական զրահամեքենաները հատել են Լիբանանի հետ սահմանը Մետուլա շրջանում, ամենայն հավանականությամբ, սկսվել է Իսրայելի ցամաքային միջամտությունը հարավային Լիբանանում, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
    🔸 Իսրայելական բանակը Լիբանանի հետ սահմանի երկայնքով գտնվող տարածքի մի մասը հայտարարել է փակ ռազմական գոտի։ |tert.am|

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ե…

    🤝 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովին և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին:
    [ՀՀ կառավարություն]
  • Ռուսաստանի վարչապետը Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Իրանի …

    🇷🇺🇮🇷 Ռուսաստանի վարչապետը Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահի հետ: Միխայիլ Միշուստինը նշել է, որ Մոսկվան ու Թեհրանը մեծ ներուժ ունեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առևտրային հարաբերությունների ընդլայնման համար:
    📌 Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են է՛լ ավելի ամրապնդել համագործակցությունն արևմտյան պատժամիջոցներին հակազդելու հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել իր գերակայությունը և կփորձի հակազդել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնություններին: Այդ կապակցությամբ Փեզեշքիանն ընդգծել է ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում երկրների համագործակցության կարևորությունը: |1lurer.am|

  • ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ հոկտեմ…

    🇦🇲🇷🇺🇮🇷 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ հոկտեմբերի 1-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին: Այս մասին հայտնում են «Ռիա Նովոստին»։ |tert.am|

  • Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղ…

    ❗️Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։
    📌 ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա իրականացման հնարավորություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:
    [ԱԽ գրասենյակ]

  • «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պատրաստ է դառնալ…

    🇦🇲🇮🇷 «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ ԵԱՏՄ-ի և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև: ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    🗣 «Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է, որի նպատակն է բարելավել և ամրապնդել Հայաստանի միջազգային դիրքը: Առևտրատնտեսական կապերի խորացումը կնպաստի ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ամուր տնտեսական հիմք, որը մեր ժողովուրդներին կապահովի ավելի լավ ապագա»,- ընդգծեց Պապոյանը։ |armenpress.am|