Category: Infocom

  • Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հար…

    📌 Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով  թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։ 🔸 Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել…

  • Հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող 25000 քմ մակերեսով պահեստի 600…

    🔥 Հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ 🚒 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք,…

  • 18 տոկոսով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարությա…

    👨‍👩‍👧‍👦 18 տոկոսով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն այցի ժամանակ]

  • ՀՀ ԱԳ նախարարը ժամանել է Ֆրանսիա: Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի…

    🤝ՀՀ ԱԳ նախարարը ժամանել է Ֆրանսիա: Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը:  [ՀՀ ԱԳՆ]

  • Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհո…

    🇬🇪🇦🇿 Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    🔸 Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ուղղությունների շուրջ: |armenpress.am|

  • Իլհամ Ալիևը, ըստ նախնական տվյալների, 92,6 տոկոս ձայներով հաղթում է արտահերթ նախ…

    🇦🇿 Իլհամ Ալիևը, ըստ նախնական տվյալների, 92,6 տոկոս ձայներով հաղթում է արտահերթ նախագահական ընտրություններում։ 🗣 Ադրբեջանի ԿԸՀ-ից հայտնել են, որ ժամը 19։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 76,7 տոկոսը (շուրջ 5 միլիոն…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կ…

    🇦🇲🇬🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով․
    🗣 «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում: Բարեկամ Վրաստանի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի Կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
    🤝 Հավատացած եմ, որ Հայաստան և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար»:

  • Երևանի ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին և Զարուհի …

    🗳 Երևանի ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին և Զարուհի Փոստանջյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից, քանի նախագծերը չհավաքեցին բավարար չափով կողմ ձայներ։ 📌 Ձայների մեծամասնությամբ ավագանու մանդատից զրկվեց նաև «Մայր Հայաստան» խմբակցության…

  • Բաքվի համար ռազմական ցանկացած գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերակ…

    🇦🇿 Բաքվի համար ռազմական ցանկացած գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը․ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև
    Հաջիևը գերմանական ZDF-ին տված հարցազրույցում անդրադառնալով անցած տարեվերջին Իլհամ Ալիևը հայտարարությանը, որ ՀՀ հարավային շրջանները համարում է ադրբեջանական և հարցին, թե Ալիևի նպատակը Հայաստանից տարածքներ գրավե՞լն է, Հաջիևը պատասխանել է, թե Ալիևն «այլ բան է նկատի ունեցել»։
    🗣 «Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են Հայաստանի ներկայիս տարածքում։ Խոսքը միջանձնային շփումների մասին է։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելել այս տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ», – ասել է Հաջիևը։
    📌 Ճշտող հարցին, թե Ադրբեջանում քննարկվո՞ւմ է Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը, նա պատասխանել է՝ Բաքվի համար ռազմական ցանկացած գործողություն ավարտված է։|azatutyun.am|

  • Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով՝ Երևանո…

    🌡☀️ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով՝ Երևանում հասնելով +15 աստիճանի։
    🌤 Փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]