Category: Infocom

  • Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի թիմին՝ 2:1 հաշվով…

    ⚽️ Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի թիմին՝ 2:1 հաշվով

  • Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ըն…

    📌 Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ: [ՀՀ ԱԳՆ]

  • Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը  ընկերական հանդիպում է անցկացնում Ղազախստ…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը  ընկերական հանդիպում է անցկացնում Ղազախստանի ընտրանու հետ։ 📌 Հայաստանի հավաքականը բացեց խաղի հաշիվը` 1:0։

  • ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ ՀՀ Ս…

    🇦🇲💬 ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ 📌 ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018թ․ մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք…

  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ …

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։
     
    🗣️ «Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության», — ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

  • ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է՝ Հայաստանը դադարել է շահագրգռվա…

    🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է՝ Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության գծով շփումներում: 💬 «2023-ի նոյեմբերից ի վեր ԱԳ նախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները…

  • Ալիևը երեկ հայտարարել է՝ «Եվրոպական միության անդամ առնվազն երեք երկրներ «սառը պ…

    🇦🇿🇪🇺 Ալիևը երեկ հայտարարել է՝ «Եվրոպական միության անդամ առնվազն երեք երկրներ «սառը պատերազմ» են հայտարարել Ադրբեջանին»։

    📌 Ալիևն որևէ պետության անուն չի հայտնել, սակայն նշել է՝ նրանք հայտնի են։
    🗣 «Եվրամիության հետ մեր հարաբերությունները կարելի է դրական բնութագրել, սակայն Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից և հատկապես անցյալ տարվա հակաահաբեկչական գործողությունից հետո որոշ եվրոպական երկրներ սկսեցին անհիմն և անբարեխիղճ հարձակումներ, փորձեցին նսեմացնել մեզ»,- ասել է Ադրբեջանի նախագահը` ընդունելով Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վերհաժողովի գլխավոր քարտուղար Մեհմեթ Սուրեյա Էրիին և Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Հունգարիայի բարձրաստիճան ներկայացուցիչներին: |azatutyun.am|

  • Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 …

    🔥 Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) և 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
    🚙🚚 Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:
    🚒 Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Իրավիճակը՝ պայթյունի վայրում…

    🔸 Իրավիճակը՝ պայթյունի վայրում

  • Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 172-ր…

    ❗️ Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝
    🔸 ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը),
    🔸 356-րդ հոդվածի 2-րդ մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք),
    🔸 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք),
    🔸 358-րդ հոդվածի 2-րդ մասով (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք),
    🔸 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)։ [ՔԿ]