Category: Infocom

  • ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և ն…

    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
    🔸 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ.
    🔸 97 մլն 371 հազար դրամ:

  • Ըստ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար ալ Ասադին տապալած ուժերին…

    🇺🇸🇹🇷 Ըստ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար ալ Ասադին տապալած ուժերին վերահսկում է Թուրքիան:
    💬 «Ոչ ոք չգիտի, թե ովքեր են կանգնած մյուս կողմում։ Ես գիտեմ. Թուրքիան է։ Լա՞վ է։ Թուրքիան է կանգնած դրա հետևում։ Նա [Թուրքիայի նախագահ Էրդողանը] շատ խելոք մարդ է: […]
    🔸 Ոչ ոք չգիտի, թե ով կղեկավարի վերջում։ Կարծում եմ՝ Թուրքիան է լինելու։ Թուրքիան շատ խելոք է, նա [Էրդողանը] շատ խելոք տղա է, շատ կոշտ։ Թուրքիան ոչ բարեկամական զավթում է իրականացրել առանց մեծ զոհերի»: |armradio.am|

  • Մոսկվայի Ռյազանի պողոտայի բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զո…

    🇷🇺 Մոսկվայի Ռյազանի պողոտայի բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը: Լրատվամիջոցների փոխանցմամբ մահացել է նաև Կիրիլովի օգնականը:
    📍 Նախնական տեղեկության համաձայն՝ շքամուտքի մոտ կանգնած էլեկտրական սկուտերի վրա ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրված եղել, որը գործարկվել է հեռակառավարմամբ։ |1lurer.am|

  • Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանն ու Գևորգ Նարինյանը հրավիրվել են …

    ⚖️ Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանն ու Գևորգ Նարինյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ իրենց պատկանող, սակայն բռնագանձման ենթակա գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։
    🔸 Նշենք, որ նշված դատավորների լիազորությունները 2021թ․ հուլիսի 21-ից կասեցված են։ Նրանց նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնված՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հատկանիշներով։ Քրեական գործը քննվում է դատարանում։ |hetq.am|

  • Գերմանիայի խորհրդարանն ընդունեց կանցլեր Օլաֆ Շոլցի կոչը և անվստահություն հայտն…

    🇩🇪 Գերմանիայի խորհրդարանն ընդունեց կանցլեր Օլաֆ Շոլցի կոչը և անվստահություն հայտնեց կառավարությանը՝ ճանապարհ հարթելով փետրվարի 23-ի արտահերթ ընտրությունների համար:
    🔸 Գերմանական օրենքների համաձայն՝ երկրի նախագահը կարող է 21 օրվա ընթացքում ցրել խորհրդարանը, եթե օրենսդիրները անվստահություն են հայտնում կառավարությանը։ |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն դատարանն ավելի քան մեկ տարվա քննությունից հետո այսօր ավարտեց փոխ…

    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանն ավելի քան մեկ տարվա քննությունից հետո այսօր ավարտեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը։ Նա այն սպան է, որին մեղադրում են պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալու մեջ՝ չնայած օդում հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Դատակոչված վերջին վկան 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Արտյոմ Պողոսյանն էր, որը, սակայն, նախորդ տարվանից երկրում չէ։ Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը։
    ❗️ Ըստ Պողոսյանի՝ այն պահին, երբ Վերանյանը պատսպարված անձնակազմին հրամայել է նստել մեքենաները եւ շարունակել երթը, ԱԹՍ–ի ձայնը այլեւս լսելի չի եղել։ Մինչդեռ մի շարք վկաներ պնդել են, որ այդ պահին եւս ձայնը լսելի է եղել։
    🗣«Հասնելով «Ուրալին»՝ տեսանք, որ այն այրվում է․․․ Զինվորները, բեռնախցիկի իրենց տեղերում նստած, այրվում էին, լսվում էր նրանց մոտ եղած փամփուշտների ճտճտացող ձայնը․․․ Զինվորի հայրը, գետնին չոքած, ձեռքերով խփում էր ոտքերին եւ գոռում»,– պատմել է վկան։
    📎 Կարդալ ավելին

    Ավարտվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը

  • Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ից ՀՀ–ում սկսելու…

    ⚖️ Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ից ՀՀ–ում սկսելու է գործել մասնավոր մեղադրանքի վարույթը։
    📌 Դա նշանակում է, որ այսուհետ օրենքով սահմանված մի խումբ հանցագործությունների բացահայտմամբ ոչ թե պետությունն է զբաղվելու՝ ի դեմս քննչական մարմինների, այլ մասնավոր անձը՝ ենթադրյալ տուժողը։ Այսինքն՝ քաղաքացին է ապացույցներ հավաքելու, ապա դատարանում փորձելու հիմնավորել իր իրավունքները խախտած անձի մեղքը։
    🔸 Այդպիսի հանցանքներից են, օրինակ, գողությունը, խարդախությունը, անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին կամ ծանր վնաս հասցնելը եւ այլն։
    🔗 Առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ Ինֆոքոմի նախկինում հրապարակած հոդվածում։

  • Վաղ առավոտից Սննդամթերքի անվտանգությության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկա…

    👮 Վաղ առավոտից Սննդամթերքի անվտանգությության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ Գումի շուկայի մսի կրպակների մոտ են, փակում են կրպակները սանիտարական նորմերի խախտումների, ոչ սպանդանոցային միս վաճառելու համար։ ‼️ Տեղում քաշքշուկ է տեղի ունեցել, նախնական…

  • Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վեր…

    ⚖️ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ [ՀՀ Գլխավոր դատախազություն]|armeniasputnik.am|

  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ: Ք…

    🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ:
    🗣 Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր: 
    🔸 Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Երկուստեք ներկայացվել է մոտեցումներն այդ հարցերի շուրջ:
    [ՀՀ ՊՆ]