Category: Infocom

  • ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադի…

    ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան

  • Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։Մարդիկ …

    🇷🇺 Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։
    Մարդիկ հավաքվել են Մոսկվայի Մարյինո թաղամասում գտնվող եկեղեցում։ Քաղաքական գործչի մարմինը եկեղեցի տեղափոխելիս մարդիկ ծափահարում էին և վանկարկում «Նավալնի»։ |BBC|
  • Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հաջիևի ելույթին, ասաց՝ Սահմանադրությունը ՀՀ նե…

    🇦🇲🇦🇿 Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հաջիևի ելույթին, ասաց՝ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության գործընթացի հետ։
    🗣 «Ամրագրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը, չեն սպառնում, չեն պահանջում որևէ տարածք և չեն պահանջելու նաև ապագայում։ Մյուս կետով ֆիքսվում է, որ երկրները չեն կարող վկայակոչել իրենց ներքին օրենսդրությունը՝ պայմանագրի որևէ կետի կատարումից հրաժարվելու համար»,- ասաց Ռուբինյանը՝ նշելով՝ լավագույն ճանապարհը երկուստեք համոզելու, որ երկրներն իրարից տարածքային պահանջներ չունեն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է։
    🔸 Նա նաև նշեց՝ Հայաստանը պատրաստ է և ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար, սակայն նույն պատրաստակամությունը չի տեսնում Ադրբեջանի կողմից։

  • Մեր կողմից մեր բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, և հիմա, եթե Սերդարը համաձայ…

    🇦🇲🇹🇷 Մեր կողմից մեր բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, և հիմա, եթե Սերդարը համաձայնվի, մենք կարող ենք հայտարարել, որ կյանքի ենք կոչում այս համաձայնությունը:
    🗣 Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի։
    [Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյան]|armenpress.am|

  • Ռուբինյանն, անդրադառնալով թուրք լրագրողի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը, …

    Ռուբինյանն, անդրադառնալով թուրք լրագրողի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը, նշեց՝ Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն։
    🗣 «Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա կարևոր է, որ չօգտագործենք կողմերի համար զգայուն տերմինաբանություն։ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է վարչապետ Փաշինյան առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Այն հիմնված է սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր կգործարկվեն, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- ասաց Ռուբինյանը։
    📌 Անթալիայի ֆորումում Հարավային Կովկասին նվիրված քննարկմանը մասնակցում էին Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, Թուրքիայի հատուկ բանագնաց Սեդար Քըլըչը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

  • Սերդար Քըլըչը Անթալիայի ֆորումում առաջարկեց Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայ…

    🇹🇷 Սերդար Քըլըչը Անթալիայի ֆորումում առաջարկեց Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը անցկացնել Երևանում։
    🇦🇲 Ռուբեն Ռուբինյանն արձագանքելով նշեց՝ այդ հարցը կարող է լուծվել ավելի ուշ, կարող են քննարկել հանդիպման տեղն ու օրը։

  • Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի կառավարման խորհրդից aysor.am-ին հայտն…

    🏫 Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի կառավարման խորհրդից aysor.am-ին հայտնել էին, որ նախորդ շաբաթ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում «բացահայտվել են տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից միլիոնավոր դրամների…

  • Մեզ այդ հարցը, [որ «Զվարթնոց» օդանավակայանում կանգնած են ռուս սահմանապահներ,] ա…

    🇦🇲🇷🇺 Մեզ այդ հարցը, [որ «Զվարթնոց» օդանավակայանում կանգնած են ռուս սահմանապահներ,] անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին։ Այս հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է։ Քննարկումներ են իրականացվում, երբ քննարկումների արդյունքում որոշումներ կլինեն, այդ որոշումների մասին կիմանանք բոլորս:
    🗣 Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ չպատասխանելով հարցին, թե արդյո՞ք արդեն այս հարցով քննարկումներ կան ռուսական կողմի հետ։ |aravot.am|

  • «Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրո…

    ⚖️ «Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։
    🗣 Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։
    🔸 Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
    📌 Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նրանց մեղսագրված, սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածը, ինչից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՍԴ գրեթե նույն գանգատով, ինչ այժմ դիմում է Վճռաբեկը։ Բարձր դատարանը մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը, ինչից հետ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր։

  • Այսօր մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցն է։ 2008թ․ այս օրը …

    Այսօր մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցն է։ 2008թ․ այս օրը Երևանի կենտրոնում զոհվեց 10 մարդ․ նրանցից ոչ մեկի սպանությունը բացահայտված չէ։
    Մարտի 1-ի առավոտյան ժամը 06։30-ին ՀՀ ոստիկանությունը և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ժողովրդի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել։ Տասնյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։ Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկանների կողմից. տարածքը թափոններից ու արյան հետքերից մաքրելու համար օգտագործվում էին ջրի մեծ տակառներ։