Category: Infocom

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով: Մեղ…

    👩‍⚖️ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով:
    📌 Մեղադրողները դատարանից պահանջել էին երկարաձգել կալանքը՝ նշելով, թե 8 ամիս կալանքի տակ գտնվող Գալստանյանի կալանքի հիմքերը չեն վերացել: |azatutyun.am|
    Ահաբեկչության մեղադրանքով արդեն 5 ամիս բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով:

  • ՔԿ-ն որևէ մեկնաբանություն չի տալիս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը իրականացվ…

    📌 ՔԿ-ն որևէ մեկնաբանություն չի տալիս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը իրականացվող զննության մասին։
    💬 «Այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս այս գործով»,- ասել են ՔԿ-ից։ |news.am|
    Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

  • Երևանում սպանված չեչեն կնոջ հուղարկավորությունն իրականացվելու է Հայաստանում պետ…

    🔻 Երևանում սպանված չեչեն կնոջ հուղարկավորությունն իրականացվելու է Հայաստանում պետական միջոցներով: Թե երբ, պետք է որոշի քննիչը:
    🔻 Ավելի քան 120 օր է՝ Բայմուրադովայի մարմինը Երևանի դիահերձարաններից մեկում է: Հայաստանի իրավապահները երկու անգամ դիմել են ՌԴ՝ հարազատներին տեղեկացնելու համար, սակայն մինչ այժմ ոչ ոք չի ներկայացել աճյունը տանելու:
    💬 «Եթե քննիչը այս պահին որոշում կայացրեց հուղարկավորել, ու մի շաբաթ հետո հայրը եկավ։ Այստեղ է մյուս հարցը, թե դուք ի՞նչ իրավունքով եք հուղարկավորել, չէ՞ որ պետք է սպասեիք, բայց ինչքա՞ն կարող են սպասել։ Այստեղ ողջամիտ ժամկետի հետ կապված հարց կա»,- ասել է Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին
    Չեչնիայից Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալ է ՌԴ երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը, Factor TV-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

  • Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է…

    🔍 Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է փաստաբան Էմին Խաչատրյանը։
    ⚖️ Քրեական վարույթը կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Քրեական գործը հարուցված է եղել դեռևս 2020-ին Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Ծառուկյանն այս վարույթով հարցաքննվել է 202-ին վկայի կարգավիճակով:
    💬 Փաստաբանի խոսքով՝ այդ գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել տարբեր հողատարածքներ զննելու, այդ թվում՝ Ծառուկյանին պատկանող հողատարածքում։ |pastinfo.am|

  • Աջափնյակի միջադեպի հետևանքով ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք այս …

    🏥 Աջափնյակի միջադեպի հետևանքով ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք այս պահին չկան։
    📌 Վիրավորում ստացած անձանցից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս 5-ը այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն տարբեր բաժանմունքներ, նրանց վիճակը կայուն է
    🗣 Factor TV-ին այս մասին հայտնել է «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։ |factor.am|
    ❗️ Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով 1 քաղաքացի մահացել է: 📣 Նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, երեքի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը` ծանր: [Առողջապահության նախարարություն]

  • Հանդիպում ենք երեքշաբթի․ այս անգամ #գիտարբուք|ի շրջանակում կխոսենք «Քաղաքաշինութ…

    Հանդիպում ենք երեքշաբթի․ այս անգամ #գիտարբուք|ի շրջանակում կխոսենք «Քաղաքաշինությո՞ւն թե՞ քաղաքային պլանավորում» թեմայով։
    Ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանի հետ կքննարկենք հետևյալը՝
    — քաղաքային տարածքում որոշումների ընդունման ալգորիթմի վերարժևորման անհրաժեշտությունը,
    — ապաճարտարապետականացնել քաղաքային պլանավորումը՝ դարձնելով այն մարդամոտ,
    — քաղաքի կառավարման ու զարգացման հակադրությունը․ ինչպես ապահովել քաղաքի երկարաժամկետ կենսունակությունը։
    Փետրվարի 24-ին՝ ժամը 20։00-ին սպասում ենք Ձեզ «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

  • Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության ե…

    🇷🇺💬 Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում, չմշակված որոշում է, որից հետո կառուցված համակարգը կարող է «մեկ օրում փլուզվել»։
    🗣 Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
    📌 Նա նշել է, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում։ |civilnet.am|
    Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։

  • ԱՄՆ-ն պատրաստ է հարվածել Իրանին այս շաբաթ, գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյո…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն պատրաստ է հարվածել Իրանին այս շաբաթ, գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
    🗣 Աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առանձնազրույցներում փաստարկներ է ներկայացրել ինչպես ռազմական գործողությունների օգտին, այնպես էլ դրանց դեմ և հարցումներ է անցկացրել խորհրդականների ու դաշնակիցների շրջանում՝ պարզելու գործողությունների լավագույն տարբերակը: |civilnet.am|

  • Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրե…

    ⚖️ Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝
    🔻 Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը),
    🔻 155-րդ հոդվածի (սպանությունը),
    🔻 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը),
    🔻 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
    🔎 Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
    [ՔԿ խոսնակ]
    ‼️ ՆԳՆ ոստիկանությունը պարզել է, որ Աջափնյակ վարչական շրջանում վիճաբանությության հետևանով մահացած քաղաքացին 45-ամյա Ա․ Վ․-ն է։ 🔸 Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստաթղթերն ուղարկվում…

  • Իլհամ Ալիևը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի…

    🇦🇿🇺🇸 Իլհամ Ալիևը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    🫱🏼‍🫲🏽 Ադրբեջանի նախագահը հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ |armenpress.am|
    ✈️🇺🇸 Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ 🔸 Փետրվարի 19-ին Վաշինգտոնում նա կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։